Այս ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որն ընթացքի մեջ է եղել անցյալի որոշակի պահի և ավարտված չի եղել: Կազմվում է to be (was/were) + բայ+ing.
Այժմ խոնարհենք to work (աշխատել) բայը անցյալ շարունակական ժամանակաձևով:
Օրինակներ:
- He was still working at 3 o'clock-Նա դեռ աշխատում էր ժամը 3-ին:
- He was working in his garden when I saw him-Նա աշխատում էր իր այգում, երբ զանգեցի տեսա նրան:
- They were working from 5 till 7 in the evening-Նրանք աշխատում էին երեկոյան 5-ից 6-ը:
Եզակի թիվ Հոգնակի թիվ
I was working-Ես աշխատում էի We were working-Մենք աշխատում էինք
You were working-Դու աշխատում էիր You were working-Դուք աշխատում էիք
He, she, it-was working-Նա աշխատում էր They were working-Նրանք աշխատում էին
Հարցական ձև / Interrogative form
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Was I working?-Ես աշխատու՞մ էի Were were working?-Մենք աշխատու՞մ էինք
Were you working?-Դու աշխատու՞մ էիր Were you working?-Դուք աշխատու՞մ էիք
Was he, sh, it working?-Նա աշխատու՞մ էր Were they working?-Նրանք աշխատու՞մ էին
Ժխտական ձև / Negative form
Եզակի թիվ
I was not (wasn't) working-Ես չեմ աշխատում
You were not (weren't) working-Դու չես աշխատում
He, she, it was not (wasn't) working-Նա չի աշխատում
Հոգնակի թիվ
We weren't working-Մենք չենք աշխատում
You weren't working-Դուք չեք աշխատում
They weren't working-Նրանք չեն աշխատում
Ինչպես տեսանք վերոհիշյալ օրինակներից, հարցական ձևը կազմվում է օժանդակ բայը (was/were) դրվելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է օժանդակ բային (was/were) ավելացնելով not ժխտական մասնիկը:
Հուզական երանգավորման առկայության դեպքում՝ հատկապես բողոքի, օգտագործում ենք always կամ constantly մակբայները:
Օրինակներ:
- She was constantly complaining of being lonely-նա շարունակ գանգատվում էր մենությունից:
- Adeline was always suffering from a cut or a burn-Ադելինը միշտ մատը կտրում էր կամ այրում:
Thanks👍
ReplyDeleteՇատ լավն եք
ReplyDeleteIts so good
ReplyDelete����
ReplyDelete👍🏼
ReplyDelete