Tuesday, June 28, 2016

ՄՈԴԱԼ ԲԱՅԵՐ / MODAL VERBS



Եղանակավորող բայերը (մոդալ բայերը / modal verbs) ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը գործողության վերաբերյալ: Անգլերենի մոդալ բայերն են՝ can, may, must, ought to, shall, should, dare, be to, will/would: 
Մոդալ բայերը համարվում են նաև պակասավոր բայեր այն պարզ պատճառով, որ նրանցից որոշները չունեն անցյալ ձևեր, չեն խոնարհվում ըստ դեմքի և թվի, նրանց հաջորդող բայերը անորոշ ձևով են դրվում՝ առանց TO մասնիկի, կազմում են հարցական և ժխտական ձևերը առանց do/does/did օժանդակ բայերի օգնությամբ, իսկ ժխտական ձևը կազմվում է մոդալ բային ավելացնելով not ժխտական մասնիկը: Այժմ դիտարկենք նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին:

                                                     CAN / COULD

Can մոդալ բայն ունի երկու ձև՝ can (ներկա) և could (անցյալ): Կրճատ ժխտական ձևերն են can't և couldn't. Հարցական ձևը կազմվում է can/could-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ can/could-ին ավելացնելով not ժխտական մասնիկը: Օրինակներ՝
  • He can help me.-Նա կարող է ինձ օգնել: 
  • Can he help me?-Միթե՞ նա կարող է օգնել ինձ:
  • He cannot (can't) help me.-Նա չի կարող օգնել ինձ:
  • He could help you yesterday.-Նա կարողացավ օգնել քեզ երեկ:
  • Could he help you?-Միթե՞ նա կարողացավ  օգնել քեզ երեկ:
  • He could not (couldn't) help you.-Նա  չկարողացավ օգնել քեզ երեկ:
CAN մոդալ բայն արտահայտում է՝ 

Ա) Ֆիզիկական կամ մտավոր կարողություն: Օրինակներ՝
  • He can lift this box.-Նա կարող է բարձրացնել այս արկղը: (ֆիզիկական կարողություն)
  • I can speak English.-Ես կարող եմ խոսել Անգլերեն: (մտավոր կարողություն)
Բ)  Հավանականություն: Օրինակներ՝

  • You can find him here.-Դուք կարող եք նրան այստեղ գտնել:
  • They can ski on the hills because there is enough snow there.-Նրանք կարող են դահուկել բլուրներում, որովհետեվ այնտեղ շատ ձյուն կա:
Գ) Թույլատվություն: Օրինակներ՝
  • You can borrow my pen if you like.-Դու կարող ես վերցնել իմ գիրքը, եթե ուզում ես:
  • Can I take your book home with me?-Կարո՞ղ եմ քո գիրքը տուն տանել:
Դ) Անհավատալիություն, կասկած, զարմանք: Օրինակներ՝
  • It can't be true.-Դա չի կարող ճիշտ լինել:
  • Where can they be?-Որտե՞ղ կարող են նրանք լինել:
Could կարող է նաև օգտագործվել ներկայում, եթե նախադասությունը ենթադրում է քաղաքավարի և պաշտոնական խնդրանք կամ առաջարկ: Օրինակներ՝
  • Could you run the business by yourself?-Կարո՞ղ եք գործը ինքնուրույն վարել:
  • Could I borrow your dictionary, sir?-Կարո՞ղ եմ վերցնել ձեր բառարանը, խնդրում եմ:
  • I could get a copy for you if you want one.-Կարող եմ ձեզ համար պատճե վերցնել, եթե ցանկանում եք:
                                                       MAY / MIGHT

May-ն ունի երկու ձև՝ may (ներկա), might (անցյալ):  Հարցական ձևը կազմվում է may/might-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ may/might-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը: Օրինակներ՝
  • He may know their address.-Հնարավոր է, որ նա իմանա նրանց հասցեն:
  • He said Ann might know their address.-Նա ասաց, որ Աննան հնարավոր է, որ իմանար նրանց հասցեն:
May-ն արտահայտում է՝

Ա) Թույլատվություն: Օրնակներ՝
  • You may call him now and invite him fo dinner.-Դու կարող ես զանգել նրան և ընթրիքի հրավիրել:
  • May I take your pen, please?-Կարելի՞ է վերցնել ձեր գրիչը, խնդրում եմ:
Can մոդալ բայը նույնպես կարող է արտահայտել թույլատվություն: May-ի և can-ի միջև տարբերությունը այս դեպքում ավելի շատ ոճական է: May-ի գործածությունը ավելի պաշտոնական է, իսկ can-ինը՝ ավելի խոսակցական: Օրինակներ՝
  • May I speak to you for a moment, prof. Brown?-Կարելի՞ է խոսել ձեզ հետ մի րոպեով, պրոֆեսոր Բրաոն: (ավելի պաշտոնական)
  • Can I have a cup of tea?-Կարո՞ղ եմ մի բաժակ թեյ խնդրել: (ավելի խոսակցական)
Բ) Հավանականություն, հնարավորություն, ենթադրություն: Օրինակներ՝
  • He may come soon.-Հնարավոր է, որ նա շուտով գա: (ենթադրություն)
  • That may not be true.-Հնարավոր չէ, որ դա ճիշտ լինի: (ենթադրություն)
  • You may find the book at the library.-Գիրքը կարելի է գտնել գրադարանում: (հնարավորություն)
Այս նախադասություններում may-ին ներկայում կարող է փոխարինել might ձևը՝ ավելի մեծ անորոշություն կամ հավանականություն ցույց տալու համար: Օրնակներ՝
  • He might come soon.-Հնարավոր է, որ նա շուտով գա
  • That might not be true.-Հնարավոր չէ, որ դա ճիշտ լինի:
                                                                 MUST 

Must մոդալ բայն ունի միայն մեկ ձև՝  must (ներկա): Հարցական ձևը կազմվում է must-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ must-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը mustn't

Must-ի անցյալը had to-ն է, իսկ ապառնին՝ will have to-ն: Օրինակներ՝
  • I must leave at once.-Ես պետք է անմիջապես հեռանամ: (ներկա)
  • I had to leave at once.-Ես պետք է անմիջապես հեռանայի: (անցյալ)
  • I will have to leave at once.-Ես ստիպված կլինեմ անմիջապես հեռանալ: (ապառնի)
Must-ն արտահայտում է՝

Ա) Պարտականություն կամ խիստ անհրաժեշտություն (խոսողի տեսանկյունից): Օրինակներ՝
  • You must do as you are told.-Դու պետք է անես այնպես, ինչպես քեզ ասում են:
  • He must be here in time tomorrow.-Վաղը նա պետք է այստեղ ժամանակին լինի: Ես չեմ կարող սպասել նրան:
  • I must admit I don't like her.-Ես պետք է ընդունեմ, որ չեմ հավանում նրան:
Բ) Արգելում, արգելք: Սա արտահայտելու համար must-ը պետք է ժխտվի: Օրինակներ՝
  • You mustn't do that.-Դու չպետք է անես դա:
  • He mustn't leave his room for a while.-Նա չպետք է դուրս գա սենյակից որոշ ժամանակ:
Գ) Ընդգծված խորհուրդ: Օրինակներ՝
  • You must see the film. It's very interesting.-Դու պետք է տեսնես այդ ֆիլմը: Այն շատ հետաքրքրիր է: 
  • You mustn't break your promises.-Դու չպետք է դրժես քո խոստումները:
Դ) Ենթադրություն, որը մոտ է հավանականությանը: Օրինակներ՝

  • You must be joking.-Հավանաբար կատակում ես: 
  • This must be the book you want.-Սա պետք է որ այն գիրքը լինի, որը դու ես ուզում:
                                                               TO BE TO

Այս մոդալ բայն ունի ներկա (am/is/are to) և անցյալ (was/were to) ձևեր: Հարցական ձևը կազմվում է to be-ն բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ to be-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը
  Օրինակներ՝
  • I am to go there at 5.-Ես պետք է գնամ այնտեղ ժակը 5-ին:
  • I was to see him this morning.-Ես պետք է տեսնեի նրան այսօր առավոտյան:
To be to  մոդալ բայն արտահայտում է՝

Ա) Նախատեսված կամ փոխադարձ անհրաժեշտությունից բխող անհրաժեշտություն: Օրինակներ՝
  • I am to be there at 5 o'clock.-Ես պետք է այնտեղ լինեմ ժամը 5-ին:
  • She is to be married next month.-Նա պետք է ամուսնանա հաջորդ ամիս:
  • The expedition was to start in a week's time.-Արշավը պետք է սկսվեր 1 շաբաթից:
Բ) Հրաման և կարգադրություն: Օրինակներ՝
  • He is to stay here till we return.-Նա պետք է մնա այստեղ մինչև մեր վերադարձը:
  • You are to wait till he comes.-Դու պետք է սպասես մինչև նրա գալը:
                                                            OUGHT TO

Այս մոդալ բայն ունի միայն մեկ ձև, որը վերաբերում է ներկային և ապառնիին: Անուղղակի խոսքում՝ անցյալ ժամանակում, գործածվում է այս նույն ձևը: Կրճատ ժխտական ձևն է oughtn't toՀարցական ձևը կազմվում է ought-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ ought-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը oughtn't: Օրինակներ՝

  • They ought to widen this road.-Նրանք պետք է լայնացնեն այս ճանապարհը: (ներկա/ապառնի)
  • Peter said they ought to widen the road.-Փիթրն ասաց, որ պետք է լայնացնեն ճանապարհը: (անցյալ)

Ought to-ն արտահայտում է՝

Ա) Պարտավորություն, պարտականություն (հաճախ բարոյական): Օրինակներ՝
  • You ought to feel some respect to your elders.-Դու պետք է հարգանքով վերաբերվես քեզաից մեծերին:
  • She ought to look after her children better.-Նա պետք է ավելի լավ խնամի իր երեխաներին:
Բ) Ցանկալիություն, խորհուրդ: Օրինակներ՝
  • You ought to see that new film.-Դու պետք է դիտես այդ նոր ֆիլմը:
  • You ought to say a word or two about yourself.-Դուք պետք է ասեք մի քանի բառ ձեր մասին:
Գ) Ենթադրություն, որը մոտ է հավանականության: Օրինակներ՝
  • You ought to win the race.-Դու հավանաբար կհաղթես մրցարշավում:
  • The new hotel ought to be very comfortable.-Նոր հյուրանոցը պետք է որ հարմարավետ լինի:
                                           SHALL

Այս մոդալ բայը սովորաբար կիրառվում է հարցական նախադասություններում առաջին դեմքերի համար և արտահայտում է զրուցակցին ուղղված հարցում, որի նպատակն է ստանալ կարգադրություն, խորհուրդ կամ առաջարկություն:  Հարցական ձևը կազմվում է shall-ը բերելով ենթակայից առաջ: Օրինակներ՝

  • Shall I help you?-Օգնե՞մ քեզ:
  • Shall I wait for you?-Սպասե՞մ քեզ:
  • Where shall we meet?-Որտե՞ղ հանդիպենք:
  • Which one shall I buy?-Ո՞ր մեկը գնեմ:
                                                                SHOULD

Այս մոդալ բայն ունի միայն մեկ ձև, որը վերաբերում է ներկային և ապառնիին: Անուղղակի խոսքում՝ անցյալ ժամանակում, գործածվում է այս նույն ձևը: Հարցական ձևը կազմվում է should-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ should-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը shouldn'tՕրինակներ՝

  • He should go today/tomorrow.-Նա պետք է գնա այսօր/վաղը: (ներկա/ապառնի)
  • He said that I should go that day/the next day.-Նա ասաց, որ պետք է գնար այդ օրը/հաջորդ օրը: (անցյալ)
Should մոդալ բայն արտահայտում է՝

Ա) Պարտք, բարոյական պարտականություն: Օրինակներ՝
  • You should pay your debts.-Դու պետք է վճարես քո պարտքերը: 
  • You shouldn't tell lies.-Դու չպետք է սուտ խոսես:
Բ) ցանկալիություն, խորհուրդ: Օրինակներ՝
  • You should eat more fruit.-Դու պետք է ավելի շատ միրգ ուտես:
  • You shouldn't miss the opportunity.-Դու չպետք է բաց թողնես հնարավորությունը:
Գ) Ենթադրություն, որը մոտ է հավանականությանը: Օրինակներ՝
  • He should be here by 9.-Նա պետք է որ այստեղ լինի մինչև ժամը 9-ը:
  • They should be very rich. His son has a yacht.-Նրանք պետք է որ շատ հարուստ լինեն: Նրա որդին զբոսանավ ունի:
Should մոդալ բայը կարող է նաև հուզական երանգավորում ունենալ հիմնականում հարցական ձևի նախադասություններում: Օրինակներ՝
  • Why should I do it?-Ինչու՞ ես պետք է դա անեմ: (դժգոհություն)
  • Why shouldn't you invite him?-Ինչու՞ չպետք է հրավիրես նրան: (զարմանք)
  • I don't know why he should want to see you.-Չգիտեմ, թե ինչու նա պիտի ցանկանա տեսնել քեզ: (զարմանք)
                                        DARE/DARED

Dare մոդալ բայը ցույց է տալիս հանդգնություն կամ համարձակություն: Որպես կանոն այս մոդալ բայն ունի երկու ձև՝ dare (ներկա) և dared (անցյալ): Հարցական ձևը կազմվում է dare/dared-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ dare/dared-ին  ավելացնելով not ժխտական մասնիկըՕրինակներ՝

  • I dare not go there.-Ես չեմ համարձակվում այնտեղ գնալ:
  • How dare you say such a thing?-Ինչպե՞ս եք համարձակվում այդպիսի բան ասել:
  • They dared not move.-Նրանք չէին համարձակվում շարժվել:
                                                            WILL/WOULD

Will/would-ը ոչ միայն ունեն ապառնիի Կ մասնիկը, այլ նաև համարվում են մոդալ բայեր: Դիտարկենք դրանց կիրառությունը որպես մոդալ բայ: Հարցական ձևը կազմվում է will/would-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ will/would-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը` wouldn't/won't

Ժխտական նախադասություններում will/would մոդալ բայերն արտահայտում են 

Ա) մերժում, հրաժարում: Օրինակներ՝
  • He won't help me.-Նա հրաժարվում է օգնել ինձ:
  • He won't do it again.-Նա չի անի դա այլևս:
  • She wouldn't say where she was going.-Նա չէր ասում, թե ուր էր գնում:
Բ) Անշունչ առարկայի գործողության խափանում: Օրինակներ՝

  • This pen won't write.-Այս գրիչը ոչ մի կերպ չի գրում:
  • The window won't open.-Այս պատուհանը չի բացվում:
  • The door wouldn't open.-Դուռը ոչ մի կերպ չէր բացվում:
Would մոդալ բայը կարող ենք օգտագորխել հարցական նախադասություններում ներկա կամ ապառնի իմաստներով՝ արտահայտելու քաղաքավարի հրավեր, խնդրանք կամ առաջարկ: Օրինակներ՝
  • Would you come to lunch tomorrow?-Եկեք նախաճաշելու վաղը:
  • Would you sign here?-Ստորագրեք այստեղ, խնդրեմ:







1 comment: