Wednesday, June 22, 2016

ՆԵՐԿԱ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PRESENT CONTINUOUS TENSE


Ներկա շարունակական ժամանակաձևը կազմվում  TO BE բայի ներկա ձևով` (am/is/are) ավելացնելով բայի հիմքին ING. Հարցական ձևը կազմվում է՝ to be-ն բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է to be-ին ավելացնելով not ժխտական մասնիկը: Այժմ դիտարկենք խոնարհումները՝
                                            Հաստատական ձև / Affirmative form

Եզակի թիվ
  • I am working-Ես աշխատում եմ
  • You are working-Դու աշխատում ես
  • He is working-Նա աշխատում է (արական)
  • She is working-Նա աշխատում է (իգական)
  • It is working-Այն աշխատում է (առարկա)
Հոգնակի թիվ
  • We are working-Մենք աշխատում ենք
  • You are working-Դուք աշխատում եք
  • They are working-Նրանք աշխատում են

                                            Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ
  • Am I working?-Միթե՞ ես աշխատում եմ:
  • Are you working?-Միթե՞ դու աշխատում ես:
  • Is he working?-Միթե՞ նա աշխատում է: (արական)
  • Is she working?-Միթե՞ նա աշխատում է: (իգական)
  • Is it working?-Միթե այն աշխատում է: (առարկա)
Հոգնակի թիվ
  • Are we working?-Միթե՞ մենք չենք աշխատում:
  • Are you working?-Միթե՞ դուք չեք աշխատում:
  • Are they working?-Միթե՞ նրանք չեն աշխատում:

                                            Ժխտական ձև / Negative form

Եզակի թիվ
  • I am not working-Ես չեմ աշխատում:
  • You are not (aren't) working-Դու չես աշխատում:
  • He is not (isn't) working-Նա չի աշխատում: (արական)
  • She is not (isn't) working-Նա չի աշխատում: (իգական)
  • It is not (isn't) working-Այն չի աշխատում: (առարկա)
Հոգնակի թիվ
  • We are not (aren't) working-Մենք չենք աշխատում:
  • You are not (aren't) working-Դուք չեք աշխատում:
  • They are not (aren't) working-Նարանք չեն աշխատում:

Ներկա շարունակական ժամանակաձևը ցույց է տալիս`

1. խոսելու պահին ընթացքի մեջ գտնվող գործողություն: Գործողության ընթացքի մեջ գտնվելու պահը կարող է նշվել հետևյալ ցուցիչներով՝ now (այժմ), at this moment (այս պահին), at the moment (այս պահին), at present (ներկայումս), currently (ներկայումս), կամ կարող է և չնշվել: Օրինակներ՝
  • It is raining-Անձրև է գալիս:
  • She is washing-up at the moment-Նա այս պահին ամաններն է լվանում:
  • Why are you crying?-Ինչու՞ ես լաց լինում:
2. գործողություն, որն ընդգրկում է ներկայի ավելի մեծ ժամանակամիջոց, քան խոսելու պահը և հիմնականում կրում է ժամանակավոր բնույթ: Օրինակներ՝ 
  • Where are you living now?-Որտե՞ղ ես ապրում հիմա:
  • I stay indoors most of the time, I am catching up with my studies.-Ժամանակի մեծ մասը մնում են տանը, դասերս եմ անում, որ հասցնեմ:
3. Անձի որոշումից և անձնական պլաններից բխող մոտ ապագայում կատարվող ապառնի գործողություն: Այս դեպքում ապառնի ցուցիչը նշվում է, հիմնականում: Օրինակներ՝ 
  • I am meeting Tom tonight. He is taking me to the theatre.-Ես հանդիպելու եմ Թոմին այսոր երեկոյան: Նա ինձ թատրոն է տանելու:
  • He is dining out tonight-Նա դրսում է ճաշելու այսօր երեկոյան:
Ներկա շարունակական (Present Continuous) ժամանակաձևում կարող ենք նաև օգտագործել ALWAYS (միշտ) և CONSTANTLY (միշտ, շարունակ) մակբայերը, որոնք, որպես կանոն, Ներկա անորոշի (Present Simple) ցուցիչներ են: Այս պարագայում գործողությունն ունենում է սուբյեկտիվ բացասական հուզական երանգավորում, այսինքն՝ խոսողը արտահայտում է դժգոհություն: Հուզական երանգավորման բացակայության դեպքում գործածվում է Present Simple ժամանակաձևը: Օրինակ՝

  •  Tom is always going away for weekends.-Թոմը միշտ մեկնում է հանգստյան օրերին: (Present Continuous)
Այս նախադասության դեպքում խոսողի կարծիքով Թոմը չափից ավելի հաճախ է բացակայում քաղաքիցհանգստյան օրերին:
  • Tom always goes away for weekends.-Թոմը միշտ մեկնում է հանգստյան օրերին: (Present Simple)
Իսկ վերջին նախադասության դեպքում խոսողը լոկ արձանագրում է Թոմի հաճախ բացակայելը: Այստեղ չկա սուբյեկտիվ հուզական երանգավորում:

Անգլերենում գոյություն ունեն բայեր, որոնք կարող են գործածվել հավասարապես և՛ Present Continuous-ում և՛ Present Simple-ում առանց իմաստի զգալի փոփոխության:  Այդ բայերից են՝ to feel (զգալ), to hope (հույս ունենալ), to look (տեսք ունենալ), to wear (հագին ունենալ) և այլոք: Օրինակներ՝
  • How do you feel? I feel quite well.-Ինչպե՞ս ես զգում: Բավականին լավ եմ զգում:
  • How are you feeling? I am feeling quite well.-Ինչպե՞ս ես զգում: Բավականին լավ եմ զգում:
  • You look quite happy today-Այսօր բավականին լավ տեսք ունես:
  • You are looking quite happy today.-Այսօր բավականին լավ տեսք ունես:
Կան բայեր, որոնք Present Continuous-ում չեն օգտագործվում, անկախ նրանց կատարած գործողության բնույթից: Այդ բայերից են՝

  • hate-ատել 
  • love-սիրել
  • like-հավանել, դուր գալ
  • want-ցանկանալ 
  • wish-մաղթել, ցանկանալ
  • prefer-գերադասել
  • see-տեսնել
  • smell-բուրալ, հոտ գալ 
  • taste-համ գալ
  • sound-հնչել 
  • hear-լսել
  • appear-թվալ
  • seem-թվալ
  • agree-համաձայնել
  • deny-հերքել
  • disagree-չհամաձայնել
  • mean-նշանակել, նկատի ունենալ
  • promise-խոստանալ
  • believe-հավատալ
  • imagine-պատկերացնել
  • know-իմանալ, գիտենալ
  • recognise-ճանաչել
  • realise-գիտակցել
  • remember-հիշել
  • understand-հասկանալ
  • belong-պատկանել
  • concern-վերաբերել
  • depend on-կախված լինել
  • involve-ներառել
  • matter-նշանակություն ունենալ, էական լինել
  • need-կարիք ունենալ
  • owe-պարտք լինել
  • own-ունենալ որպես սեփականություն
  • possess-ունենալ, տիրապետել, տիրանալ
  • have-ունենալ
  • think-կարծել
  • consider-կարծել, համարել
  • resemble-նման լինել
  • cost-արժենալ
  • consist of-բաղկացած լինել
  • contain-պարունակել
  • refuse-մերժել
















4 comments:

  1. Նարեկ այա տարի գնալու է բանակ։

    ReplyDelete
  2. Your friend (to do) his homework now

    ReplyDelete