Ածականը ցույց է տալիս գոյականի հատկանիշ: Որակական ածականները ունեն համեմատության 2 աստիճան՝ համեմատական և գերադրական: Դրանք կազմվում են երկու կերպ՝
Միավանկ ածականների և -y, -ow, -er, -le վերջածանց ունեցող երկվանկ ածականների բաղդատական աստիճանը կազմվում է բառի հիմքին ավելացնելով -er, իսկ գերադրական աստիճանում՝ -est վեռջավորությունը: Օրինակներ՝
- long-longer-longest (երկար-ավելի երկար-ամենաերկար)
- deep-deeper-deepest (խորը-ավելի խորը-ամենախորը)
- narrow-narrower-narrowest (նեղ-ավելի նեղ-ամենանեղ)
- clever-cleverer-cleverest (խելացի-ավելի խելացի-ամենախելացի)
- simple-simpler-simplest (պարզ-ավելի պարզ-ամենապարզ)
Այն երկվանկ ածականները, որոնք վերջանում են Y տառով, որին նախորդում է բաղաձայն, Y տառը փոխարինվում է I տառով+er/est: Օրինակներ՝
- happy-happier-happiest (երջանիկ-ավելի երջանի-ամենաերջանիկ)
- early-earlier-earliest (վաղ-ավելի վաղ-ամենավաղ)
- easy-easier-easiest (հեշտ-ավելի հեշտ-ամենահեշտ)
Եթե երկվանկ ածականի Y տառին նախորդում է ձայնավոր, ապա Y տառը չի փոխվում: Օրինակներ՝
- gay-gayer-gayer (ուրախ-ավելի ուրախ-ամենաուրախ)
Եթե միավանկ ածականը վերջանում է e տառով, ապա er/est ավելացնելու դեպքում e-ն սղվում է: Օրինակներ՝
- brave-braver-bravest (քաջ-ավելի քաջ-ամենաքաջ)
- wise-wiser-wisest (խելացի-ավելի խելացի-ամենախեացի)
Մեկ բաղաձայնով վերջացող միավանկ ածականների դեպքում, եթե բառավերջի բաղաձայնին նախորդում է կարճ ձայնավոր, ապա վերջին բաղաձայնը կրկնապատկվում է er և est վերջավորություններից առաջ: Օրինակներ՝
- hot-hotter-hottest (շոգ-ավելի շոգ-ամենաշոգ)
- big-bigger-biggest (մեծ-ավելի մեծ-ամենամեծ)
Բազմավանկ և որոշ երկվանկ ածականներ համեմատական և գերադրական աստիճանները կազմում են more/most բառերի օգնությամբ, որոնք դրվում են ածականից առաջ: Օրինակներ՝
- careful-more careful-most careful (զգույշ-ավելի զգույշ-ամենազգույշ)
- romantic- more romantic-most romantic (ռոմանտիկ-ավելի ռոմանտիկ-ամենառոմանտիկ)
Որոշ ածականներ ունեն համեմատության անկանոն ձևեր: Դրանք են՝
- good-better-best (լավ-ավելի լավ-ամենալավ/լավագույն)
- bad-worse-worst-(վատ-ավելի վատ-ամենավատ/վատագույն)
- far-farther-farthest (տարածության վերաբերյալ )-հեռու-ավելի հեռու-ամենահեռու
- far-further-furthest (ժամանակի և տարածության վերաբերյալ)-հեռու-ավելի հեռու-ամենահեռու
- near-nearer-nearest (տարածության վերաբերյալ)-մոտիկ-ավելի մոտիկ-ամենամոտիկ
- ---------------next (հաջորդականություն)-հաջորդ
- late-later-latest (ժամանակի վերաբերյալ)-ուշ-ավելի ուշ-ամենաուշ
- ----------- latter-last (հաջորդականություն)-վերջինս-ամենավերջին
- old-older-oldest (տարիքի վերաբերյալ)-մեծ-ավելի մեծ-ամենամեծ
- -----elder-eldest (ընտանիքի անդամների ավագության վերաբերյալ)-ավագ-ամենամեծ
Գերադրական աստիճանում ածականը հիմնականում ստանում է THE որոշիչ հոդը, իսկ համեմատականում THAN շաղկապը: Օրինակներ՝
- This is the most interesting book I have ever read./Սա ամենահետաքրքիր գիրքն է, որ ես երբևէ կարդացել եմ:
- John is taller than his brother./Ջոնը ավելի բարձրահասակ է, քան իր եղբայրը:
Միանման հատկանիշներ համեմատելու համար օգտագործվում է as.......as (այնքան.......որքան) շաղկապը, որն օգտագործվում է հաստատական, հարցական և ժխտական նախադասությունների համար: Այս դեպքում ածականը անպայման դրվում է դրական աստիճանով: Օրինակ՝
- My room is as large as your room-Իմ սենյակը այնքան մեծ է որքան քո սենյակը:
- Are you as intelligent as your classmate?/Դու այնքան խելացի ես, որքան քո դասընկե՞րը:
- We are not as hard working as they are./Մենք այնքան ջանասեր չենք, որքան նրանք:
Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում նման հիանալի կայքի համար։Ամեն ինչ շատ հասկանալի ու մատչելի է գրված🤗♥️
ReplyDeleteՇատ մատչելի բացատրություն
ReplyDeleteMonte
ReplyDeleteEs inc vat e im uzat barere ckan
ReplyDeleteKatak em anum sat lav ej e
ReplyDeleteFanny
ReplyDelete