GENERAL INFORMATION ABOUT SHOPPING
Գնումներ կատարելիս օգտակար է ուշադրություն դարձնել խանութների դիմաց դրվող ցուցանակներին՝ SALE (վաճառք իջեցված գներով), DISCOUNT (զեղչեր), AMAZING LOW PRICES (ցածր գներ): Շուկայում նոր հայտնված ապրանքը սովորաբար վաճառվում է ցածր գներով (PROMOTIONAL PRICE), մեծածախ առևտրի դեպքում (ապրանքի մի քանի տեսակ) զեղչը հասնում է 30%-ի: Գոյություն ունի խանութնորի մի քանի 3 տեսակ՝ էժան խանութներ՝ ոչ բարձրորակ ապրանքներով, խանութներ միջին խավի համար, ինչպես C&A և Marks and Spenser, և շատ թանկ խանութներ, ինչպես լոնդոնյան Selfridges և Harrods և նյույորքյան Macy's: Լոնդոնյան ամենահայտնի առևտրի փողցներից է Oxford Street-ը, ուր խանութների մեծ մասը բաց է մինչև երեկոյան 7-8-ը: Knightsbridge թաղամասում են գտնվում Եվրոպայի ամենաթանկ խանութների մի մասը: Regent Street-ը արդուզարդի, հագուստի, կտորեղենի բազմաթիվ խանութների փողոց է:
Նյու Յորքում հայտնի է Orchard Street-ը՝ զանազան ճաշակների և հնարավորությունների համար: Այն գտնվում է East Side-ում: Կարևոր է հիշել, որ ԱՄՆ-ում ապրանքների գները նշվում են առանց հարկերի (sales tax), որոնք կազմում են գնի 7-10 %-ը:
ՄԲ-ում (Մեծ Բրիտանիայում) հարկերը մտցվում են ապրանքի գնի մեջ: Հատուկ բլանկ (tax-free voucher/form) լրացնելու դեպքում հարկերը վերադարձվում են: Այս բլանկը ներկայացվում է օդանավակայանում՝ հատուկ տեղում, որը կոչվում է Cash VAT Refund Desk: Սա ձեռնտու է թանկ ապրանքներ գնելիս:
Արտահայտություններ և Նախադասություններ Գնումներ Կատարելիս
- Որտե՞ղ է հանրախանութը-Where is the department store?
- Որտե՞ղ է գրախանութը-Where is the bookstore?
- Որտե՞ղ է նպարեղենի խանութը-Where is the grocery store?
- Որտե՞ղ է հրուշակեղենի խանութը-Where is the candy store?
- Ե՞րբ է խանութը բացվում (փակվում)-When does the shop open (close)?
- Որտե՞ղ է տղամարդկանց հագուստի բաժինը-Where is the men's department?
- Որտե՞ղ է կանանց հագուստի բաժինը-Where is the women's department?
- Որտե՞ղ է մանկական հագուստի բաժինը-Where is the children's department?
- Որտե՞ղ է խաղալիքների բաժինը-Where is the toy department?
- Որտե՞ղ է օծանելիքի բաժինը-Where is the perfumes department?
- Որտե՞ղ կարող եմ գնել.......-Where can I buy......?
- Ես ցանկանում եմ գնել.....-I would like to buy....
- Ինձ պետք է (են).......-I need.......
- Դուք ունե՞ք.........-Do you have.....?
- Ցույց տվե՛ք, խնդրեմ.....-Please, show me........
- Տվե՛ք, խնդրեմ.......-Please, give me........
- Ի՞նչ արժէ այն-How much is it?
- Փաթեթավորե՛ք որպես նվեր, խնդրում եմ-I'd like a gift wrapping, please.
- Բոլորը միասին փաթեթավորե՛ք-Wrap everything together.
- Առանձին-առանձին փաթեթավորե՛ք-Wrap everything separately.
ԲԱՌԱՊԱՇԱՐ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
No comments:
Post a Comment