Tuesday, July 5, 2016

ԱՆՑՅԱԼ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PAST PERFECT TENSE


Past Perfect (անցյալ վաղակատար) ժամանակաձևը կազմվում է had+past participle (բայի 3-րդ հիմք)-ով: Հարցական ձևը կազմվում է՝ had-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ had-ին ավելացնելով not ժխտական մասնիկը: 

                                           Հաստատական ձև / Affarmative form

Եզակի թիվ / Singular number

I had worked-Ես աշխատել էի:
You had worked-Դու աշխատել էիր:
He had worked-Նա աշխատել էր (արական):
She had worked-Նա աշխատել էր (իգական):
It had worked-Այն աշխատել էր (առարկա):

Հոգնակի թիվ / Plural number

We had worked-Մենք աշխատել էինք:
You had worked-Դուք աշխատել էիք:
They had worked-Նրանք աշխատել էին:

                                                Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ / Singular number

Had I worked?-Ես աշխատե՞լ էի:
Had you worked?-Դու աշխատե՞լ էիր:
Had he worked?-Նա աշխատե՞լ էր: (արական)
Had she worked?-Նա աշխատե՞լ էր: (իգական)
Had it worked?-Այն աշխատե՞լ էր: (առարկա)

Հոգնակի թիվ / Plural number

Had we worked?-Մենք աշխատե՞լ էինք:
Had you worked?-Դուք աշխատե՞լ էիք:
Had they worked?-Նրանք աշխատե՞լ էին:

                                                Ժխտական ձև / Negative form

Եզակի թիվ / Singular noun

I had not (hadn't) worked-Ես չէի աշխատել:
You had not (hadn't) worked-Դու չէիր աշխատել:
He had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (արական)
She had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (իգական)
It had not (hadn't) worked-Այն չէր աշխատել: (առարկա)

Հոգնակի թիվ / Plural number

We had not (hadn't) worked-Մենք չէին աշխատել:
You had not (hadn't) worked-Դուք չէիք աշխատել:
They had not (hadn't) worked-Նրանք չէին աշխատել:

Past Perfect ժամանակաձևը ցույց է տալիս անցյալ ժամանակակետից առաջ ավարտված գործողություն: Անցյալ ժամանակակետը կարող է նշվել մեկ այլ գործողությամբ՝ արտահայտված Past Simple ժամանակաձևով, կամ պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝
  • They had walked only a few steps when it began to rain.-Նրան միայն մի քանի քայլ էին արել, երբ սկսեց անձրև գալ: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)
  • He had travelled much before he visited America.-Նա շատ էր ճանապարհորդել նախքան Ամերիկա այցելելը(այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)
  • He had finished his job by 5 o'clock.-Նա ավարտել էր աշխատանքը մինչև ժամը 5-ը:  (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ
  • She has passed 5 examinations by the end of the term.-Նա հանձնել էր քննություն մինչև կիսամյակի վերջը (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ)
Past Perfect ձևը հաճախ գործածվում է hardly......when (հազիվ........երբ), scarcely....when (հազիվ....երբ), no sooner...than (հազիվ.....երբ) շաղկապների հետ: Օրինակներ՝
  • He had hardly got home when it began to rain.-Մենք հազիվ էինք տուն հասել, երբ սկսեց անձրևել:
  • They had scarcely arrived at the station when the train left.-Նրանք հազիվ էին հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:
  • They had no sooner arrived at the station than the train left.-Նրանք հազիվ էին հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:
Past Perfect-ը նաև կարող է օգտագործվել when (երբ), before (նախքան), as soon as (հենց որ), till/until (մինչև), after (հետո) շաղկապների հետ ժամանակի պարագա երկրորդական նախադասություններում, եթե առաջին գործողությունն ավարտվել է նախքան երկրորդ գործողության սկսվելը: Օրինակներ՝
  • When he had seen all the pictures, he left the gallery.-Երբ նա տեսավ բոլոր նկարները, հեռացավ պատկերասրահից: 
  • Before  I had met him, I already knew what he looked like.-Նախքան նրան հանդիպելը, գիտեի՝  ինչպիսի տեսք ուներ նա: 
  • As soon as he had gone everybody felt much relieved.-Հենց որ նա հեռացավ, բոլորը մեծ թեթևություն զգացին: 
  • I had heard nothing until you told me about it.-Ես ոչինչ չէի լսել մինչև քո այդ մասին ինձ ասելը: 
  • After I had dressed I went up to the sitting room.-Հագնվելուց հետո, բարձրացա հյուրասենյակ: 












1 comment: