Tuesday, May 26, 2015

ՍՏԱՑԱԿԱՆ ՀՈԼՈՎ / THE POSSESSIVE CASE

Անգլերենում գոյականն ունի միայն երկու հոլով՝ ընդհանուր (Common Case) և ստացական հոլով (Possessive Case): Ստացական հոլովը ցույց է տալիս պատկանելիություն և համապատասխանւմ է հայերենի սեռական հոլովին: Ընդհանուր հոլովը չունի առանձին վերջավորություն, սակայն ստացական հոլովի վերջավորությունը 's է եզակի անձ ցույց տվող գոյականների համար և '՝ հոգնակի անձ ցույց տվող գոյականների համար: Օրինակներ՝  Ուսանողի անունը-the student's name
                         Տղայի գիրքը-the boy's book
                        Կնոջ պայուսակը-the woman's bag
                        Ուսանողների պայուսակները-the students' bags
                       Աղջիկների գրքերը-the girls books

's արտասանվում է՝
[s]-խուլ բաղաձայններից հետո: Օրինակ՝ the student's name-ուսանողի անունը
[z]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո: Օրինակ՝ the boy's book-տղայի գիրքը, the woman's bag-կնոջ պայուսակը
[iz]-շչական և սուլական բաղաձայններից հետո: Օրինակ՝ Bush's administration-Բուշի ադմինիստրացիան, the waitress's job-մատուցողուհու աշխատանքը

Եթե հատուկ անունը վերջանում է s-ով, ավելացվում է միայն ապաթարցը ('), բայց վերջավորությունը ամբողջովին արտասանվում է: Օրինակ՝ Boris'-[՛borisiz]-Բորիսի
Եթե գոյականի հոգնակին կազմվում է բառարմատի ձայնավորի փոփոխությամբ, ապա ստացական հոլովը կազմվում է ճիշտ այնպես, ինչպես եզակի տվում: Օրինակ՝ The men's gloves-տղամարդկանց ձեռնոցները, the women's dresses-կանանց զգեստները:

Բարդ գոյականների ստացական հոլովը կազմելու համար 's ավելացնում ենք վերջին բաղադրիչին: Օրինակ՝ my mother-in-law's visit-իմ սկեսրոջ/զոքանչի այցը:

Ստացական հոլովով կարող են գործածվել նաև ժամանակ, տարածություն, երկրներ, քաղաքներ և այլ հասկացություններ ցույց տվող գոյականները: Օրինակ՝ a week's visit-մի շաբաթվա այցելություն, two miles' distance-երկու մղոնի տարածություն, the city's population-քաղաքի բնակչությունը, yestreday's newspaper-երեկվա թերթը, Armenia's nature-Հայաստանի բնությունը և այլն:

Պատկանելիություն կարող է նաև արտահայտել of նախդիրը, սակայն անշունչ կամ իրի առում ցույց տվող գոյականների համար: Այս դեպքում թարգմանությունը անգլերենից հայերեն լինում է աջից ձախ: Օրինակ՝ the page of the book-գրքի էջը, the name of the product-ապրանքի անունը:





No comments:

Post a Comment