Saturday, May 30, 2015

ԱՆՑՅԱԼ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PAST SIMPLE (INDEFINITE) TENSE


Անցյալ անորոշ ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որը տեղի է ունեցել անցյալում: Past Simple-ի հետ հաճախ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ yesterday-երեկ, ago-առաջ, the day before yesterday-, the other day-օրերս, անցյալ օրը, last week (month, year)-անցյալ շաբաթ (ամիս, տարի): 

Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն (irregular): Կանոնավոր բայերը ստանում են -ed վերջավորություն, իսկ անականոն բայերը փոխվում են հիմքով: Կանոնավոր բայեն անգլերենում մեծամասնություն են կազմում, իսկ անկանոն բայերի համար նախատեսված է հատուկ ցուցակ: Ցուցակը կտեսնեք այս նյութի վերջում:

Կանոնավոր բայերի -ed վերջավորությունը արտասանվում է՝ 
[t]-խուլ բաղաձայններից հետո՝ liked, stopped
[d]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո՝ played, loved
[id]-բաղաձայններից հետ՝ visited, added

Սովորաբար անցյալ անորոշ ժամանակաձևը հայերեն թարգմանվում է սահմանական եղանակի անցյալ կատարյալով ժամանակաձևով, բայց կախված նախադասությունից՝ այն կարող է թարգմանվել նաև անցյալ վաղակատար կամ անցյալ անկատար ժամանակաձևերով: 

Օրինակ՝ He woke up, shaved and washed, then he had breakfast-Նա վեր կացավ, սափրվեց և լվացվեց, այնուհետև հախաճաշեց: (woke և  had բայերը անկանոն են, իսկ washed և shaved բայերը կանոնավոր այս նախադասության մեջ):

Past indefinite ժամանակաձևը նույնպես կարող է ցույց տալ կրկնվող գործողություն անցյալում: 
Օրինակ՝ She phoned us very often last year-Նա մեզ շատ հաճախ էր զանգում անցյալ տարի:

  • Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, և այդ տառին նախորդում է բաղաձայն, ապա -ed-ն ավելացնելիս y տառը փոխվում է i-ի՝ dry-dried, try-tried
  • Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, որին նախորդում է ձայնավոր, ապա -ed ավելանում է առանց որևէ հնչյունայի փոփոխությության՝ play-played, pray-prayed:
  • Եթե բայը միավանկ է և ավարտվում է բաղաձայնով, ապա -ed ավելացնելիս՝ վերջին բաղաձայնը կրկնապատկվում է՝ stop-stopped (դադար(եցն)ել, կանգն(եցն)ել), hop-hopped (ցատկոտել): Սա արվում է վանկի ձայնավորի կարճ հնչողությունը պահպանելու համար:
  • Եթե բայի հիմքն ավարտվում է -e տառով, ապա -ed ավելացնելիս՝ այդ -e տառը սղվում է՝ live-lived (ապրել, type-typed (մեքենագրել):
Անկանոն բայերն իրենց Past indefinite ժամանակաձևի հաստատականը կազմում են տարբեր ձևերով՝
  • Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to come-came (գալ), to begin-began (սկս(վ)ել)
  • Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to make-made (պատրաստել, անել, սարքել)
  • Հիմքին t ավելացնելով՝ to burn-burnt (այր(վ)ել, վառ(վ)ել)
  • Որոշ բայեր ընդհանրապես չեն փոխվում՝ put-put (դնել), set-set (տեղադրել, հիմնել), let-let (թույլ տալ, թողնել)
Անցյալ անորոշ ժամանակաձի հարցական ձևը կազմվում է did օժանդակ բայի օգնությամբ, որը դրվում է նախադասության ենթակայից առաջ, իսկ բայ-ստորոգյալը այս դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի: 

Ահա to work բայի խոնարհումը Past Indefinite ժամանակաձևում:
                                               
                                              Հաստատական ձև / Affirmative form
Եզակի թիվ/Singular

I-   I worked-Ես աշխատում էի / աշխատեցի
II- You worked-Դու աշխատում էիր / աշխատեցիր
III-He, she, it worked-Նա աշխատում էր / աշխատեց

Հոգնակի թիվ/Plural

I-We worked-Մենք աշխատում էինք / աշխատեցինք
II-You worked-Դու աշխատում էիք / աշխատեցիք
III-He, she, it worked-Նրանք աշխատում էին / աշխատեցին

                                              Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ/Singular

I-  Did I work?-Ես աշխատու՞մ էի / աշխատեցի՞
II- Did you work?-Դու աշխատու՞մ էիր / աշխատեցի՞ր
III-Did she, he, it work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

Հոգնակի թիվ/Plural

I-  Did we work?-Մենք աշխատու՞մ էինք / աշխատեցի՞նք
II- Did you work?-Դուք աշխատու՞մ էիք / աշխատեցի՞ք
III-Did they work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

                                                      Ժխտական ձև / Negative form

Այս ձևը կազմվում է՝ did օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը (did not=didn't), որը դրվում է ենթակայի և բայի մեջտեղում: Այս դեպքում բայը նույնպես կորցնում է -ed վերջավորությունը, իսկ ստորոգյալը կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:

Եզակի թիվ / Singular

I-I didn't work-Ես չեմ աշխատել / չաշխատեցի
II-You didn't work-Դու չես աշխատել / չաշխատեցիր
III-He, she, it didn't work-Նա չի աշխատել / չաշխատեց

Հոգնակի թիվ / Plural

I-We didn't work-Մենք չենք աշխատել / չաշխատեցինք
II-You didn't work-Դուք չեք աշխատել / չաշխատեցիք
They didn't work-Նրանք չեն աշխատել/չաշխատեցին

Անկանոն բայով դրված ստորոգյալը հարցական և ժխտական ձևերում՝ did-ի և didn't-ի առկայության դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի: 

Օրինակ՝   She wrote a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ գրեց:
                    Did she write a letter to her friend yesterday?Նա երեկ իր ընկերոջը նաման գրե՞ց:
                    She didn't write a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ չգրեց:






9 comments:

  1. իսկ ինչպես կլինի Բոբը բերել էր ինձ մի նվեր:

    ReplyDelete
  2. Իսկ ինչպե՞ս կարող ենք ներկան դարձնել անցյալ

    ReplyDelete
  3. Ես միշտ շփոթում և մբռանում եմ, երբ է գործածվում didn't և երբ not

    ReplyDelete
    Replies
    1. Didn't Անցյալ ժամանակա not ը ներկա

      Delete
    2. Ես ուզում եմ որ դուք speak բառնգրեք այս ժամանակաձևով

      Delete