- գործողություն, որը տեղի է ունենում ներկայում և կրում է կրկնվող, կանոնավոր բնույթ: Այս ժամանակաձևում չի օգտագործվում to be (am, is, are) բայը, քանի որ այն արտահայտում է գործողություն, իսկ to be-ն ցույց է տալիս վիճակ, կարգավիճակ, այլ ոչ թե գործողություն:
Ներկա անորոշի հետ օգտագործվում են հետևյալ ժամանակի մակբայները և պարագայական կապակցությունները:
- Often-հաճախ
- Always-միշտ
- Sometimes, occasionally, from time to time-երբեմն, ժամանակ առ ժամանակ
- Usually-սովորաբար
- Seldom, rarely-հազվադեպ
- Never-երբեք
- Every day (year, month, week...)-ամեն օռ (տարի, ամիս, շաբաթ)
- Generally-ընդհանրապես
- Frequently-հաճախակիորեն
- Constantly-կանոնավոր, մշտապես
- Permanently-միշտ
- At all-ընդհանրապես (ժխտական նախադասություններում)
Ներկա անորոշը կազմվում է բայի անորոշ հիմքով առանց to մասնիկի: Եկեք դիտարկենք to work բայի խոնարհումը հաստատական ձևում:
Հաստատական ձև/Affirmative
Եզակի թիվ/Singular
1. I work-Ես աշխատում եմ
2. You work-Դու աշխատում ես
3.He (she, it) works -Նա (այն) աշխատում է
Հոգնակի թիվ/Plural
1. We work-Մենք աշխատում ենք
2. You work-Դուք աշխատում եք
3. They work-Նրանք աշխատում են
3-րդ դեմք եզակի տվում միայն բային ավելանում է s/es վերջավորությունը: Es-ը ավելանում է բայի հիմքին միայն այն ժամանակ, երբ տվյալ բայը ավարտվում է s, ss, o, x, sh, ch, y տառերով կամ տառակապակցություններով: Օրինակ՝
1. We work-Մենք աշխատում ենք
2. You work-Դուք աշխատում եք
3. They work-Նրանք աշխատում են
3-րդ դեմք եզակի տվում միայն բային ավելանում է s/es վերջավորությունը: Es-ը ավելանում է բայի հիմքին միայն այն ժամանակ, երբ տվյալ բայը ավարտվում է s, ss, o, x, sh, ch, y տառերով կամ տառակապակցություններով: Օրինակ՝
- to go-goes
- to study-studies
- to watch-watches
- to wash-washes
- to fix-fixes
- to pass-passes
Եթե հաստատական նախադասության մեջ օգտագործում ենք ժամանակի մակբայ կամ պարագայական կապակցություն, ապա վերջիններս հիմնականում դրվում են ենթակայի և ստորոգյալի միջև: Օրինակ՝ They always have lunch at 2 p.m.
Հարցական ձև/Interrogative
Եզակի թիվ/singular
1. Do we work?-Ես աշխատու՞մ եմ
2. Do you work?-Դու աշխատու՞մ ես
3. Does he (she, it) work?-Նա (այն) աշխատու՞մ է
1. Do we work?-Մենք աշխատու՞մ ենք
2. Do you work?-Դուք աշխատու՞մ եք
3. Do they work?-Նրանք աշխատու՞մ են
Հոգնակի թիվ/Plural
1. Do we work?-Մենք աշխատու՞մ ենք
2. Do you work?-Դուք աշխատու՞մ եք
3. Do they work?-Նրանք աշխատու՞մ են
Հարցական ձևը կազմվում է do/does օժանդակ բայերի օգնությամբ, որոնք դրվում են ենթակայից առաջ: 3-րդ դեմք եզակի թվում does-ի կիրառման ժամանակ բայը կորցնում է իր s/es վերջավորությունը: Եթե նախադասության մեջ կա հարցական դերանուն կամ հարցական բառ, ապա do/does օժանդակ բայերը կդրվեն տվյալ հարցական դերանունից հետո: Օրինակ՝ Where do you work?
Եթե հարցական ձևում կիրառում ենք ժամանակի մակբայ կամ պարագայական կապակցություն, ապա վերջիններս դրվում են ենթակայի և ստորոգյալի միջև: Օրինակ՝ Does he usually do the shopping in the mornings?
Ժխտական ձև/Negative
Եզակի թիվ/Singular
1. I do not (don't) work-Ես չեմ աշխատում
2. You do not (don't) work-Դու չես աշխատում
3. He (she, it) does not (doesn't) work-Նա չի աշխատում
Հոգնակի թիվ/Plural
1. We do not (don't) work-Մենք չենք աշխատում
2. You do not (don't) work-Դուք չեք աշխատում
3. They do not (don't) work-Նրանք չեն աշխատում
Այս ձևում do/does օժանդակ բայերին ավելանում է not ժխտական մասնիկը և դրվում է ենթակայի և բայ-ստորոգյալի մեջտեղում: Ժխտական ձևում էլ 3-րդ դեմք եզակի թվում բայը կրկին անգամ կորցնում է իր s/es վերջավորությունը:
1. We do not (don't) work-Մենք չենք աշխատում
2. You do not (don't) work-Դուք չեք աշխատում
3. They do not (don't) work-Նրանք չեն աշխատում
Այս ձևում do/does օժանդակ բայերին ավելանում է not ժխտական մասնիկը և դրվում է ենթակայի և բայ-ստորոգյալի մեջտեղում: Ժխտական ձևում էլ 3-րդ դեմք եզակի թվում բայը կրկին անգամ կորցնում է իր s/es վերջավորությունը:
Ժխտական ձևում ժամանակի մակբայ կամ պարագայական կապակցություն օգտագործելու դեպքում, վերջիններս դրվում են don't/doesn't-ի և բայի միջև:
Օրինակ՝ We don't sometimes go out in the evenings.
Tufya pen
ReplyDeleteTufya pen
ReplyDeleteկ
ReplyDeletethank you )
ReplyDeletemersi vor aysqan manramasn bacatrum eq
ReplyDeletethank you :)
ReplyDelete