Friday, July 8, 2016

WHITE DEATH (audiobook with subtitles) / ՍՊԻՏԱԿ ՄԱՀԸ (աուդիոգիրք ենթատեքստերով)



https://www.youtube.com/watch?v=eYihkwkaAo8

Sarah Harland is nineteen, and she is in prison. At the airport, they find heroin in her bag. So, now she is waiting to go to court. If the court decides that it was her heroin, then she must die. She says she did not do it. But if she did not, who did? Only two people can help Sarah: her mother, and an old boyfriend who does not love her now. Can they work together? Can they find the real criminal before it is too late?

Սառա Հարլենդը 19 տարեկան է և նա բանտում է գտնվում: Օդանավակայանում նրա պայուսակում թմրադեղ են գտնում: Այժմ նա սպասում է իր դատին: Եթե դատարանը որոշի, որ թմրադեղը նրանն է, ուրեմն նա պետք է մահանա: Սառան ասում է, որ ինքը չի արել դա, բայց չգիտի էլ թե ով է արել: Միայն երկու հոգի կարող են օգնել նրան՝ իր մայրը և նախկին զուգընկերը, ով այժմ նրան չի սիրում: Կարո՞ղ են նրանք միասին գործել: Կարո՞ղ են նրանք գտնել իրական հանցագործին քանի դեռ շատ ուշ չէ: 






Tuesday, July 5, 2016

ԱՆՑՅԱԼ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PAST PERFECT TENSE


Past Perfect (անցյալ վաղակատար) ժամանակաձևը կազմվում է had+past participle (բայի 3-րդ հիմք)-ով: Հարցական ձևը կազմվում է՝ had-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ had-ին ավելացնելով not ժխտական մասնիկը: 

                                           Հաստատական ձև / Affarmative form

Եզակի թիվ / Singular number

I had worked-Ես աշխատել էի:
You had worked-Դու աշխատել էիր:
He had worked-Նա աշխատել էր (արական):
She had worked-Նա աշխատել էր (իգական):
It had worked-Այն աշխատել էր (առարկա):

Հոգնակի թիվ / Plural number

We had worked-Մենք աշխատել էինք:
You had worked-Դուք աշխատել էիք:
They had worked-Նրանք աշխատել էին:

                                                Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ / Singular number

Had I worked?-Ես աշխատե՞լ էի:
Had you worked?-Դու աշխատե՞լ էիր:
Had he worked?-Նա աշխատե՞լ էր: (արական)
Had she worked?-Նա աշխատե՞լ էր: (իգական)
Had it worked?-Այն աշխատե՞լ էր: (առարկա)

Հոգնակի թիվ / Plural number

Had we worked?-Մենք աշխատե՞լ էինք:
Had you worked?-Դուք աշխատե՞լ էիք:
Had they worked?-Նրանք աշխատե՞լ էին:

                                                Ժխտական ձև / Negative form

Եզակի թիվ / Singular noun

I had not (hadn't) worked-Ես չէի աշխատել:
You had not (hadn't) worked-Դու չէիր աշխատել:
He had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (արական)
She had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (իգական)
It had not (hadn't) worked-Այն չէր աշխատել: (առարկա)

Հոգնակի թիվ / Plural number

We had not (hadn't) worked-Մենք չէին աշխատել:
You had not (hadn't) worked-Դուք չէիք աշխատել:
They had not (hadn't) worked-Նրանք չէին աշխատել:

Past Perfect ժամանակաձևը ցույց է տալիս անցյալ ժամանակակետից առաջ ավարտված գործողություն: Անցյալ ժամանակակետը կարող է նշվել մեկ այլ գործողությամբ՝ արտահայտված Past Simple ժամանակաձևով, կամ պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝
  • They had walked only a few steps when it began to rain.-Նրան միայն մի քանի քայլ էին արել, երբ սկսեց անձրև գալ: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)
  • He had travelled much before he visited America.-Նա շատ էր ճանապարհորդել նախքան Ամերիկա այցելելը(այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)
  • He had finished his job by 5 o'clock.-Նա ավարտել էր աշխատանքը մինչև ժամը 5-ը:  (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ
  • She has passed 5 examinations by the end of the term.-Նա հանձնել էր քննություն մինչև կիսամյակի վերջը (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ)
Past Perfect ձևը հաճախ գործածվում է hardly......when (հազիվ........երբ), scarcely....when (հազիվ....երբ), no sooner...than (հազիվ.....երբ) շաղկապների հետ: Օրինակներ՝
  • He had hardly got home when it began to rain.-Մենք հազիվ էինք տուն հասել, երբ սկսեց անձրևել:
  • They had scarcely arrived at the station when the train left.-Նրանք հազիվ էին հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:
  • They had no sooner arrived at the station than the train left.-Նրանք հազիվ էին հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:
Past Perfect-ը նաև կարող է օգտագործվել when (երբ), before (նախքան), as soon as (հենց որ), till/until (մինչև), after (հետո) շաղկապների հետ ժամանակի պարագա երկրորդական նախադասություններում, եթե առաջին գործողությունն ավարտվել է նախքան երկրորդ գործողության սկսվելը: Օրինակներ՝
  • When he had seen all the pictures, he left the gallery.-Երբ նա տեսավ բոլոր նկարները, հեռացավ պատկերասրահից: 
  • Before  I had met him, I already knew what he looked like.-Նախքան նրան հանդիպելը, գիտեի՝  ինչպիսի տեսք ուներ նա: 
  • As soon as he had gone everybody felt much relieved.-Հենց որ նա հեռացավ, բոլորը մեծ թեթևություն զգացին: 
  • I had heard nothing until you told me about it.-Ես ոչինչ չէի լսել մինչև քո այդ մասին ինձ ասելը: 
  • After I had dressed I went up to the sitting room.-Հագնվելուց հետո, բարձրացա հյուրասենյակ: 












WRITING A COVER LETTER IN ENGLISH / ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ



http://www.fluentland.com/groups/learn-english/forum/topic/cover-letter-in-english/

Ուղեկցող նամակը փաստաթուղթ է, որն ուղարկվում է ռեզումեին կից՝ տրամադրելով հավելյալ տեղեկություններ աշխատանքի համար դիմող անձի հմտությունների և փորձի մասին: Նամակը հիմնականում ներառում է մանրամասներ այն մասին, թե ինչու եք կարծում, որ որակավորված եք տվյալ աշխատանքի համար: 
Վերոհիշյալ հղումը ձեզ կօգնի հասկանալ, թե ինչպես կազմել և գրել ուղեկցող նամակ գրագետ և այսօրվա ստանդարտներին համապատասխան:  

cover letter is a document sent with your resume to provide additional information on your skills and experience. The letter typically provides detailed information on why you are qualified for the job you are applying for. The link above will help you to make up and write a good cover letter which is up to today's standards. 


Monday, July 4, 2016

CONVERSATION QUESTIONS ON VARIOUS TOPICS / ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ



http://iteslj.org/questions/

Մուտք գործելով վերը նշված ինտերնետային հղումը՝ դուք կարող եք գտնել բազմաբովանդակ ու տարատեսակ հարցեր անգլերեն խոսակցություն կամ քննարկում սկսելու համար: Պարզապես պետք է ընտրել քննարման նախընտրելի թեման և սկսել: Նյութը և՛ անգլերեն սովորողների և՛ լեզուն դասավանդողների համար է նախատեսված: 

Visiting the above link, you can find questions on different topics to start a conversation or a discussion. You just have to choose your favourite topic and get started. The material is meant both for English students and English teachers. 

Sunday, July 3, 2016

REBECCA (audiobook with subtitles) / ՌԵԲԵԿԱ (ենթատեքստերով)


https://www.youtube.com/watch?v=686abmy0nVE

Վեպը սկիզբ է առնում Մոնտե Կառլոյում, որտեղ մեր հերոսուհուն՝ Ռեբակային, սիրահարվում է խիզախ Մաքսիմը և հանկարծակի ամուսնության առաջարկություն է անում: Լինելով որբ և աշխատելով որպես աղախին՝   նա գրեթե չի կարողանում հավատալ իր բախտին: Միայն երբ հասնում է Մաքսիմի հսկայական ամառանոց, գիտակցում է, թե ինչ մեծ ազդեցություն կունենա նրա հանգուցյալ կինը իրենց կյանքում` սպառնալով կործանել իրենց ամունությունը:

The novel begins in Monte Carlo, where our heroine is swept off her feet by the dashing widower Maxim de Winter and his sudden proposal of marriage. Orphaned and working as a lady's maid, she can barely believe her luck. It is only when they arrive at his massive country estate that she realizes how large a shadow his late wife will cast over their lives threatening to destroy their marriage.