Monday, June 20, 2016

THE COUNT OF MONTE CRISTO (with subtitles) PART 1 / ԿՈՄՍ-ՄՈՆՏԵ ՔՐԻՍՏՈ (ենթատեքստերով) ՄԱՍ 1

Հեղինակը պատմում է Էդմոն Դանտեսի՝ «Փարավոն» նավի նավապետի օգնականի մասին, ով երջանիկ է և ամուսնանալ է ուզում իր սիրած աղջկա՝ Մերսեդեսի հետ։ Սակայն նրա երջանկությունը երկար չի տևում։ Էդմոնի թշնամիները, նախանձելով նրան իր հաջողություններին, մեղադրում են նրան Բոնապարտիստության մեջ, ինչը այն ժամանակ մեղք էր համարվում, և բանտարկում են նրան ծովի ծոցում գտնվող Իֆ ամրոցում։ Բանտում նրանից բացի լինում է մի ծերունի, որին համարում են խելագար, և ով տարիներ շարունակ օգնում է նրան և սովորեցնում փիլիսոփայությունմաթեմատիկաքիմիաֆիզիկա։ Ծերունին պատմում է նաև իր գանձի մասին, որը թաքցված է լինում Մոնտե Քրիստո կղզում։ Սակայն ծերունին հիվանդանում է, կաթված ստանում և մահանում։ Նրան դնում են մի պարկի մեջ, որպեսզի նետեն ծովը, որը համարում էին այդ ամրոցի գերեզմանատուն։ Դանթեսը այն անցքով, որը փորել էին ինքն ու ծերունին հաղորդակցության համար, մտնում է պարկի մեջ։ Նրան հաջորդ օրը նետում են ծովը առանց հասկանալու, որ պարկի մեջ ոչ թե ծերունու դին է, այլ Էդմոնը։
Էդմոնը մի նավի միջոցով հասնում է Մոնտե Քրիստո կղզին, գտնում գանձը և դրանից հետո ներկայանում է բոլորին որպես Կոմս Մոնտե-Քրիստո ...

No comments:

Post a Comment