Indefinite and Definite Articles
Անգլերենն ունի երկու հոդ՝ որոշիչ (the)և անորոշ (a/an): Հոդերն օգտագործում գոյականներից առաջ՝ կոնկրետացնելով գոյականի բառիմաստը և արտահայտելով որոշյալ կամ անորոշ լինելու գաղափարը:
A/An հոդը գործածվում է միայն եզակի թվով դրված գոյականների հետ՝ ցույց տալով տվյալ տեսակի առարկա առանց մասնավորեցնելու այս կամ այն անհատ առարկան: A հոդը գործածվում է բաղաձայնով սկսվող գոյականներից առաջ, իսկ an հոդը՝ ձայնավորով սկսվող գոյականներից առաջ: Անգլերենի ձայնավորներն են՝ a, e, i, o u: Անգլերենի անորոշ հոդը համապատասղանում է հայերենի մի անորոշ դերանվանը, սովորաբար չի թարգմանվում հայերեն: Օրինակ՝ a pen-(մի) գրիչ, a stamp-(մի նամականիշ), an apple-(մի) խնձոր:
The որոշյալ հոդը, ի տարբերություն անորոշհոդին, գործածվում է և՛ եզակի, և՛ հոգնակի, և՛ անհաշվելի գոյականներից առաջ: Կիրառվում է այն ժամանակ, երբ գոյականի կողմից նշված առարկան առանձնացվում է նման առարկաների կարգից: Օրինակ՝ Take the pen-վերցրու՛ գրիչը, give me the books-տու՛ր ինձ գրքերը, drink the milk-խմիր կաթը:
The որոշիչ հոդը համապատասխանում է հայերենի -ը և -ն հոդերին: Օրինակ՝ The boy-տղան, the pen-գրիչը:
Հոդի կիրառելիությունը՝
- Անձնանունները սովորաբար հոդ չեն առնում՝ Mary, Johnson: The հոդը գործածվում է հոգնակի թվով դրված ազգանունների հետ և ցույց է տալիս ամբողջ ընտանիքը՝ the Bloggs, The Smiths, the Petrosyans և այլն: Հոդը չի գործածվում տիտղոս, զինվորական կոչում կամ քաղաքական դիրք ցույց տվող գոյականների հետ, երբ նրանց հաջորդում է անձնանունը՝ Doctor Robinson, President Clinton, Colonel Brock, Queen Elizabeth և այլն:
- Եթե գոյականից առաջ կա որոշիչ, ապա the հոդը դրվում է որոշչից առաջ: Օրինակ՝ a bad pen-վատ գրիչ, a big black table-մեծ, սև սեղան:
- The հոդը դրվում է իր տեսակի մեջ եզակի առարկա ցույց տվող գոյականների հետ՝ the Sun, the Moon, the sky, the world և այլն:
- Որպես կանոն հոդը չի օգտագործվում երկրների, երկրամասերի, քաղաքների անունների հետ՝ London, France, America, Armenia, բայց the United States of America, The United Kingdom, the Netherlands, the Hague, the Ukraine:
- The հոդը օգտագործվում է հետևյալ աշխարհագրական և հատուկ անունների հետ.
- Գետերի, ծովերի և օվկիանոսների անունների հետ՝ the Thames, the Volga, the Arax, the Black Sea, the Baltic Sea, the Atlantic (ocean) և այլն:
- Լճերի անունների հետ: Օրինակ՝ the Baikal, the Sevan, բայց Lake Baikal, Lake Sevan և այլն:
- Լեռնաշղթաների անունների հետ՝ the Alps, the Urals, The Caucasus, the Himalayas բայց լեռնագագաթների անունները հոդ չեն առնում` Elbrus, Ararat, Everest և այլն:
- Կղզիների խմբերի անունների հետ՝ The Bahamas, the Philippines և այլն: Առանձին կղզիները հոդ չեն առնում՝ Capri:
- Անապատների անունների հետ՝ the Gobi, the Sahara:
- Նավերի, հյուրանոցների, թանգարանների, պատկերասրահների, ակումբների անունների հետ՝ the Queen Mary, the British Museum, the National Gallery, the Hilton Hotel, the National Tennis Club և այլն:
- Ջրանցքների, նեղուցների անունների հետ՝ the Suez, the Bosphorus և այլն:
- Թերթերի անունների հետ՝ the Times, the Guardian
- Աշխարհի չորս կողմերի անունների հետ՝ the North, the South, the East, the West.
- Ցուցական և ստացական դերանուններից առաջ՝ my pen, this house և այն:
- Հոդ չեն առնում լեզուների անվանումները՝ English, French, Armenian, բայց the English Language, the Armenian language և այլ:
- Ազգություն ցույց տվող գոյականեցված ածականները սովորաբար գործածվում են the հոդով: Օրինակ՝ The Brazilians inhabit eastern South America, բայց Brazilians are good football players (ոչ բոլորը):
- A/an անորոշ հոդը գործածվում է նաև հայտնի մարդկանց ազգանունների հետ՝ ներկայացնելու նրանց կողմից կատարված աշխատությունը կամ աշխատանքը: Օրինակ՝ She was glad to have a Picasso (այստեղ նկատի է առնվում Պիկասոյի աշխատանքներից մեկը):
Y ձայնավոր չի?
ReplyDelete