Monday, June 13, 2016
Sunday, June 12, 2016
ԵՆԹԱԿԱՅԻ ԵՎ ՍՏՈՐՈԳՅԱԼԻ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ / AGREEMENT BETWEEN THE SUBJECT AND THE VERB
Անգլերենում ենթակայի և ստորոգյալի թվային համաձայնության կանոնները հետևյալն են՝
1. Ստորոգյալը դրվում է հոգնակի թվով, եթե նախադասությունն ունի բազմակի ենթակա կամ and շաղկապով շաղկապված կամ էլ ստորակետով անջատված: Օրինակներ՝
- Her father and mother were working together.-Նրա հայրն ու մայրը միասին էին աշխատում:
- The students, teachers, parents were happy to see the graduates on the stage.-Ուսանողները, ուսուցիչները, ծնողները ուրախ էին տեսնել ավարտական կուրսի ուսանողներին բեմում:
2. Եթե բազմակի ենթակաները արտահայտված են ինֆինիտիվով՝ բայի անորոշ հիմքով, ապա ստորոգյալը դրվում է եզակի թվով: Օրինակ՝
- To teach English and travel at the same time is a great experience.-Անգլերեն դասավանդելը և միևնույն ժամանակ ճանապարհորդելը հրաշալի փորձառություն է:
3. Ստորոգյալը սովորաբար դրվում է եզակի թվով, երբ եզակի երկու ենթակաները միավորված են not only.....but (also)-(ոչ միայն.......այլ նաև), neither.....nor (ոչ.....ոչ), either......or (կամ....կամ), or (կամ, թե), nor (ոչ) շաղկապներով: Օրինակներ՝
- Not only the cat but (also) the dog has been fed-Կերակրել են ոչ միայն շանը, այլ նաև կատվին:
- There was neither water nor any food left-Ոչ ջուր կար, ոչ էլ ուտելիք:
4. Եթե բազմակի ենթակաները տարբերվում են թվով կամ դեմքով, ստորոգյալը համաձայնվում է կից ենթակայի հետ: Օրինակներ՝
- Neither he nor his friends know about it.-Ոչ նա, ոչ էլ իր ընկերները գիտեն այդ մասին:
- Neither you nor I am to blame-Ոչ դու, ոչ էլ ես եմ մեղավոր:
5. Ստորոգյալը դրվում է եզակի թվով, երբ եզակի երկու ենթակաները միավորված են as well as (ինչպես նաև) շաղկապով:
- Ann as well as her sister was present-Աննան, ինչպես նաև, իր քույրը ներկա էին:
Երբ ենթակաները տարբերվում են թվով և դեմքով, ապա ստորոգյալը համաձայնեցվում է առաջին ենթակայի հետ: Օրինակներ՝
- The students, as well as the teacher, were present-Ուսանողները, ինչպես նաև ուսուցիչը, ներկա էին:
- The teacher, as well as the students, was present.-Ուսուցիչը, ինչպես նաև, ուսանողները, ներկա էին:
6. Ստորոգյալը դրվում է եզակի թվով, եթե ենթական արտահայտված է each (յուրաքանչյուր), either (կամ), everybody (բոլորը), everyone (բոլորը), everything (ամեն ինչ), somebody (ինչ-որ բան), nobody (ոչ ոք), no one (ոչ ոք), nothing (ոչինչ), neither (ոչ մի) դերանուններով: Օրինակներ՝
- There is somebody at the door-Դռան մոտ ինչ-որ մեկը կա:
- Nothing ever pleases her-Ոչինչ նրան երբևէ չի գոհացնում:
- In a small village, everyone knows everyone else-Փոքր գյուղում բոլորը գիտեն միմյանց:
7. Ստորոգյալը սովորաբար դրվում է եզակի թվով, եթե ենթական արտահայտված է who (ով, ովքեր) կամ what (ինչ, ինչեր) հարցական դերանուններով: Օրինակներ՝
- Who is to apply for permission?-Ո՞վ պետք է դիմի թույլատվության համար:
- What is there in that box?-Ի՞նչ կա այդ տուփի մեջ:
8. Ստորոգյալը դրվում է եզակի թվով, եթե ենթական արտահայտված է ժամանակ, չափ կամ տարածություն ցույց տվող հոգնակի գոյականով: Այս դեպքում նրա ցույց տված ժամանակը, չափը կամ տարածությունը դիտվում են որպես մեկ ամբողջություն: Օրինակներ՝
- The last three days has been a busy time for me-Վերջին երեք օրերը զբաղված ժամանակներ են եղել ինձ համար:
- Three pounds is a considerable sum-Երեք ֆունտը բավականին մեծ գումար է:
- Two hundred miles is a huge distance-Երկու հարյուր մղոնը հսկայական մեծ տարածություն է:
9. Ստորոգյալը սովորաբար դրվում է եզակի թվով, եթե ենթական գրքի, ամսագրի, լրագրի անուն է՝ դրված հոգնակի թվով: Օրինակներ՝
- The Times is a quality paper. It appeals to the reader who wants to read about politics and foreign affairs-Times-ը բարձրորակ թերթ է: Այն գրավում է այն ընթերցողին, ով ցանկանում է կարդալ քաղաքականության և արտաքին գորխերի մասին:
10. Ստորոգյալը դրվում է եզակի կամ հոգնակի թվով, եթե ենթական արտահայտված է family (ընտանիք), committee (կոմիտե), crew (նավի/օդանավի անձնակազմ), crowd (ամբոխ), audience (հանդիսատես), army (բանակ), board (խորհուրդ), government (կառավարություն), party (կուսակցություն), team (թիմ) հավաքական գոյականներից որևէ մեկով: Եթե խումբը դիտվում է որպես մի ամբողջություն, ապա ստորոգյալը դրվում է եզակի թվով: Եթե խմբի անդամները դիտվում են առանձինճառանձին, ապա ստորոգյալը դրվում է հոգնակի թվով: Օրինակներ՝
- My family is large-Իմ ընտանիքը մեծ է:
- My family are early risers-Իմ ընտանիքի անդամները վաղ արթնացողներ են:
- My favourite team has done well this season-Իմ սիրելի թիմը լավ է խաղացել այս սեզոն:
- The team are resting now-Թիմի անդամները այժմ հանգստանում են:
- The audience was enormous-Հանդիսատեսը մեծ էր:
- The audience were enjoying every minute of it-Հանդիսատեսը վայելում էր դրա ամեն մի րոպեն:
11. Ստորոգյալը դրվում է միայն հոգնակի թվով, եթե նախադասության ենթական people (մարդիկ), jury (ժյուրի), police (ոստիկանություն), cattle (եղջերավոր կենդանիներ), poultry և այլ հավաքական գոյականներից որևէ մեկն է: Օրինակներ՝
- Some people are very annoying-Որոշ մարդիկ շատ նյարդայնացնող են:
- The police have not found the boy-Ոստիկանությունը դեռ չի գտել տղային:
- The cattle were grazing on the village farm-Եղջերավոր կենդանիները արածում էին գյուղի ագարակում:
Saturday, June 11, 2016
ԳՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ/SHOPPING AND VOCABULARY
GENERAL INFORMATION ABOUT SHOPPING
Գնումներ կատարելիս օգտակար է ուշադրություն դարձնել խանութների դիմաց դրվող ցուցանակներին՝ SALE (վաճառք իջեցված գներով), DISCOUNT (զեղչեր), AMAZING LOW PRICES (ցածր գներ): Շուկայում նոր հայտնված ապրանքը սովորաբար վաճառվում է ցածր գներով (PROMOTIONAL PRICE), մեծածախ առևտրի դեպքում (ապրանքի մի քանի տեսակ) զեղչը հասնում է 30%-ի: Գոյություն ունի խանութնորի մի քանի 3 տեսակ՝ էժան խանութներ՝ ոչ բարձրորակ ապրանքներով, խանութներ միջին խավի համար, ինչպես C&A և Marks and Spenser, և շատ թանկ խանութներ, ինչպես լոնդոնյան Selfridges և Harrods և նյույորքյան Macy's: Լոնդոնյան ամենահայտնի առևտրի փողցներից է Oxford Street-ը, ուր խանութների մեծ մասը բաց է մինչև երեկոյան 7-8-ը: Knightsbridge թաղամասում են գտնվում Եվրոպայի ամենաթանկ խանութների մի մասը: Regent Street-ը արդուզարդի, հագուստի, կտորեղենի բազմաթիվ խանութների փողոց է:
Նյու Յորքում հայտնի է Orchard Street-ը՝ զանազան ճաշակների և հնարավորությունների համար: Այն գտնվում է East Side-ում: Կարևոր է հիշել, որ ԱՄՆ-ում ապրանքների գները նշվում են առանց հարկերի (sales tax), որոնք կազմում են գնի 7-10 %-ը:
ՄԲ-ում (Մեծ Բրիտանիայում) հարկերը մտցվում են ապրանքի գնի մեջ: Հատուկ բլանկ (tax-free voucher/form) լրացնելու դեպքում հարկերը վերադարձվում են: Այս բլանկը ներկայացվում է օդանավակայանում՝ հատուկ տեղում, որը կոչվում է Cash VAT Refund Desk: Սա ձեռնտու է թանկ ապրանքներ գնելիս:
Արտահայտություններ և Նախադասություններ Գնումներ Կատարելիս
- Որտե՞ղ է հանրախանութը-Where is the department store?
- Որտե՞ղ է գրախանութը-Where is the bookstore?
- Որտե՞ղ է նպարեղենի խանութը-Where is the grocery store?
- Որտե՞ղ է հրուշակեղենի խանութը-Where is the candy store?
- Ե՞րբ է խանութը բացվում (փակվում)-When does the shop open (close)?
- Որտե՞ղ է տղամարդկանց հագուստի բաժինը-Where is the men's department?
- Որտե՞ղ է կանանց հագուստի բաժինը-Where is the women's department?
- Որտե՞ղ է մանկական հագուստի բաժինը-Where is the children's department?
- Որտե՞ղ է խաղալիքների բաժինը-Where is the toy department?
- Որտե՞ղ է օծանելիքի բաժինը-Where is the perfumes department?
- Որտե՞ղ կարող եմ գնել.......-Where can I buy......?
- Ես ցանկանում եմ գնել.....-I would like to buy....
- Ինձ պետք է (են).......-I need.......
- Դուք ունե՞ք.........-Do you have.....?
- Ցույց տվե՛ք, խնդրեմ.....-Please, show me........
- Տվե՛ք, խնդրեմ.......-Please, give me........
- Ի՞նչ արժէ այն-How much is it?
- Փաթեթավորե՛ք որպես նվեր, խնդրում եմ-I'd like a gift wrapping, please.
- Բոլորը միասին փաթեթավորե՛ք-Wrap everything together.
- Առանձին-առանձին փաթեթավորե՛ք-Wrap everything separately.
ԲԱՌԱՊԱՇԱՐ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- ապրանք-goods
- արժենալ-cost
- բաժին, բաժանմունք-department, section
- բամբակե-cotton
- բրդե-wool/woolen
- գանձապահ-cashier
- գին-price
- գնել-buy
- գնում-purchase
- գործած, տրիկոտաժե-knitted
- գնումներ կատարել-go shopping
- դրամարկղ-cahs register
- երանգ-shade
- զեղչ-discount
- էժան-cheap, inexpensive
- էլեգանտ/վեյելուչ-elegant
- ընտրել-choose
- թանկ-expensive
- թարմ-fresh
- խանութ-shop, store
- հանրախանութ-department store
- հաշիվ-bill
- հարմար գույն ընտրել-choose (something) to match
- մատչելի է, կա-is available
- մետաքսե-silk
- մոդել-model
- նորաձև-stylish, fashionable
- նորաձևություն-fashion
- որակ-quality
- չափ, համար-size
- չափել, չափը վերցնել-measure
- կտրոն դուրս գրել-write out a bill
- պիտակ-label
- սինթետիկ-synthetic
- սուպերմարկետ-supermarket
- վաճառել-sell
- վաճառող-salesperson
- վաճառք՝ իջեցված գներով-sale
- վերադարձնել-return
- վճարել-pay
- անկողնու սպիտակեղեն-linen
- ցուցափեղկ-shop window
- փաթեթավորել-pick up, wrap
- փորձել (հագուստը)-try on
ՄԹԵՐԱՅԻՆ / ՆՊԱՐԵՂԵՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՄ
- Մեկ հաց, խնդրեմ-a loaf of bread
- Տվե՛ք, խնդրեմ մեկ տուփ սուրճ (թեյ)- I would like a packet of coffee (tea)
- Տվե՛ք, խնդրեմ կես կիլոգրամ պանիր (խոզապուխտ)- I would like half a kilo of cheese (ham)
- Կշռե՛ք, խնդրեմ երկու կիլոգրամ նարինջ (խնձոր, պոմիդոր, վարունգ)-Please, weigh out 2 kilos of oranges (apples, tomatoes, cucumbers)
- Դու ունե՞ք ձիթապտուղ (սարդինա ձուկ, թուրինջ- Do you have olives (sardines, grapefruit)?
- Մի շիշ (մի տուփ) կաթ, հյութ, հանքային ջուր- A bottle (a box) of milk, juice, mineral water.
- Կես դյուժին ձու, խնդրեմ-Half a dozen eggs, please.
- Մեկ հաց, խնդրեմ-a loaf of bread
- Տվե՛ք, խնդրեմ մեկ տուփ սուրճ (թեյ)- I would like a packet of coffee (tea)
- Տվե՛ք, խնդրեմ կես կիլոգրամ պանիր (խոզապուխտ)- I would like half a kilo of cheese (ham)
- Կշռե՛ք, խնդրեմ երկու կիլոգրամ նարինջ (խնձոր, պոմիդոր, վարունգ)-Please, weigh out 2 kilos of oranges (apples, tomatoes, cucumbers)
- Դու ունե՞ք ձիթապտուղ (սարդինա ձուկ, թուրինջ- Do you have olives (sardines, grapefruit)?
- Մի շիշ (մի տուփ) կաթ, հյութ, հանքային ջուր- A bottle (a box) of milk, juice, mineral water.
- Կես դյուժին ձու, խնդրեմ-Half a dozen eggs, please.
Friday, June 10, 2016
ԱԾԱԿԱՆՆԵՐ / ADJECTIVES
Ածականը ցույց է տալիս գոյականի հատկանիշ: Որակական ածականները ունեն համեմատության 2 աստիճան՝ համեմատական և գերադրական: Դրանք կազմվում են երկու կերպ՝
Միավանկ ածականների և -y, -ow, -er, -le վերջածանց ունեցող երկվանկ ածականների բաղդատական աստիճանը կազմվում է բառի հիմքին ավելացնելով -er, իսկ գերադրական աստիճանում՝ -est վեռջավորությունը: Օրինակներ՝
- long-longer-longest (երկար-ավելի երկար-ամենաերկար)
- deep-deeper-deepest (խորը-ավելի խորը-ամենախորը)
- narrow-narrower-narrowest (նեղ-ավելի նեղ-ամենանեղ)
- clever-cleverer-cleverest (խելացի-ավելի խելացի-ամենախելացի)
- simple-simpler-simplest (պարզ-ավելի պարզ-ամենապարզ)
Այն երկվանկ ածականները, որոնք վերջանում են Y տառով, որին նախորդում է բաղաձայն, Y տառը փոխարինվում է I տառով+er/est: Օրինակներ՝
- happy-happier-happiest (երջանիկ-ավելի երջանի-ամենաերջանիկ)
- early-earlier-earliest (վաղ-ավելի վաղ-ամենավաղ)
- easy-easier-easiest (հեշտ-ավելի հեշտ-ամենահեշտ)
Եթե երկվանկ ածականի Y տառին նախորդում է ձայնավոր, ապա Y տառը չի փոխվում: Օրինակներ՝
- gay-gayer-gayer (ուրախ-ավելի ուրախ-ամենաուրախ)
Եթե միավանկ ածականը վերջանում է e տառով, ապա er/est ավելացնելու դեպքում e-ն սղվում է: Օրինակներ՝
- brave-braver-bravest (քաջ-ավելի քաջ-ամենաքաջ)
- wise-wiser-wisest (խելացի-ավելի խելացի-ամենախեացի)
Մեկ բաղաձայնով վերջացող միավանկ ածականների դեպքում, եթե բառավերջի բաղաձայնին նախորդում է կարճ ձայնավոր, ապա վերջին բաղաձայնը կրկնապատկվում է er և est վերջավորություններից առաջ: Օրինակներ՝
- hot-hotter-hottest (շոգ-ավելի շոգ-ամենաշոգ)
- big-bigger-biggest (մեծ-ավելի մեծ-ամենամեծ)
Բազմավանկ և որոշ երկվանկ ածականներ համեմատական և գերադրական աստիճանները կազմում են more/most բառերի օգնությամբ, որոնք դրվում են ածականից առաջ: Օրինակներ՝
- careful-more careful-most careful (զգույշ-ավելի զգույշ-ամենազգույշ)
- romantic- more romantic-most romantic (ռոմանտիկ-ավելի ռոմանտիկ-ամենառոմանտիկ)
Որոշ ածականներ ունեն համեմատության անկանոն ձևեր: Դրանք են՝
- good-better-best (լավ-ավելի լավ-ամենալավ/լավագույն)
- bad-worse-worst-(վատ-ավելի վատ-ամենավատ/վատագույն)
- far-farther-farthest (տարածության վերաբերյալ )-հեռու-ավելի հեռու-ամենահեռու
- far-further-furthest (ժամանակի և տարածության վերաբերյալ)-հեռու-ավելի հեռու-ամենահեռու
- near-nearer-nearest (տարածության վերաբերյալ)-մոտիկ-ավելի մոտիկ-ամենամոտիկ
- ---------------next (հաջորդականություն)-հաջորդ
- late-later-latest (ժամանակի վերաբերյալ)-ուշ-ավելի ուշ-ամենաուշ
- ----------- latter-last (հաջորդականություն)-վերջինս-ամենավերջին
- old-older-oldest (տարիքի վերաբերյալ)-մեծ-ավելի մեծ-ամենամեծ
- -----elder-eldest (ընտանիքի անդամների ավագության վերաբերյալ)-ավագ-ամենամեծ
Գերադրական աստիճանում ածականը հիմնականում ստանում է THE որոշիչ հոդը, իսկ համեմատականում THAN շաղկապը: Օրինակներ՝
- This is the most interesting book I have ever read./Սա ամենահետաքրքիր գիրքն է, որ ես երբևէ կարդացել եմ:
- John is taller than his brother./Ջոնը ավելի բարձրահասակ է, քան իր եղբայրը:
Միանման հատկանիշներ համեմատելու համար օգտագործվում է as.......as (այնքան.......որքան) շաղկապը, որն օգտագործվում է հաստատական, հարցական և ժխտական նախադասությունների համար: Այս դեպքում ածականը անպայման դրվում է դրական աստիճանով: Օրինակ՝
- My room is as large as your room-Իմ սենյակը այնքան մեծ է որքան քո սենյակը:
- Are you as intelligent as your classmate?/Դու այնքան խելացի ես, որքան քո դասընկե՞րը:
- We are not as hard working as they are./Մենք այնքան ջանասեր չենք, որքան նրանք:
Thursday, June 9, 2016
ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ / SIGNS
Նշաններ կամ ցուցանակներ, որոնց հաճախ ենք հանդիպում անգլիախոս երկրների հասարակական վայրերում, բայց երբեմն դժվարանում ենք հասկանալ դրանց իմաստը: Ահա մի քանի նշաններ, որոնք ձեզ կօգնեն հեշտ կողմնորոշվել ձեր այցելած երկրում:
Signs, that we often come across in public places of English speaking countries, but sometimes we don't get their meanings. Here are some of them to help you overcome this small obstacle.
- CLOSED-ՓԱԿ Է
- OPEN-ԲԱՑ Է
- ENTRANCE-ՄՈՒՏՔ
- EXIT-ԵԼՔ
- PULL-ԴԵՊԻ ՔԵԶ
- PUSH-ԴԵՊԻ ԴՈՒՐՍ
- NO ENTRY-ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
- ROAD CLOSED-ճԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է
- DETOUR-ՇՐՋԱՆՑՈՒՄ
- CAUTION-ԶԳՈՒՅՇ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- DANGER-ՎՏԱՆԳ
- NO PARKING-ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄԷ
- PARKING-ԿԱՆԳԱՌ
- BUS STOP-ԱՎՏՈԲՈՒՍԻ ԿԱՆԳԱՌ
- UNDERGROUND (բրիտ)-ՄԵՏՐՈ
- SUBWAY (ամեր)-ՄԵՏՐՈ
- HOTEL-ՀՅՈՒՐԱՆՈՑ
- INFORMATION-ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈ
- TOILETS-ԶՈՒԳԱՐԱՆ
- WC-ԶՈՒԳԱՐԱՆ
- GENTLEMEN-ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆ
- MEN-ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆ
- LADIES-ԿԱՆԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆ
- WOMEN-ԿԱՆԱՆՑ ԶՈՒԳԱՐԱՆ
- NO SMOKING-ՉԾԽԵԼ
- NO LITTERING-ՉԱՂՏՈՏԵԼ
- NO SWIMMING-ՉԼՈՂԱԼ
- NO ADMISSION-ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
- EMERGENCY EXIT-ՎԹԱՐԱՅԻՆ ԵԼՔ
- FIRE ESCAPE-ՎԹԱՐԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ
- CHEMISTS (բրիտ)-ԴԵՂԱՏՈՒՆ
- DRUGSTORE (ամեր)-ԴԵՂԱՏՈՒՆ
- RESERVED-ԶԲԱՂՎԱԾ Է
- PRIVATE (PROPERTY)-ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- KEEP OFF THE GRASS-ԽՈՏԻ ՎՐԱՅՈՎ ՉՔԱՅԼԵ՛Լ
- BEWARE OF THE DOG-ԶԳՈՒ՛ՅՇ, ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆ ԿԱ
- WET PAINT-ԶԳՈՒ՛ՅՇ, ՆՈՐ ՆԵՐԿՎԱԾ Է
- ADMISSION FREE-ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է
- NO CAMERAS-ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
- FASTEN SEATBELTS-ԱՄՐԱՑՐԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
- DO NOT NEED THE ANIMALS-ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ԿԵՐԱԿՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
- ENGAGED-ԶԲԱՂՎԱԾ Է
- FOR SALE-ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
- SALE-ՎԱՃԱՌՔ՝ ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐՈՎ
- NO TRESPASSING-ԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
- CASH-DESK-ԴՐԱՄԱՐԿՂ
- BOX-OFFICE-ՏՈՄՍԱՐԿՂ
- POST-OFFICE-ՓՈՍՏ
- ROYAL MAIL(ՄԲ-ում փոստարկղերի վրա)-ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՓՈՍՏ
- US MAIL- ԱՄՆ-Ի ՓՈՍՏ
- (TELE)PHONE-ՀԵՌԱԽՈՍ
- CARDPHONE-ՔԱՐՏԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ
- SOLD OUT-ԲՈԼՈՐԸ ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ
- 21 AND OVER ONLY (բարերի, դիսկոտեկաների, ակումբների դռներին)-21 և բարձր
- NO DOGS ALLOWED-ՇՆԵՐԻ ՀԵՏ ՉՄՏՆԵԼ
- DON'T TOUCH THE GLASS-ԱՊԱԿՈՒՆ ՉԴԻՊՉԵԼ
- LIFT (բրիտ)-ՎԵՐԵԼԱԿ
- ELEVATOR (ամեր)-ՎԵՐԵԼԱԿ
- STAIRS-ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
- US(STAIRS)-ՎԵՐ
- DOWN(STAIRS)-ՆԵՐՔԵՎ
- EXACT FARE ONLY (ավտոբուսի դռան վրա)-ՎՃԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՄԱՆՐԻ
- OUT OF ORDER (մեքենայի վրա)-ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
- EXACT CHANGE ONLY (քաղցրեղենի, ծխախոտի և այլ վճարման ավտոմատների վրա)-ՎՃԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՄԱՆՐԻ
- CHANGE AVAILABLE-ԱՎՏՈՄԱՏԸ ՄԱՆՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է
- LIFT HANDSET-ՎԵՐՑՐԵՔ ԼՍԱՓՈՂԸ
- INSERT COINS (CALLCARD)-ԴՐԵՔ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ (ՔԱՐՏԸ)
- PLEASE WAIT-ՍՊԱՍԵ՛Ք
- PLEASE DIAL-ՀԱՎԱՔԵ՛Ք ՀԱՄԱՐԸ
- FIRST AID-ԲՈՒԺԿԵՏ
- LIFE VEST UNDER YOUR SEAT-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՃԿՈՆԸ ՁԵՐ ՆՍՏԱՐԱՆԻ ՏԱԿ Է
- TOILET VACANT-ԶՈՒԳԱՐԱՆՆ ԱԶԱՏ Է
- TOILET OCCUPIED-ԶՈՒԳԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է
- COLD-ՍԱՌԸ (ջուր)
- HOT-ՏԱՔ (ջուր)
- CLOSED TO TRAFFIC-ՓԱԿ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- CROSSROADS-ԽԱՉՄԵՐՈՒԿ
- CUL-de-SAC-ՓԱԿՈՒՂԻ
- LOOSE CHIPPINGS-ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՔԱՐԵՐ ԿԱՆ
- NO ENTRY-ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
- NO OVERTAKING-ՎԱԶԱՆՑՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
- ONE-WAY-ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
- REDUCE SPEED-ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑԵԼ
- ROAD NARROWS-ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆԵՂԱՑՈՒՄ
- ROAD WORKS-ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
- U-TURN-ՇՐՋԱԴԱՐՁ
- YIELD-ՃԱՆԱՊԱՐՀԸ ԶԻՋԵ՛Ք
- BREAKFAST INCLUDED-ՆԱԽԱՃԱՇԸ ՄՏՆՈՒՄ Է ԳՆԻ ՄԵՋ
- NAME/FIRST NAME-ԱԶԳԱՆՈՒՆ/ԱՆՈՒՆ
- HOME ADDRESS/STREET/NUMBER-ՏԱՆ ՀԱՍՑԵ/ՓՈՂՈՑ/ՇԵՆՔԻ ՀԱՄԱՐԸ
- NATIONALITY/PROFESSION-ԱԶԳՈՒԹՅՈՒՆ/ՄԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- DATE/PLACE OF BIRTH-ՇՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎ/ՎԱՅՐ
- PASSPORT NUMBER-ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ
- CAR REGISTRATION NUMBER-ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՄԱՐԸ
- PLACE/DATE-ՎԱՅՐ/ԱՄՍԱԹԻՎ
- SIGNATURE-ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- DO NOT DISTURB-ՉԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵ՛Լ
- FIRE DOOR-ՎԹԱՐԱՅԻՆ ԵԼՔ
- SHAVERS ONLY-ՄԻԱՅՆ ԷԼԵԿՐՏԱ ՍԱՓՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- PASSPORT CONTROL-ԱՆՁՆԱԳՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
- BORDER CROSSING-ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՈՒՄ
- CUSTOMS-ՄԱՔՍԱՏՈՒՆ
- NOTHING TO DECLARE-ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ
- DUTY-FREE GOODS-ՉՄԱՔՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Wednesday, June 8, 2016
WORDS AND PHRASES THAT WE OWE TO WILLIAM SHAKESPEARE / ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԲԱՌԵՐ ԵՎ ԱՐՏԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
http://languagelearningbase.com/87121/words-and-phrases-we-owe-to-william-shakespeare
Անգլերեն լեզուն մեծապես պարտական է Շեքսպիրին: Նա հնարել մերօրյա գօրծածվող բառերի մոտավորապես 1700-ը՝ փոխելով գոյականները բայերի, բայերը՝ ածականների, միացնելով երբևիցե չօգտագործված բառերը, ավելացնելով նախածանցներ և վերջածանցներ, և հնարելով լրիվ ինքնօրինակ բառեր:
The English language owes a great debt to Shakespeare. He invented over 1700 of our common words by changing nouns into verbs, changing verbs into adjectives, connecting words never before used together, adding prefixes and suffixes, and devising words wholly original.
LORNA DOONE (audiobook with subtitles) / ԼՈՐՆԱ ԴՈՒՆ (աուդիոգիրք ենթավերնագրերով)
1673թ-ին երիտասարդ Ջոն Րիդ-ը հանդիպում է Լորնա Դուն անունով մի աղջնակի: Յոթ տարի անց, նրանք կրկին հանդիպում են և սիրահարվում: Բայց Դուները գողերի ու մարդասպանների գերդաստան են: Նրանցից մեկը՝ Քարվըր Դունը, սպանում է Ջոնի հորը և ցանկանում ամուսնանալ Լորնայի հետ: Արդյոք կարող է Ջոնը փրկել Լորնային իր սարսափազդու վախերից?
In 1973 young John Ridd meets a little girl called Lorna Doone. Seven years later they meet again and fall in love. But the Doones are a family of robbers and murderers. One of them, Carver Doone killed John's father and now wants to marry Lorna. Can John save Lorna from her worst featrs?
Wednesday, June 1, 2016
UK SLANG FOR INTERNATIONAL STUDENTS / ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՍԼԵՆԳԸ (ԺԱՐԳՈՆ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
http://www.educationuk.org/global/articles/uk-slang/
Երբ առաջին անգամ եք գտնվում Միացյալ Թագավորությունում ուսումնառության նպատակով, հնարավոր է շփոթվեք՝ լսելով որոշ բառեր կամ արտահայտություններ, որոնք տեղացիները գործածում են իրենց առօրյա խոսքում: Մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է, դուք շուտով կվարժվեք այդօրինակ լեզվին:
Մարդիկ այստեղ հաճախ են օգտագործում ժարգոնը (սլենգ) հատկապես իրենց ընկերների հետ շփման ժամանակ: Միգուցե նաև լսեք որոշ շարջանային բարբառեր: Ժարգոնային բառերից շատերը կիրառվում են նաև շատ անգլիախոս երկրներում, բայց դրանց մեծ մասը յուրահատուկ է Բրիտանական կղզիներին: Այսպիսով, նույնիսկ եթե դուք գերազանց տիրապետում ես անգլերենին կամ տեղացի եք, հնրարավոր է նույնիսկ դուք շփոթվեք:
Բրիտանական ժարգոնը հասկանալու համար, այստեղ կգտնեք հաճախ գործածվող սլենգային բառեր, որոնք կօգնեն ձեզ առավելագույնս հասկանալ անգլերեն լեզվի և բրիտանացիների յուրահատկությունը: Խուսափեք օգտագործել ժարգոն օտարականների հետ շփվելիս, դասարանում, պաշտոնական իրավիճակներում քանի դեռ վստահորեն չեք արտահայտվում այդ լեզվով: Միգուցե մարդիկ համարեն դա անքաղաքվարություն, քանի դեռ այն պատշաճ համատեքստում չեք օգտագոծում: Այնուամենայնիվ, փորձիր ընկերներիդ հետ նոր ժարգոնային բառեր, զվարճալի է:
LEARN AMERICAN ENGLISH ONLINE / ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՌՑԱՆՑ
http://www.learnamericanenglishonline.com/index.html
Մակարդակները ըստ գույների: Կապույտ գույնը սկսնակների համար է, այն ամենացածր մակարդակն է: Այսպիսով, գույներով բարձրացնում ենք մեր անգլերենի իմացության մակարդակը մինչև առավելագույնի՝ մանուշակագույնի:
Saturday, May 28, 2016
9 ԱՆՎՃԱՐ ՌԵՍՈՒՐՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ / NINE FREE RESOURCES TO LEARN ENGLISH BY YOURSELVES
Subscribe to:
Posts (Atom)












