Thursday, June 9, 2016

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ / SIGNS


Նշաններ կամ ցուցանակներ, որոնց հաճախ ենք հանդիպում անգլիախոս երկրների հասարակական վայրերում, բայց երբեմն դժվարանում ենք հասկանալ դրանց իմաստը: Ահա մի քանի նշաններ, որոնք ձեզ կօգնեն հեշտ կողմնորոշվել ձեր այցելած երկրում:

Signs, that we often come across in public places of  English speaking countries, but sometimes we don't get their meanings. Here are some of them to help you overcome this small obstacle. 

  • CLOSED-ՓԱԿ Է
  • OPEN-ԲԱՑ Է
  • ENTRANCE-ՄՈՒՏՔ
  • EXIT-ԵԼՔ
  • PULL-ԴԵՊԻ ՔԵԶ
  • PUSH-ԴԵՊԻ ԴՈՒՐՍ
  • NO ENTRY-ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
  • ROAD CLOSED-ճԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է
  • DETOUR-ՇՐՋԱՆՑՈՒՄ
  • CAUTION-ԶԳՈՒՅՇ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • DANGER-ՎՏԱՆԳ
  • NO PARKING-ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄԷ
  • PARKING-ԿԱՆԳԱՌ
  • BUS STOP-ԱՎՏՈԲՈՒՍԻ ԿԱՆԳԱՌ
  • UNDERGROUND (բրիտ)-ՄԵՏՐՈ
  • SUBWAY (ամեր)-ՄԵՏՐՈ
  • HOTEL-ՀՅՈՒՐԱՆՈՑ
  • INFORMATION-ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈ
  • TOILETS-ԶՈՒԳԱՐԱՆ
  • WC-ԶՈՒԳԱՐԱՆ
  • GENTLEMEN-ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆ
  • MEN-ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆ
  • LADIES-ԿԱՆԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆ
  • WOMEN-ԿԱՆԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆ
  • NO SMOKING-ՉԾԽԵԼ
  • NO LITTERING-ՉԱՂՏՈՏԵԼ
  • NO SWIMMING-ՉԼՈՂԱԼ
  • NO ADMISSION-ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
  • EMERGENCY EXIT-ՎԹԱՐԱՅԻՆ ԵԼՔ
  • FIRE ESCAPE-ՎԹԱՐԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ
  • CHEMISTS (բրիտ)-ԴԵՂԱՏՈՒՆ
  • DRUGSTORE (ամեր)-ԴԵՂԱՏՈՒՆ
  • RESERVED-ԶԲԱՂՎԱԾ Է
  • PRIVATE (PROPERTY)-ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • KEEP OFF THE GRASS-ԽՈՏԻ ՎՐԱՅՈՎ ՉՔԱՅԼԵ՛Լ
  • BEWARE OF THE DOG-ԶԳՈՒ՛ՅՇ, ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
  • WET PAINT-ԶԳՈՒ՛ՅՇ, ՆՈՐ ՆԵՐԿՎԱԾ Է
  • ADMISSION FREE-ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է
  • NO CAMERAS-ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
  • FASTEN SEATBELTS-ԱՄՐԱՑՐԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
  • DO NOT NEED THE ANIMALS-ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ԿԵՐԱԿՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
  • ENGAGED-ԶԲԱՂՎԱԾ Է
  • FOR SALE-ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
  • SALE-ՎԱՃԱՌՔ՝ ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐՈՎ
  • NO TRESPASSING-ԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
  • CASH-DESK-ԴՐԱՄԱՐԿՂ
  • BOX-OFFICE-ՏՈՄՍԱՐԿՂ
  • POST-OFFICE-ՓՈՍՏ
  • ROYAL MAIL(ՄԲ-ում փոստարկղերի վրա)-ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՓՈՍՏ
  • US MAIL- ԱՄՆ-Ի ՓՈՍՏ
  • (TELE)PHONE-ՀԵՌԱԽՈՍ
  • CARDPHONE-ՔԱՐՏԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ
  • SOLD OUT-ԲՈԼՈՐԸ ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ
  • 21 AND OVER ONLY (բարերի, դիսկոտեկաների, ակումբների դռներին)-21 և բարձր
  • NO DOGS ALLOWED-ՇՆԵՐԻ ՀԵՏ ՉՄՏՆԵԼ
  • DON'T TOUCH THE GLASS-ԱՊԱԿՈՒՆ ՉԴԻՊՉԵԼ
  • LIFT (բրիտ)-ՎԵՐԵԼԱԿ
  • ELEVATOR (ամեր)-ՎԵՐԵԼԱԿ
  • STAIRS-ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
  • US(STAIRS)-ՎԵՐ
  • DOWN(STAIRS)-ՆԵՐՔԵՎ
  • EXACT FARE ONLY (ավտոբուսի դռան վրա)-ՎՃԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՄԱՆՐԻ
  • OUT OF ORDER (մեքենայի վրա)-ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
  • EXACT CHANGE ONLY (քաղցրեղենի, ծխախոտի և այլ վճարման ավտոմատների վրա)-ՎՃԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՄԱՆՐԻ
  • CHANGE AVAILABLE-ԱՎՏՈՄԱՏԸ ՄԱՆՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է
  • LIFT HANDSET-ՎԵՐՑՐԵՔ ԼՍԱՓՈՂԸ
  • INSERT COINS (CALLCARD)-ԴՐԵՔ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ (ՔԱՐՏԸ)
  • PLEASE WAIT-ՍՊԱՍԵ՛Ք
  • PLEASE DIAL-ՀԱՎԱՔԵ՛Ք ՀԱՄԱՐԸ
  • FIRST AID-ԲՈՒԺԿԵՏ
  • LIFE VEST UNDER YOUR SEAT-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՃԿՈՆԸ ՁԵՐ ՆՍՏԱՐԱՆԻ ՏԱԿ Է
  • TOILET VACANT-ԶՈՒԳԱՐԱՆՆ ԱԶԱՏ Է
  • TOILET OCCUPIED-ԶՈՒԳԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է
  • COLD-ՍԱՌԸ (ջուր)
  • HOT-ՏԱՔ (ջուր)
  • CLOSED TO TRAFFIC-ՓԱԿ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
  • CROSSROADS-ԽԱՉՄԵՐՈՒԿ
  • CUL-de-SAC-ՓԱԿՈՒՂԻ
  • LOOSE CHIPPINGS-ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՔԱՐԵՐ ԿԱՆ
  • NO ENTRY-ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
  • NO OVERTAKING-ՎԱԶԱՆՑՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
  • ONE-WAY-ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
  • REDUCE SPEED-ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑԵԼ
  • ROAD NARROWS-ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆԵՂԱՑՈՒՄ
  • ROAD WORKS-ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • U-TURN-ՇՐՋԱԴԱՐՁ
  • YIELD-ՃԱՆԱՊԱՐՀԸ ԶԻՋԵ՛Ք
  • BREAKFAST INCLUDED-ՆԱԽԱՃԱՇԸ ՄՏՆՈՒՄ Է ԳՆԻ ՄԵՋ
  • NAME/FIRST NAME-ԱԶԳԱՆՈՒՆ/ԱՆՈՒՆ
  • HOME ADDRESS/STREET/NUMBER-ՏԱՆ ՀԱՍՑԵ/ՓՈՂՈՑ/ՇԵՆՔԻ ՀԱՄԱՐԸ
  • NATIONALITY/PROFESSION-ԱԶԳՈՒԹՅՈՒՆ/ՄԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • DATE/PLACE OF BIRTH-ՇՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎ/ՎԱՅՐ
  • PASSPORT NUMBER-ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ
  • CAR REGISTRATION NUMBER-ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՄԱՐԸ
  • PLACE/DATE-ՎԱՅՐ/ԱՄՍԱԹԻՎ
  • SIGNATURE-ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • DO NOT DISTURB-ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵ՛Լ
  • FIRE DOOR-ՎԹԱՐԱՅԻՆ ԵԼՔ
  • SHAVERS ONLY-ՄԻԱՅՆ ԷԼԵԿՐՏԱ ՍԱՓՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
  • PASSPORT CONTROL-ԱՆՁՆԱԳՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
  • BORDER CROSSING-ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՈՒՄ
  • CUSTOMS-ՄԱՔՍԱՏՈՒՆ
  • NOTHING TO DECLARE-ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ
  • DUTY-FREE GOODS-ՉՄԱՔՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Wednesday, June 8, 2016

WORDS AND PHRASES THAT WE OWE TO WILLIAM SHAKESPEARE / ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԲԱՌԵՐ ԵՎ ԱՐՏԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ



http://languagelearningbase.com/87121/words-and-phrases-we-owe-to-william-shakespeare

Անգլերեն լեզուն մեծապես պարտական է Շեքսպիրին: Նա հնարել մերօրյա գօրծածվող բառերի մոտավորապես 1700-ը՝ փոխելով գոյականները բայերի, բայերը՝ ածականների, միացնելով երբևիցե չօգտագործված բառերը, ավելացնելով նախածանցներ և վերջածանցներ, և հնարելով լրիվ ինքնօրինակ բառեր:

The English language owes a great debt to Shakespeare. He invented over 1700 of our common words by changing nouns into verbs, changing verbs into adjectives, connecting words never before used together, adding prefixes and suffixes, and devising words wholly original.



LORNA DOONE (audiobook with subtitles) / ԼՈՐՆԱ ԴՈՒՆ (աուդիոգիրք ենթավերնագրերով)


https://www.youtube.com/watch?v=G_1OSsedYyE

1673թ-ին երիտասարդ Ջոն Րիդ-ը հանդիպում է Լորնա Դուն անունով մի աղջնակի: Յոթ տարի անց, նրանք կրկին հանդիպում են և սիրահարվում: Բայց Դուները գողերի ու մարդասպանների գերդաստան են: Նրանցից մեկը՝ Քարվըր Դունը, սպանում է Ջոնի հորը և ցանկանում ամուսնանալ Լորնայի հետ: Արդյոք կարող է Ջոնը փրկել Լորնային իր սարսափազդու վախերից?

In 1973 young John Ridd meets a little girl called Lorna Doone. Seven years later they meet again and fall in love. But the Doones are a family of robbers and murderers. One of them, Carver Doone killed John's father and now wants to marry Lorna. Can John save Lorna from her worst featrs?

Wednesday, June 1, 2016

UK SLANG FOR INTERNATIONAL STUDENTS / ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՍԼԵՆԳԸ (ԺԱՐԳՈՆ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ


http://www.educationuk.org/global/articles/uk-slang/

Երբ առաջին անգամ եք գտնվում Միացյալ Թագավորությունում ուսումնառության նպատակով, հնարավոր է շփոթվեք՝ լսելով որոշ բառեր կամ արտահայտություններ, որոնք տեղացիները գործածում են իրենց առօրյա խոսքում: Մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է, դուք շուտով կվարժվեք այդօրինակ լեզվին: 
Մարդիկ այստեղ հաճախ են օգտագործում ժարգոնը (սլենգ) հատկապես իրենց ընկերների հետ շփման ժամանակ: Միգուցե նաև լսեք որոշ շարջանային բարբառեր: Ժարգոնային բառերից շատերը կիրառվում են նաև շատ անգլիախոս երկրներում, բայց դրանց մեծ մասը յուրահատուկ է Բրիտանական կղզիներին: Այսպիսով, նույնիսկ եթե դուք գերազանց տիրապետում ես անգլերենին կամ տեղացի եք, հնրարավոր է նույնիսկ դուք շփոթվեք: 
Բրիտանական ժարգոնը հասկանալու համար, այստեղ կգտնեք հաճախ գործածվող սլենգային բառեր, որոնք կօգնեն ձեզ առավելագույնս հասկանալ անգլերեն լեզվի և բրիտանացիների յուրահատկությունը: Խուսափեք օգտագործել ժարգոն օտարականների հետ շփվելիս, դասարանում, պաշտոնական իրավիճակներում քանի դեռ վստահորեն չեք արտահայտվում այդ լեզվով: Միգուցե մարդիկ համարեն դա անքաղաքվարություն, քանի դեռ այն պատշաճ համատեքստում չեք օգտագոծում: Այնուամենայնիվ, փորձիր ընկերներիդ հետ նոր ժարգոնային բառեր, զվարճալի է: 

LEARN AMERICAN ENGLISH ONLINE / ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՌՑԱՆՑ




http://www.learnamericanenglishonline.com/index.html

Մակարդակները ըստ գույների: Կապույտ գույնը սկսնակների համար է, այն ամենացածր մակարդակն է: Այսպիսով, գույներով բարձրացնում ենք մեր անգլերենի իմացության մակարդակը մինչև առավելագույնի՝ մանուշակագույնի:

Tuesday, December 8, 2015

ԴԵՐԲԱՅ I / PARTICIPLE I


Դերբայ I-ը կազմվում է բայի անորոշ հիմքին ավելացնելով -ing վերջավորությունը՝ come-coming, study-studying, swim-swimming և նման շատ այլ բայեր:
Նախադասության մեջ 1-ին դերբայը կարող է հանդես գալ որպես որոշիչ և պարագա:

Օրինակներ:

  1. They looked at the children playing in the garden.-Նրանք նայեցին պարտեզում խաղացող երեխաներին: (Ո՞ր երեխաներին)-Որոշիչ
  2. Leaving the house, I forgot to close the window in the kitchen.-Տնից դուրս գալով՝ մոռացա փակել խոհանոցի պատուհանը: (Ե՞րբ)-Ժամանակի պարագա
  3. He came into the room laughing.-Նա ծիծաղելով սենյակ մտավ: (Ինչպե՞ս)-Ձևի պարագա
Երբ դերբայը I-ը օգտագործվում է որպես ժամանակի պարագա, ապա նրան կարող է նախորդել նաև when կամ while շաղկապը:

Օրինակ`
  • Leaving the house, I forgot to close the window in the kitchen
  • (While/when) leaving the house, I forgot to close the window in the kitchen.



Wednesday, November 25, 2015

ԳՈՎԱԶԴԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ / TYPES OF ADVERTISEMENTS

  1. Advertisement-գովազդ, հայտարարություն:
  2. Advertising-գովազդելը, հայտարարություն տալը:
  3. Ad-խսկց. հայտարարություն, գովազդ:
  4. Advert-բրիտ. տես` ADVERTISEMENT
  5. Billboard-գովազդային վահանակ:
  6. Campaign-քարոզարշավ՝ գովազդային ցուցադրումներ և միջոցառումներ:
  7. The classified ads-դասդասված փոքրիկ գովազդներ, փոքրիկ գովազդաշարթերթերում՝ ամսագրերում:
  8. Commercial-ռադիո-, հեռուստատեսային գովազդ:
  9. Flyer-գովազդ-թռուցիկ (փոքր թղթերի վրա տպված գովազդ, որը տրվում է մարդկանց փողոցներում կամ տներում):
  10. Poster-գովազդային պլակատ:
  11. Slogan-լոզունգ-գովազդ, որևէ բան գովազդող կարճ նախադասություն:
Source: Macmillan Essential Dictionary For Learners Of English, Yerevan 2007, page 10

Friday, July 17, 2015

ՆԵՐԿԱ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PRESENT PERFECT TENSE


Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկա ժամանակակետից առաջ ավարտված գործողություն, որն իր հետևանքով և արդյունքով կապված է ներկայի հետ: Ներկա վաղակատար ժամանակաձևը կազմվում է հետևյալ կերպ՝ have/has+participle II և թարգմանվում է հայերենի սահմանական եղանակի ներկա վաղակատար ժամանակաձևի բայական վերջավորությամբ՝ -ել, ացել: 

Օրինակ՝
  1. I have seen the film-Ես տեսել եմ ֆիլմը:
  2. She has read her book-Նա կարդացել է իր գիրքը:
Ինչպես նկատում ենք, have/has-ը այս ժամանակաձևում ծառայում են որպես օժանդակ բայեր և հայերենում չեն թարգմանվում: 

                                              Հարցական ձև/Interrogative form

Present Perfect-ի հարցական ձևը կազմվում է՝ have/has օժանդակ բայերը բերելով ենթակայից առաջ:

Օրինակ՝
  1. Has she read her book?
  2. Have you finished the work?
                                                     Ժխտական ձև/Negative form

Present Perfect-ի ժխտական ձևը կազմվում է՝ have/has-ին ավելացնելով not ժխտական մասնիկը՝ have not=haven't, has not=hasn't, որոնք դրվում են ենթակայի և participle II-ով դրված բայի մեջտեղում:

Օրինակ՝
  1. She hasn't read the book-Նա դեռ չի կարդացել գիրքը:
  2. We haven't finished our homework-Մենք չենք ավարտել մեր տնային աշխատանքները:
Present Perfect-ի հետ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ just-հենց նոր (դրվում է have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), yet-արդեն (դրվում է հարցական նախադասության վերջում), և դեռ (ժխտական նախադասության վերջում), already-արդեն (հաստատական նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), of late, lately, recently-վերջերս (դրվում են նախադասության վերջում), ever-երբևէ (դրվում է հարցական նախադասության ենթակայի և Participle II-ի մեջտեղում ), never-երբեք (դրվում է հաստատական նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), since-սկսած, ի վեր, for-շարունակ, for the last few days (weeks, months, years)-վերջին մի քանի օրերը (շաբաթները, ամիսները, տարիները): 

Օրինակներ՝
  1. I haven't seen him of late/lately/recently-Ես նրան վերջերս չեմ տեսել:
  2. He has just left-Նա հենց նոր է հեռացել:
  3. She has never been to Canada-Նա երբեք չի եղել Կանադայում:
  4. Have you ever been to this cinema?-Երբևէ եղել ես այս կինոթատրոնում?
  5. They haven't finished their work yet-Նրանք դեռ չեն ավարտել իրենց գործը:
  6. Have you talked to him yet?-Արդեն նրան հետ խոսել ես?
  7. I have already answered your question-Ես արդեն պատասխանել եմ քո հարցին:
  8. He has played the piano since his childhood-Նա իր մանկությունից ի վեր դաշնամուր է նվագում:
  9. We have stayed here for the last few days- Մենք այստեղ ենք մնում վերջին մի քանի օրերը:
Present Perfect-ը օգտագործվում է նաև today, this week (month, year), this morning/afternoon/evening, tonight մակբայների և պարագայական կապակցությունների հետ, որոնք արտահայտում են դեռևս անավարտ ժամանակամիջոց, չնայած որ գործողությունն ավարտված է:

Օրինակներ՝
  1. I have worked a lot today-Ես այսօր շատ եմ աշխատել (օրը դեռ չի ավարտվել):
  2. We have met him this morning-Մենք հանդիպել ենք նրան այսօր առավոտյան (առավոտը դեռ չի ավարտվել):
  3. The children have read 2 books this month-Երեխաները այս ամիս երկու գիրք են կարդացել: (Ամիսը դեր չի վերջացել)
  4. She has graduated from the university this year-Նա ավարտել է համալսարանը այս տարի: (տարին դեռ չի ավարտվել)
  5. He has arrived tonight/this evening-Նա եկել է այսօր երեկոյան: (երեկոն դեռ չի ավարտվել)
  6. They have had four English classes this week-Նրանք չորս անգլերենի դաս են արել այս շաբաթ: (շաբաթը դեր չի ավարտվել)
  7. The child hasn't had her meal this afternoon-Երեխան չի կերել իր ճաշը այսօր ցերեկը: (ցերեկը դեռ չի ավարտվել)


                     
                     
                       
                         

                       

Saturday, May 30, 2015

ԱՆՑՅԱԼ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PAST SIMPLE (INDEFINITE) TENSE


Անցյալ անորոշ ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որը տեղի է ունեցել անցյալում: Past Simple-ի հետ հաճախ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ yesterday-երեկ, ago-առաջ, the day before yesterday-, the other day-օրերս, անցյալ օրը, last week (month, year)-անցյալ շաբաթ (ամիս, տարի): 

Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն (irregular): Կանոնավոր բայերը ստանում են -ed վերջավորություն, իսկ անականոն բայերը փոխվում են հիմքով: Կանոնավոր բայեն անգլերենում մեծամասնություն են կազմում, իսկ անկանոն բայերի համար նախատեսված է հատուկ ցուցակ: Ցուցակը կտեսնեք այս նյութի վերջում:

Կանոնավոր բայերի -ed վերջավորությունը արտասանվում է՝ 
[t]-խուլ բաղաձայններից հետո՝ liked, stopped
[d]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո՝ played, loved
[id]-բաղաձայններից հետ՝ visited, added

Սովորաբար անցյալ անորոշ ժամանակաձևը հայերեն թարգմանվում է սահմանական եղանակի անցյալ կատարյալով ժամանակաձևով, բայց կախված նախադասությունից՝ այն կարող է թարգմանվել նաև անցյալ վաղակատար կամ անցյալ անկատար ժամանակաձևերով: 

Օրինակ՝ He woke up, shaved and washed, then he had breakfast-Նա վեր կացավ, սափրվեց և լվացվեց, այնուհետև հախաճաշեց: (woke և  had բայերը անկանոն են, իսկ washed և shaved բայերը կանոնավոր այս նախադասության մեջ):

Past indefinite ժամանակաձևը նույնպես կարող է ցույց տալ կրկնվող գործողություն անցյալում: 
Օրինակ՝ She phoned us very often last year-Նա մեզ շատ հաճախ էր զանգում անցյալ տարի:

  • Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, և այդ տառին նախորդում է բաղաձայն, ապա -ed-ն ավելացնելիս y տառը փոխվում է i-ի՝ dry-dried, try-tried: 
  • Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, որին նախորդում է ձայնավոր, ապա -ed ավելանում է առանց որևէ հնչյունայի փոփոխությության՝ play-played, pray-prayed:
  • Եթե բայը միավանկ է և ավարտվում է բաղաձայնով, ապա -ed ավելացնելիս՝ վերջին բաղաձայնը կրկնապատկվում է՝ stop-stopped (դադար(եցն)ել, կանգն(եցն)ել), hop-hopped (ցատկոտել): Սա արվում է վանկի ձայնավորի կարճ հնչողությունը պահպանելու համար:
  • Եթե բայի հիմքն ավարտվում է -e տառով, ապա -ed ավելացնելիս՝ այդ -e տառը սղվում է՝ live-lived (ապրել) , type-typed (մեքենագրել):
Անկանոն բայերն իրենց Past indefinite ժամանակաձևի հաստատականը կազմում են տարբեր ձևերով՝
  • Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to come-came (գալ), to begin-began (սկս(վ)ել)
  • Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to make-made (պատրաստել, անել, սարքել)
  • Հիմքին t ավելացնելով՝ to burn-burnt (այր(վ)ել, վառ(վ)ել)
  • Որոշ բայեր ընդհանրապես չեն փոխվում՝ put-put (դնել), set-set (տեղադրել, հիմնել), let-let (թույլ տալ, թողնել)
Անցյալ անորոշ ժամանակաձի հարցական ձևը կազմվում է did օժանդակ բայի օգնությամբ, որը դրվում է նախադասության ենթակայից առաջ, իսկ բայ-ստորոգյալը այս դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի: 

Ահա to work բայի խոնարհումը Past Indefinite ժամանակաձևում:
                                               
                                              Հաստատական ձև / Affirmative form
Եզակի թիվ/Singular

I-   I worked-Ես աշխատում էի / աշխատեցի
II- You worked-Դու աշխատում էիր / աշխատեցիր
III-He, she, it worked-Նա աշխատում էր / աշխատեց

Հոգնակի թիվ/Plural

I-We worked-Մենք աշխատում էինք / աշխատեցինք
II-You worked-Դու աշխատում էիք / աշխատեցիք
III-He, she, it worked-Նրանք աշխատում էին / աշխատեցին

                                              Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ/Singular

I-  Did I work?-Ես աշխատու՞մ էի / աշխատեցի՞
II- Did you work?-Դու աշխատու՞մ էիր / աշխատեցի՞ր
III-Did she, he, it work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

Հոգնակի թիվ/Plural

I-  Did we work?-Մենք աշխատու՞մ էինք / աշխատեցի՞նք
II- Did you work?-Դուք աշխատու՞մ էիք / աշխատեցի՞ք
III-Did they work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

                                                      Ժխտական ձև / Negative form

Այս ձևը կազմվում է՝ did օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը (did not=didn't), որը դրվում է ենթակայի և բայի մեջտեղում: Այս դեպքում բայը նույնպես կորցնում է -ed վերջավորությունը, իսկ ստորոգյալը կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:

Եզակի թիվ / Singular

I-I didn't work-Ես չեմ աշխատել / չաշխատեցի
II-You didn't work-Դու չես աշխատել / չաշխատեցիր
III-He, she, it didn't work-Նա չի աշխատել / չաշխատեց

Հոգնակի թիվ / Plural

I-We didn't work-Մենք չենք աշխատել / չաշխատեցինք
II-You didn't work-Դուք չեք աշխատել / չաշխատեցիք
They didn't work-Նրանք չեն աշխատել/չաշխատեցին

Անկանոն բայով դրված ստորոգյալը հարցական և ժխտական ձևերում՝ did-ի և didn't-ի առկայության դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի: 

Օրինակ՝   She wrote a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ գրեց:
                    Did she write a letter to her friend yesterday?Նա երեկ իր ընկերոջը նաման գրե՞ց:
                    She didn't write a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ չգրեց: