Thursday, May 21, 2015

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ SOME և ANY

                                                           

Some/Any-մի քանի, որոշ, մի քիչ

Some և any անորոշ դերանունները գործածվում են և՛ հոգնակի և՛ անհաշվելի գոյականների հետ հաստատական նախադասություններում որպես որոշիչ: Շատ հաճախ այս դերանունները չեն թարգմանվում հայերենում: Քանի որ նրանք հանդես են գալիս որպես որոշիչ, նրանց գործածության դեպքում գոյականից առաջ հոդ չի դրվում:

Some-ը հոգնակի գոյականների հետ օգտագործվելիս՝ թարգմանվում է <<մի քանի>>, <<որոշ>>, կամ էլ ընդհանրապես չի թարգմանվում: 

Some-ը անհաշվելի գոյականների հետ օգտագործվելիս թարգմանվում է <<մի քիչ>>, կամ է չի թարգմանվում:
Օրինակ՝ There are some students in the classroom-Կան (մի քանի, որոշ) ուսանողներ դասասենյակում:
                   There is some chalk in the box-(մի քիչ) կավիճ կա տուփի մեջ:

Some դերանունը կարող է գործածվել նաև հարցական նախաասություններում, եթե a) խոսողը ենթադրում է դրական պատասխան իր հարցին:
Օրինակ՝ Aren't there some books on the table?-Միթե՞ չկան գրքեր սեղանի վրա:
                 Doesn't he have some money?-Միթե՞ նա փող չունի:
b) հարցական նախադասությունը իրականում արտահայտում է առաջարկ կամ խնդրանք:
Օրինակ՝ Would you like some coffee?-Սուրճ կցանկանա՞յիք:
                  Would you buy me some pens, please?-Ինձ գրիչներ կգնե՞իք:


                   Հարցական և Ժխտական Ձևեր/Interrogative and Negative

Any-ն ունի նույն some-իմաստները՝ սակայն հարցական և ժխտական նախադասություններում:
Օրինակ՝ Are there any students in the classroom?-Դասասենյակում կա՞ն ուսանողներ:
                 Is there any chalk in the box?-Տուփում կավճ կա՞:
           There are not (aren't) any students in the classroom-Դասասենյակում ուսանողներ չկան:
               There is not (isn't) any chalk in the box-Տուփում կավիճ չկա:

Ժխտական ձևում not any-ի փոխարեն նախադասությունը կարելի է ժխտել նաև no ժխտական մասնիկով: Այսինքն՝ not any=no:
Օրինակ՝ There are no students in the classroom.
                  There is no chalk in the box.

Any դերանունը իր հերթին կարող է գործածվել հաստատական նախադասություններում <<ցանկացած, ուզած>> իմաստով:

Օրինակ՝ Come any day you like-Եկեք ցանկացած օր (երբ ցանկանաք):
                 Take any book you want-Վերցրեք ձեր ուզած գիրքը: 


No comments:

Post a Comment