Tuesday, December 8, 2015

ԴԵՐԲԱՅ I / PARTICIPLE I


Դերբայ I-ը կազմվում է բայի անորոշ հիմքին ավելացնելով -ing վերջավորությունը՝ come-coming, study-studying, swim-swimming և նման շատ այլ բայեր:
Նախադասության մեջ 1-ին դերբայը կարող է հանդես գալ որպես որոշիչ և պարագա:

Օրինակներ:

  1. They looked at the children playing in the garden.-Նրանք նայեցին պարտեզում խաղացող երեխաներին: (Ո՞ր երեխաներին)-Որոշիչ
  2. Leaving the house, I forgot to close the window in the kitchen.-Տնից դուրս գալով՝ մոռացա փակել խոհանոցի պատուհանը: (Ե՞րբ)-Ժամանակի պարագա
  3. He came into the room laughing.-Նա ծիծաղելով սենյակ մտավ: (Ինչպե՞ս)-Ձևի պարագա
Երբ դերբայը I օգտագործվում է որպես ժամանակի պարագա, ապա նրան կարող է նախորդել նաև when կամ while շաղկապը:

Օրինակ`
  • Leaving the house, I forgot to close the window in the kitchen
  • (While/when) leaving the house, I forgot to close the window in the kitchen.