Thursday, May 14, 2015

Տեղացույց և ուղղության նախդիրներ/Prepositions of place and direction












Ժամանակակից անգլերենում նախդիրները մեծ կարևորություն ունեն նախադասության մեջ բառերի հարաբերությունը որոշելու խնդրում: Ահա դրանցից մի քանիսը.

In-մեջ, -ում (վերջավորություն)
On-վրա
Under-տակ
Near, next to, at, by-մոտ, կողքին
Behind-ետևում
Opposite-դեմ դիմաց, հանդիպակաց
In front of-առջևում
Over-վրա, վրայով
Eg. The lamp is over the table-Լամպը սեղանի վրա է:
       He jumped over the wall-Նա ցատկեց պատի վրայով:
Above-բարձր
Eg. Above the sea level-ծովի մակարդակից բարձր
Below-ցածր
Eg. 10 degrees below zero-10 աստիճան զրոյից ցածր:
To-դեպի (Հաճախ չի թարգմանվում հայերեն)
Eg. Go to the blackboard-Գնա գրատախտակի մոտ:
Out of-միջից, ներսից դուրս
Eg. Take the book out of your bag-Հանիր գիրքը պայուսակիդ միջից:
Into-ներս, մեջ, դրսից ներս (Օգտագործվում է, երբ նախադասության ստորոգյալը արտահայտում է գործողության, ոչ թե վիճակ կամ կարգավիճակ)
Eg. Put the book into your bag-Դիր գիրքը պայուսակիդ մեջ:
From--ից (արտահայտում է հայերենի բացառական հոլովի իմաստը):
Eg. Take the book from Aram-Վերցրու գիրքը Արամից:
Along-երկայնքով
Eg. Walk along this road-Քայլեք այս ճանապարհի երկայնքով:
Through-միջով
Eg. Through the forest-անտառի միջով
Across-մյուս կողմը
Eg. Across the street-փողոցի մյուս կողմը




No comments:

Post a Comment