Ապառնի անորոշը կազմվում է WILL օժանդակ բայի և բայի անորոշ ձևով առանց TO մասնիկի: Այն դրվում է բայից առաջ հաստատական ձևում, իսկ հարցական ձևում will-ը դրվում է ենթակայից առաջ, ժխտական ձևում՝ will-ին ավելացնում ենք not ժխտական մասնիկը: Will-ը համապատասխանում է հայերենի Կ մասնիկին: իտարկենք խոնարհումները:
Հաստատական ձև/Affirmative form
Եզակի թիվ
- I will work-Ես կաշխատեմ
- You will work-Դու կաշխատես
- He will work-Նա կաշխատի (արական)
- She will work-Նա կաշխատի (իգական)
- It will work-Այն կաշխատի (առարկա)
Հոգնակի թիվ
- We will work-Մենք կաշխատենք
- You will work-Դուք կաշխատեք
- They will work-Նրանք կաշխատեն
Հարցական ձև/Interrogative form
Եզակի թիվ
- Will I work?-Կաշխատե՞մ ես
- Will you work?-Կաշխատե՞ս դու
- Will she work?-Կաշխատի՞ նա (իգական)
- Will he work?-Կաշխատի՞ նա (արական)
- Will it work?-Կաշխատի՞ այն (առարկա)
Հոգնակի թիվ
- Will we work?-Կաշխատե՞նք մենք
- Will you work?-Կաշխատե՞ք դուք
- Will they work?-Կաշխատե՞ն նրանք
Ժխտական ձև/Negative form
Եզակի թիվ
- I will not (won't) work-Ես չեմ աշխատի
- You will not (won't) work-Դու չես աշխատի
- He will not (won't) work-Նա չի աշխատի (արական)
- She will not (won't) work-Նա չի աշխատի (իգական)
- It will not (won't) work-Նա չի աշխատի (առարկա)
Հոգնակի թիվ
- We will not (won't) work-Մենք չենք աշխատի
- You will not (won't) work-Դուք չեք աշխատի
- They will not (won't) work-Նրանք չեն աշխատի
Ապառնի անորոշը ցույց է տալիս՝
1. Ապառնի գործողություն առանց սահմանապակումների: Օրինակներ
- Life will teach her a lesson.-Կյանքը նրան դաս կտա:
- We will meet again, one day.-Մենք մի օր կրկին կհանդիպենք:
2. Ապառնի գործողություն, որի կատարման ժամանակը նշվում է tomorrow (վաղը), next week/month/year (հաջորդ շաբաթ/ամիս/տարի), in two days/weeks/months/years (2 օրից/շաբաթից/ամսից/տարուց) և այլն մակբայներով և պարագայական կապակցություններով: Օրինակներ՝
- I will do it at once-Ես դա կանեմ միանգամից:
- He will arrive tomorrow-Նրանք վաղը կհասնեն:
- We will know the results in three days-Մենք կիմանանք արդյունքների մասին երեք օրից:
3. Ապառնի գործողություն, որը կարող է տևել որոշ ժամանակ: Այս դեպքում ժամանակամիջոցը նշվում է պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝
- I hope you will live for many years.-Հուսով եմ, որ կապրես դեռ երկար տարիներ:
- I think I will remain a student for all my life.-Կարծում եմ, որ ամբողջ կյանքս ուսանող կմնամ:
4. Իրար հաջորդող ապառնի գործողություններ: Օրինակ՝
- I will take a walk to the sea and on my way back home I will buy you a newspaper.-Կզբոսնեմ մինչև ծովափ և վերադարձին թերթ կգնեմ քեզ համար:
Ապառնի անորոշը (Furure Simple) օգտագործվում է նաև ժամանակ և պայման երկրորդական նախադասությունների գլխավոր մասում, իսկ երկրորդական մասը դրվում է ներկա անորոշով (Present Simple), որտեղ ապառնի անորոշը (Future Simple) թարգմանվում է ենթադրական ապառնիով, իսկ ներկա անորոշը (Present Simple)՝ ըղձական եղանակով: Օրինակներ՝
- I will walk to him when he comes-Ես կգնամ նրա մոտ, եթե նա գա:
- You will be in time if you hurry-Դու ժամանակին կհասնես, եթե շտապես:
Ապառնի գործողություն, որի կատարման ժամանակը նշվում է նաև the day after tomorrow բառակապակցության հետ։
ReplyDeleteԵս ուզում եմ գնահատել դոկտոր ՍՊԻՏԱԿին `ամուսնության վերականգնման համար` իր հմայական ձուլմամբ, կնոջս հետ 1 տարի բաժանվելուց հետո, մեծ հմայական բժիշկ Դր.
ReplyDeleteՍՊԻՏԱԿ կինս վերադառնում է տուն, և մենք այժմ երջանիկորեն միասին ենք միասին, ևս մեկ անգամ շնորհակալություն բժիշկ ՍՊԻՏԱԿին, Նա նաև բուժում է բոլոր տեսակի հիվանդությունները և այլն
1 ՍԻՐ ՈԼՈՐՏ
2 ՀԱINԹԵՔ ԵՔ ՎԵՐԱԴԱՐՁ
3 ՊԱՆԴԻ Մրգեր
4 ԱՌԱՆՈՐԴՄԱՆ ՀԵՏ
5 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
6 ԲԻINՆԵՍ ՀԱՆԳԵՍՏ
7 ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԵՇՏՈՒԹՅՈՒՆ
8 ՄԻԱՎ ՁԻԱՀ
LOTTERY SPELL և ԴԱՏԱՐԱՆԻ ԴՊՐՈ SP ՀԻՇՈՈՒԹՅՈՒՆ Կապվեք նրան ձեր օգնության համար ՝
WHATSAPP:
+17168691327:
Փոստ ՝ wightmagicmaster@gmail.com