Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկա ժամանակակետից առաջ ավարտված գործողություն, որն իր հետևանքով և արդյունքով կապված է ներկայի հետ: Ներկա վաղակատար ժամանակաձևը կազմվում է հետևյալ կերպ՝ have/has+participle II և թարգմանվում է հայերենի սահմանական եղանակի ներկա վաղակատար ժամանակաձևի բայական վերջավորությամբ՝ -ել, ացել:
Օրինակ՝
- I have seen the film-Ես տեսել եմ ֆիլմը:
- She has read her book-Նա կարդացել է իր գիրքը:
Ինչպես նկատում ենք, have/has-ը այս ժամանակաձևում ծառայում են որպես օժանդակ բայեր և հայերենում չեն թարգմանվում:
Հարցական ձև/Interrogative form
Present Perfect-ի հարցական ձևը կազմվում է՝ have/has օժանդակ բայերը բերելով ենթակայից առաջ:
Օրինակ՝
- Has she read her book?
- Have you finished the work?
Present Perfect-ի ժխտական ձևը կազմվում է՝ have/has-ին ավելացնելով not ժխտական մասնիկը՝ have not=haven't, has not=hasn't, որոնք դրվում են ենթակայի և participle II-ով դրված բայի մեջտեղում:
Օրինակ՝
- She hasn't read the book-Նա դեռ չի կարդացել գիրքը:
- We haven't finished our homework-Մենք չենք ավարտել մեր տնային աշխատանքները:
Present Perfect-ի հետ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ just-հենց նոր (դրվում է have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), yet-արդեն (դրվում է հարցական նախադասության վերջում), և դեռ (ժխտական նախադասության վերջում), already-արդեն (հաստատական նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), of late, lately, recently-վերջերս (դրվում են նախադասության վերջում), ever-երբևէ (դրվում է հարցական նախադասության ենթակայի և Participle II-ի մեջտեղում ), never-երբեք (դրվում է հաստատական նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), since-սկսած, ի վեր, for-շարունակ, for the last few days (weeks, months, years)-վերջին մի քանի օրերը (շաբաթները, ամիսները, տարիները):
Օրինակներ՝
- I haven't seen him of late/lately/recently-Ես նրան վերջերս չեմ տեսել:
- He has just left-Նա հենց նոր է հեռացել:
- She has never been to Canada-Նա երբեք չի եղել Կանադայում:
- Have you ever been to this cinema?-Երբևէ եղել ես այս կինոթատրոնում?
- They haven't finished their work yet-Նրանք դեռ չեն ավարտել իրենց գործը:
- Have you talked to him yet?-Արդեն նրան հետ խոսել ես?
- I have already answered your question-Ես արդեն պատասխանել եմ քո հարցին:
- He has played the piano since his childhood-Նա իր մանկությունից ի վեր դաշնամուր է նվագում:
- We have stayed here for the last few days- Մենք այստեղ ենք մնում վերջին մի քանի օրերը:
Օրինակներ՝
- I have worked a lot today-Ես այսօր շատ եմ աշխատել (օրը դեռ չի ավարտվել):
- We have met him this morning-Մենք հանդիպել ենք նրան այսօր առավոտյան (առավոտը դեռ չի ավարտվել):
- The children have read 2 books this month-Երեխաները այս ամիս երկու գիրք են կարդացել: (Ամիսը դեր չի վերջացել)
- She has graduated from the university this year-Նա ավարտել է համալսարանը այս տարի: (տարին դեռ չի ավարտվել)
- He has arrived tonight/this evening-Նա եկել է այսօր երեկոյան: (երեկոն դեռ չի ավարտվել)
- They have had four English classes this week-Նրանք չորս անգլերենի դաս են արել այս շաբաթ: (շաբաթը դեր չի ավարտվել)
- The child hasn't had her meal this afternoon-Երեխան չի կերել իր ճաշը այսօր ցերեկը: (ցերեկը դեռ չի ավարտվել)