Ապառնի վաղակատար ժամանակաձևը ցույց է տալիս ապառնի ժամանակակետից առաջ ավարտված գործողություն: Այն կազմվում է will+have+done բանաձևով:
Այժմ դիտարկենք to work բայի խոնարհումը ապառնի վաղակատար ժամանակաձևում:
Հաստատական ձև / Affirmative form
Եզակի թիվ
I will have worked- Ես աշխատած կլինեմ
You will have worked-Դու աշխատած կլինես
He, she, it will have worked- Նա աշխատծ կլինի
Հոգնակի թիվ
We will have worked-Մենք աշխատած կլինենք
You will have worked-Դուք աշխատած կլինեք
They will have worked-Նրանք աշխատած կլինեն
Հարցական ձև / Interrogative form
Եզակի թիվ
Will I have worked?-Ես աշխատա՞ծ կլինեմ
Will you have worked?-Դու աշխատա՞ծ կլինես
Will he, she, it have worked?-Նա աշխատա՞ծ կլինի
Հոգակի թիվ
Will we have worked?-Մենք աշխատա՞ծ կլինենք
Will you have worked?-Դուք աշխատա՞ծ կլինեք
Will they have worked?-Նրանք աշխատա՞ծ կլինեն
Ժխտական ձև / Negative form
Եզակի թիվ
I will not (won't) have worked-Ես աշխատած կլինեմ
You won't have worked-Դու աշխատած կլինես
He, she, it won't have worked-Նա աշխատած կլինի
Հոգնակի թիվ
We won't have worked-Մենք աշխատած կլինենք
You won't have worked-Դուք աշխատած կլինեք
They won't have worked-Նրանք աշխատած կլինեն
Ինչպես տեսանք խոնարհման մեջ, հարցական ձևը կազմվում է will օժանդակ բայը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է will օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը:
Օրինակներ՝
- I will have washed up before you come.-Ես ամանները կլվանամ (լվացած կլինեմ) մինչև քո գալը:
- By the end of next month, he will have been here for 10 years.-Մինչև հաջորդ ամսվա վերջը կլրանա (լրացած կլինի) նրա այստեղ լինելու 10 տարին:
- David will have had his exam by 14 December.-Դավիթը հանձնած կլինի քննությունը մինչև դեկտեմբերի 14-ը:
No comments:
Post a Comment