Գոյականների մեծամասնության հոգնակին կազմվում է -s վերջավորությամբ, իսկ -s, -ss, -x, -sh, -ch, -o տառերով և տառակապակցություններով վերջացող հիմքերի դեպքում -es վերջավորությամբ, որոնք արտասանվում են.
[s]-խուլ բաղաձայներից հետո: Օրինակ՝ stamps-նամականիշներ, nets-ցանցեր:
[z]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայներից հետո: Օրինակ՝ beds-անկողիններ, pens-գրիչներ, ties-փողկապներ:
[iz]-շչական կամ սուլական բաղաձայններից հետո: Օրինակ՝ dresses-զգեստներ, benches-նստարաններ:
- Եթե գոյականի հիմքը վերջանում է y տառով, որին նախորդում է բաղաձայն, ապա նախքան -es վերջավորության ավելացնելը, y տառը ոխարինվում է i տառով: Օրինակ՝ city/քաղաք-cities/քաղաքներ, baby/երեխա-babies/երեխաներ, country/երկիր-countries/երկրներ:
- Եթե y տառին նախորդում է ձայնավոր, ապա հոգնակի թիվը կազմվում է միայն -s վերջավորությամբ: Օրինակ՝ day/օր-days/օրեր, toy/խաղալիք-toys/խաղալիքներ:
- Այն գոյականները, որոնց հիմքը վերջանում է -f կամ -fe տառերով, ապա նախքան -es ավելացնելը բառի հիմքին, f տառը փոխարինվում է v տառով: Օրինակ՝ knife/դանակ-knives/դանակներ, shelf/դարակ-shelves/դարակներ:
- Մի խումբ գոյականներ հոգնակին կազմում են բառարմատի ձայնավորի փոփոխությամբ և չեն ենթարկվում վերոհիշյալ կանոնին: Օրինակ՝ man/տղամարդ-men/տղամարդիկ, woman/կին-women/կանայք, tooth/ատամ-teeth/ատամներ, foot/ոտնաթաթ-feet/ոտնաթաթեր, goose/սագ-geese/սագեր, mouse/մուկ-mice/մկներ, child/երեխա-children/երեխաներ, ox/ցուլ-oxen/ցլեր, fish/ձուկ-fish/ձկներ, deer/եղնիկ-deer/եղնիկներ, sheep/ոչխար-sheep/ոչխարներ:
Անգլերենում կան լատիներենից և հունարենից փոխառյալ բառեր, որոնք պահպանել են այդ լեզուներում ունեցած հոգնակին:
Լատինական Փոխառություններ
- Datum-data-տվյալ-տվյալներ
- Stratum-strata-շերտ,խավ-շերտեր,խավեր
- Radius-radii-շառավիղ, շրջանագիծ-շառավիղներ, շրջանագծեր
- Nucleus-nuclei-միջուկ-միջուկներ
- Fungus-fungi-սունկ-սնկեր
- Index-indices-ցուցիչ, առարկայացանկ (գրքի վերջում), անվանացանկ-ցուցիչներ, անվանացանկեր, առարկայացանկեր
- Appendix-appendices-գրքի հավելված, կույրաղիք-գրքի հավելվածներ, կույրաղիքներ
- Matrix-matrices-մատրիցա-մատրիցաներ
Որոշ լատինական փոխառություններ ունեն հոգնակի կազմության երկու ձև՝ լատինական և անգլիական:
- Formula-formulae/formulas-բանաձև-բանաձևեր
- Memorandum-memoranda/memorandums-հուշագիր-հուշագրեր
- Curriculum-curricula/curriculums-ուսւոմնական ծրագիր-ուսումնական ծրագրեր
Հունական փոխառություններ
- Basis-bases-հիմք-հիմքեր
- crisis-crises-ճգնաժամ-ճգնաժամեր
- analysis-analyses-վերլուծություն-վերլուծություններ
- thesis-theses-թեզ, դրույթ-թեզեր, դրույթներ
- Criterion-criteria-չափանիշ-չափանիշներ
- Phenomenon-phenomena-երևույթ-երևույթներ
News (նորություններ) գոյականը և գիտությունների անունները, որոնք վերջանում են -ics վերջածանցով (mathematics/մաթեմատիկա, physics/ֆիզիկա, optics/օպտիկա, phonetics/հնչյունաբանություն), ունեն եզակի թվի իմաստ:
Օրինակներ՝
- What is the news this evening?-Ի՞նչ նորություններ կան այսօր երեկոյան:
- Mathematics is a very interesting subject-Մաթեմատիկան շատ հետաքրքիր առարկա է:
No comments:
Post a Comment