Tuesday, December 6, 2016

THE FUTURE PERFECT TENSE / ԱՊԱՌՆԻ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ


Ապառնի վաղակատար ժամանակաձևը ցույց է տալիս ապառնի ժամանակակետից առաջ ավարտված գործողություն: Այն կազմվում է will+have+done բանաձևով: 
Այժմ դիտարկենք to work բայի խոնարհումը ապառնի վաղակատար ժամանակաձևում:

                                             Հաստատական ձև / Affirmative form
Եզակի թիվ                                                                                                 

I will have worked- Ես աշխատած կլինեմ                 
You will have worked-Դու աշխատած կլինես                                             
He, she, it will have worked- Նա աշխատծ կլինի                                   

 Հոգնակի թիվ

We will have worked-Մենք աշխատած կլինենք
You will have worked-Դուք աշխատած կլինեք
They will have worked-Նրանք աշխատած կլինեն

                                             Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ

Will I have worked?-Ես աշխատա՞ծ կլինեմ
Will you have worked?-Դու աշխատա՞ծ կլինես
Will he, she, it have worked?-Նա աշխատա՞ծ կլինի

Հոգակի թիվ

Will we have worked?-Մենք աշխատա՞ծ կլինենք
Will you have worked?-Դուք աշխատա՞ծ կլինեք
Will they have worked?-Նրանք աշխատա՞ծ կլինեն

                                             Ժխտական ձև / Negative form
Եզակի թիվ

I will not (won't) have worked-Ես աշխատած կլինեմ
You won't have worked-Դու աշխատած կլինես
He, she, it won't have worked-Նա աշխատած կլինի

Հոգնակի թիվ

We won't have worked-Մենք աշխատած կլինենք
You won't have worked-Դուք աշխատած կլինեք
They won't have worked-Նրանք աշխատած կլինեն

Ինչպես տեսանք խոնարհման մեջ, հարցական ձևը կազմվում է will օժանդակ բայը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է will օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը: 

Օրինակներ՝ 
  • I will have washed up before you come.-Ես ամանները կլվանամ (լվացած կլինեմ) մինչև քո գալը:
  • By the end of next month, he will have been here for 10 years.-Մինչև հաջորդ ամսվա վերջը կլրանա (լրացած կլինի) նրա այստեղ լինելու 10 տարին:
  • David will have had his exam by 14 December.-Դավիթը հանձնած կլինի քննությունը մինչև դեկտեմբերի 14-ը:


Sunday, December 4, 2016

PAST CONTINUOUS TENSE / ԱՆՑՅԱԼ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ


Այս ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որն ընթացքի մեջ է եղել անցյալի որոշակի պահի և ավարտված չի եղել: Կազմվում է to be (was/were) + բայ+ing
Այժմ խոնարհենք to work (աշխատել) բայը անցյալ շարունակական ժամանակաձևով: 

Օրինակներ: 
  • He was still working at 3 o'clock-Նա դեռ աշխատում էր ժամը 3-ին:
  • He was working in his garden when I saw him-Նա աշխատում էր իր այգում, երբ զանգեցի տեսա նրան:
  • They were working from 5 till 7 in the evening-Նրանք աշխատում էին երեկոյան 5-ից 6-ը:
                                       Հաստատական ձև / Affirmative form

Եզակի թիվ                                                                                              Հոգնակի թիվ

I was working-Ես աշխատում էի                           We were working-Մենք աշխատում էինք
You were working-Դու աշխատում էիր                 You were working-Դուք աշխատում էիք
He, she, it-was working-Նա աշխատում էր           They were working-Նրանք աշխատում էին


                                        Հարցական ձև / Interrogative form
Եզակի թիվ                                                                                                    Հոգնակի թիվ        

Was I working?-Ես աշխատու՞մ էի                      Were were working?-Մենք աշխատու՞մ էինք
Were you working?-Դու աշխատու՞մ էիր            Were you working?-Դուք աշխատու՞մ էիք
Was he, sh, it working?-Նա աշխատու՞մ էր         Were they working?-Նրանք աշխատու՞մ էին


                                        Ժխտական ձև / Negative form
Եզակի թիվ

I was not (wasn't) working-Ես չեմ աշխատում
You were not (weren't) working-Դու չես աշխատում
He, she, it was not (wasn't) working-Նա չի աշխատում

Հոգնակի թիվ

We weren't working-Մենք չենք աշխատում
You weren't working-Դուք չեք աշխատում
They weren't working-Նրանք չեն աշխատում

Ինչպես տեսանք վերոհիշյալ օրինակներից, հարցական ձևը կազմվում է օժանդակ բայը  (was/were) դրվելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է օժանդակ բային (was/were) ավելացնելով not ժխտական մասնիկը: 

Հուզական երանգավորման առկայության դեպքում՝ հատկապես բողոքի, օգտագործում ենք always կամ constantly մակբայները: 

Օրինակներ:
  • She was constantly complaining of being lonely-նա շարունակ գանգատվում էր մենությունից:
  • Adeline was always suffering from a cut or a burn-Ադելինը միշտ մատը կտրում էր կամ այրում:






Friday, July 8, 2016

WHITE DEATH (audiobook with subtitles) / ՍՊԻՏԱԿ ՄԱՀԸ (աուդիոգիրք ենթատեքստերով)



https://www.youtube.com/watch?v=eYihkwkaAo8

Sarah Harland is nineteen, and she is in prison. At the airport, they find heroin in her bag. So, now she is waiting to go to court. If the court decides that it was her heroin, then she must die. She says she did not do it. But if she did not, who did? Only two people can help Sarah: her mother, and an old boyfriend who does not love her now. Can they work together? Can they find the real criminal before it is too late?

Սառա Հարլենդը 19 տարեկան է և նա բանտում է գտնվում: Օդանավակայանում նրա պայուսակում թմրադեղ են գտնում: Այժմ նա սպասում է իր դատին: Եթե դատարանը որոշի, որ թմրադեղը նրանն է, ուրեմն նա պետք է մահանա: Սառան ասում է, որ ինքը չի արել դա, բայց չգիտի էլ թե ով է արել: Միայն երկու հոգի կարող են օգնել նրան՝ իր մայրը և նախկին զուգընկերը, ով այժմ նրան չի սիրում: Կարո՞ղ են նրանք միասին գործել: Կարո՞ղ են նրանք գտնել իրական հանցագործին քանի դեռ շատ ուշ չէ: 






Tuesday, July 5, 2016

ԱՆՑՅԱԼ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PAST PERFECT TENSE


Past Perfect (անցյալ վաղակատար) ժամանակաձևը կազմվում է had+past participle (բայի 3-րդ հիմք)-ով: Հարցական ձևը կազմվում է՝ had-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ had-ին ավելացնելով not ժխտական մասնիկը: 

                                           Հաստատական ձև / Affarmative form

Եզակի թիվ / Singular number

I had worked-Ես աշխատել էի:
You had worked-Դու աշխատել էիր:
He had worked-Նա աշխատել էր (արական):
She had worked-Նա աշխատել էր (իգական):
It had worked-Այն աշխատել էր (առարկա):

Հոգնակի թիվ / Plural number

We had worked-Մենք աշխատել էինք:
You had worked-Դուք աշխատել էիք:
They had worked-Նրանք աշխատել էին:

                                                Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ / Singular number

Had I worked?-Ես աշխատե՞լ էի:
Had you worked?-Դու աշխատե՞լ էիր:
Had he worked?-Նա աշխատե՞լ էր: (արական)
Had she worked?-Նա աշխատե՞լ էր: (իգական)
Had it worked?-Այն աշխատե՞լ էր: (առարկա)

Հոգնակի թիվ / Plural number

Had we worked?-Մենք աշխատե՞լ էինք:
Had you worked?-Դուք աշխատե՞լ էիք:
Had they worked?-Նրանք աշխատե՞լ էին:

                                                Ժխտական ձև / Negative form

Եզակի թիվ / Singular noun

I had not (hadn't) worked-Ես չէի աշխատել:
You had not (hadn't) worked-Դու չէիր աշխատել:
He had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (արական)
She had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (իգական)
It had not (hadn't) worked-Այն չէր աշխատել: (առարկա)

Հոգնակի թիվ / Plural number

We had not (hadn't) worked-Մենք չէին աշխատել:
You had not (hadn't) worked-Դուք չէիք աշխատել:
They had not (hadn't) worked-Նրանք չէին աշխատել:

Past Perfect ժամանակաձևը ցույց է տալիս անցյալ ժամանակակետից առաջ ավարտված գործողություն: Անցյալ ժամանակակետը կարող է նշվել մեկ այլ գործողությամբ՝ արտահայտված Past Simple ժամանակաձևով, կամ պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝
  • They had walked only a few steps when it began to rain.-Նրան միայն մի քանի քայլ էին արել, երբ սկսեց անձրև գալ: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)
  • He had travelled much before he visited America.-Նա շատ էր ճանապարհորդել նախքան Ամերիկա այցելելը(այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)
  • He had finished his job by 5 o'clock.-Նա ավարտել էր աշխատանքը մինչև ժամը 5-ը:  (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ
  • She has passed 5 examinations by the end of the term.-Նա հանձնել էր քննություն մինչև կիսամյակի վերջը (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ)
Past Perfect ձևը հաճախ գործածվում է hardly......when (հազիվ........երբ), scarcely....when (հազիվ....երբ), no sooner...than (հազիվ.....երբ) շաղկապների հետ: Օրինակներ՝
  • He had hardly got home when it began to rain.-Մենք հազիվ էինք տուն հասել, երբ սկսեց անձրևել:
  • They had scarcely arrived at the station when the train left.-Նրանք հազիվ էին հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:
  • They had no sooner arrived at the station than the train left.-Նրանք հազիվ էին հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:
Past Perfect-ը նաև կարող է օգտագործվել when (երբ), before (նախքան), as soon as (հենց որ), till/until (մինչև), after (հետո) շաղկապների հետ ժամանակի պարագա երկրորդական նախադասություններում, եթե առաջին գործողությունն ավարտվել է նախքան երկրորդ գործողության սկսվելը: Օրինակներ՝
  • When he had seen all the pictures, he left the gallery.-Երբ նա տեսավ բոլոր նկարները, հեռացավ պատկերասրահից: 
  • Before  I had met him, I already knew what he looked like.-Նախքան նրան հանդիպելը, գիտեի՝  ինչպիսի տեսք ուներ նա: 
  • As soon as he had gone everybody felt much relieved.-Հենց որ նա հեռացավ, բոլորը մեծ թեթևություն զգացին: 
  • I had heard nothing until you told me about it.-Ես ոչինչ չէի լսել մինչև քո այդ մասին ինձ ասելը: 
  • After I had dressed I went up to the sitting room.-Հագնվելուց հետո, բարձրացա հյուրասենյակ: 












WRITING A COVER LETTER IN ENGLISH / ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ



http://www.fluentland.com/groups/learn-english/forum/topic/cover-letter-in-english/

Ուղեկցող նամակը փաստաթուղթ է, որն ուղարկվում է ռեզումեին կից՝ տրամադրելով հավելյալ տեղեկություններ աշխատանքի համար դիմող անձի հմտությունների և փորձի մասին: Նամակը հիմնականում ներառում է մանրամասներ այն մասին, թե ինչու եք կարծում, որ որակավորված եք տվյալ աշխատանքի համար: 
Վերոհիշյալ հղումը ձեզ կօգնի հասկանալ, թե ինչպես կազմել և գրել ուղեկցող նամակ գրագետ և այսօրվա ստանդարտներին համապատասխան:  

cover letter is a document sent with your resume to provide additional information on your skills and experience. The letter typically provides detailed information on why you are qualified for the job you are applying for. The link above will help you to make up and write a good cover letter which is up to today's standards. 


Monday, July 4, 2016

CONVERSATION QUESTIONS ON VARIOUS TOPICS / ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ



http://iteslj.org/questions/

Մուտք գործելով վերը նշված ինտերնետային հղումը՝ դուք կարող եք գտնել բազմաբովանդակ ու տարատեսակ հարցեր անգլերեն խոսակցություն կամ քննարկում սկսելու համար: Պարզապես պետք է ընտրել քննարման նախընտրելի թեման և սկսել: Նյութը և՛ անգլերեն սովորողների և՛ լեզուն դասավանդողների համար է նախատեսված: 

Visiting the above link, you can find questions on different topics to start a conversation or a discussion. You just have to choose your favourite topic and get started. The material is meant both for English students and English teachers. 

Sunday, July 3, 2016

REBECCA (audiobook with subtitles) / ՌԵԲԵԿԱ (ենթատեքստերով)


https://www.youtube.com/watch?v=686abmy0nVE

Վեպը սկիզբ է առնում Մոնտե Կառլոյում, որտեղ մեր հերոսուհուն՝ Ռեբակային, սիրահարվում է խիզախ Մաքսիմը և հանկարծակի ամուսնության առաջարկություն է անում: Լինելով որբ և աշխատելով որպես աղախին՝   նա գրեթե չի կարողանում հավատալ իր բախտին: Միայն երբ հասնում է Մաքսիմի հսկայական ամառանոց, գիտակցում է, թե ինչ մեծ ազդեցություն կունենա նրա հանգուցյալ կինը իրենց կյանքում` սպառնալով կործանել իրենց ամունությունը:

The novel begins in Monte Carlo, where our heroine is swept off her feet by the dashing widower Maxim de Winter and his sudden proposal of marriage. Orphaned and working as a lady's maid, she can barely believe her luck. It is only when they arrive at his massive country estate that she realizes how large a shadow his late wife will cast over their lives threatening to destroy their marriage.


Tuesday, June 28, 2016

ՄՈԴԱԼ ԲԱՅԵՐ / MODAL VERBS



Եղանակավորող բայերը (մոդալ բայերը / modal verbs) ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը գործողության վերաբերյալ: Անգլերենի մոդալ բայերն են՝ can, may, must, ought to, shall, should, dare, be to, will/would: 
Մոդալ բայերը համարվում են նաև պակասավոր բայեր այն պարզ պատճառով, որ նրանցից որոշները չունեն անցյալ ձևեր, չեն խոնարհվում ըստ դեմքի և թվի, նրանց հաջորդող բայերը անորոշ ձևով են դրվում՝ առանց TO մասնիկի, կազմում են հարցական և ժխտական ձևերը առանց do/does/did օժանդակ բայերի օգնությամբ, իսկ ժխտական ձևը կազմվում է մոդալ բային ավելացնելով not ժխտական մասնիկը: Այժմ դիտարկենք նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին:

                                                     CAN / COULD

Can մոդալ բայն ունի երկու ձև՝ can (ներկա) և could (անցյալ): Կրճատ ժխտական ձևերն են can't և couldn't. Հարցական ձևը կազմվում է can/could-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ can/could-ին ավելացնելով not ժխտական մասնիկը: Օրինակներ՝
  • He can help me.-Նա կարող է ինձ օգնել: 
  • Can he help me?-Միթե՞ նա կարող է օգնել ինձ:
  • He cannot (can't) help me.-Նա չի կարող օգնել ինձ:
  • He could help you yesterday.-Նա կարողացավ օգնել քեզ երեկ:
  • Could he help you?-Միթե՞ նա կարողացավ  օգնել քեզ երեկ:
  • He could not (couldn't) help you.-Նա  չկարողացավ օգնել քեզ երեկ:
CAN մոդալ բայն արտահայտում է՝ 

Ա) Ֆիզիկական կամ մտավոր կարողություն: Օրինակներ՝
  • He can lift this box.-Նա կարող է բարձրացնել այս արկղը: (ֆիզիկական կարողություն)
  • I can speak English.-Ես կարող եմ խոսել Անգլերեն: (մտավոր կարողություն)
Բ)  Հավանականություն: Օրինակներ՝

  • You can find him here.-Դուք կարող եք նրան այստեղ գտնել:
  • They can ski on the hills because there is enough snow there.-Նրանք կարող են դահուկել բլուրներում, որովհետեվ այնտեղ շատ ձյուն կա:
Գ) Թույլատվություն: Օրինակներ՝
  • You can borrow my pen if you like.-Դու կարող ես վերցնել իմ գիրքը, եթե ուզում ես:
  • Can I take your book home with me?-Կարո՞ղ եմ քո գիրքը տուն տանել:
Դ) Անհավատալիություն, կասկած, զարմանք: Օրինակներ՝
  • It can't be true.-Դա չի կարող ճիշտ լինել:
  • Where can they be?-Որտե՞ղ կարող են նրանք լինել:
Could կարող է նաև օգտագործվել ներկայում, եթե նախադասությունը ենթադրում է քաղաքավարի և պաշտոնական խնդրանք կամ առաջարկ: Օրինակներ՝
  • Could you run the business by yourself?-Կարո՞ղ եք գործը ինքնուրույն վարել:
  • Could I borrow your dictionary, sir?-Կարո՞ղ եմ վերցնել ձեր բառարանը, խնդրում եմ:
  • I could get a copy for you if you want one.-Կարող եմ ձեզ համար պատճե վերցնել, եթե ցանկանում եք:
                                                       MAY / MIGHT

May-ն ունի երկու ձև՝ may (ներկա), might (անցյալ):  Հարցական ձևը կազմվում է may/might-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ may/might-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը: Օրինակներ՝
  • He may know their address.-Հնարավոր է, որ նա իմանա նրանց հասցեն:
  • He said Ann might know their address.-Նա ասաց, որ Աննան հնարավոր է, որ իմանար նրանց հասցեն:
May-ն արտահայտում է՝

Ա) Թույլատվություն: Օրնակներ՝
  • You may call him now and invite him fo dinner.-Դու կարող ես զանգել նրան և ընթրիքի հրավիրել:
  • May I take your pen, please?-Կարելի՞ է վերցնել ձեր գրիչը, խնդրում եմ:
Can մոդալ բայը նույնպես կարող է արտահայտել թույլատվություն: May-ի և can-ի միջև տարբերությունը այս դեպքում ավելի շատ ոճական է: May-ի գործածությունը ավելի պաշտոնական է, իսկ can-ինը՝ ավելի խոսակցական: Օրինակներ՝
  • May I speak to you for a moment, prof. Brown?-Կարելի՞ է խոսել ձեզ հետ մի րոպեով, պրոֆեսոր Բրաոն: (ավելի պաշտոնական)
  • Can I have a cup of tea?-Կարո՞ղ եմ մի բաժակ թեյ խնդրել: (ավելի խոսակցական)
Բ) Հավանականություն, հնարավորություն, ենթադրություն: Օրինակներ՝
  • He may come soon.-Հնարավոր է, որ նա շուտով գա: (ենթադրություն)
  • That may not be true.-Հնարավոր չէ, որ դա ճիշտ լինի: (ենթադրություն)
  • You may find the book at the library.-Գիրքը կարելի է գտնել գրադարանում: (հնարավորություն)
Այս նախադասություններում may-ին ներկայում կարող է փոխարինել might ձևը՝ ավելի մեծ անորոշություն կամ հավանականություն ցույց տալու համար: Օրնակներ՝
  • He might come soon.-Հնարավոր է, որ նա շուտով գա
  • That might not be true.-Հնարավոր չէ, որ դա ճիշտ լինի:
                                                                 MUST 

Must մոդալ բայն ունի միայն մեկ ձև՝  must (ներկա): Հարցական ձևը կազմվում է must-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ must-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը mustn't

Must-ի անցյալը had to-ն է, իսկ ապառնին՝ will have to-ն: Օրինակներ՝
  • I must leave at once.-Ես պետք է անմիջապես հեռանամ: (ներկա)
  • I had to leave at once.-Ես պետք է անմիջապես հեռանայի: (անցյալ)
  • I will have to leave at once.-Ես ստիպված կլինեմ անմիջապես հեռանալ: (ապառնի)
Must-ն արտահայտում է՝

Ա) Պարտականություն կամ խիստ անհրաժեշտություն (խոսողի տեսանկյունից): Օրինակներ՝
  • You must do as you are told.-Դու պետք է անես այնպես, ինչպես քեզ ասում են:
  • He must be here in time tomorrow.-Վաղը նա պետք է այստեղ ժամանակին լինի: Ես չեմ կարող սպասել նրան:
  • I must admit I don't like her.-Ես պետք է ընդունեմ, որ չեմ հավանում նրան:
Բ) Արգելում, արգելք: Սա արտահայտելու համար must-ը պետք է ժխտվի: Օրինակներ՝
  • You mustn't do that.-Դու չպետք է անես դա:
  • He mustn't leave his room for a while.-Նա չպետք է դուրս գա սենյակից որոշ ժամանակ:
Գ) Ընդգծված խորհուրդ: Օրինակներ՝
  • You must see the film. It's very interesting.-Դու պետք է տեսնես այդ ֆիլմը: Այն շատ հետաքրքրիր է: 
  • You mustn't break your promises.-Դու չպետք է դրժես քո խոստումները:
Դ) Ենթադրություն, որը մոտ է հավանականությանը: Օրինակներ՝

  • You must be joking.-Հավանաբար կատակում ես: 
  • This must be the book you want.-Սա պետք է որ այն գիրքը լինի, որը դու ես ուզում:
                                                               TO BE TO

Այս մոդալ բայն ունի ներկա (am/is/are to) և անցյալ (was/were to) ձևեր: Հարցական ձևը կազմվում է to be-ն բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ to be-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը
  Օրինակներ՝
  • I am to go there at 5.-Ես պետք է գնամ այնտեղ ժակը 5-ին:
  • I was to see him this morning.-Ես պետք է տեսնեի նրան այսօր առավոտյան:
To be to  մոդալ բայն արտահայտում է՝

Ա) Նախատեսված կամ փոխադարձ անհրաժեշտությունից բխող անհրաժեշտություն: Օրինակներ՝
  • I am to be there at 5 o'clock.-Ես պետք է այնտեղ լինեմ ժամը 5-ին:
  • She is to be married next month.-Նա պետք է ամուսնանա հաջորդ ամիս:
  • The expedition was to start in a week's time.-Արշավը պետք է սկսվեր 1 շաբաթից:
Բ) Հրաման և կարգադրություն: Օրինակներ՝
  • He is to stay here till we return.-Նա պետք է մնա այստեղ մինչև մեր վերադարձը:
  • You are to wait till he comes.-Դու պետք է սպասես մինչև նրա գալը:
                                                            OUGHT TO

Այս մոդալ բայն ունի միայն մեկ ձև, որը վերաբերում է ներկային և ապառնիին: Անուղղակի խոսքում՝ անցյալ ժամանակում, գործածվում է այս նույն ձևը: Կրճատ ժխտական ձևն է oughtn't toՀարցական ձևը կազմվում է ought-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ ought-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը oughtn't: Օրինակներ՝

  • They ought to widen this road.-Նրանք պետք է լայնացնեն այս ճանապարհը: (ներկա/ապառնի)
  • Peter said they ought to widen the road.-Փիթրն ասաց, որ պետք է լայնացնեն ճանապարհը: (անցյալ)

Ought to-ն արտահայտում է՝

Ա) Պարտավորություն, պարտականություն (հաճախ բարոյական): Օրինակներ՝
  • You ought to feel some respect to your elders.-Դու պետք է հարգանքով վերաբերվես քեզաից մեծերին:
  • She ought to look after her children better.-Նա պետք է ավելի լավ խնամի իր երեխաներին:
Բ) Ցանկալիություն, խորհուրդ: Օրինակներ՝
  • You ought to see that new film.-Դու պետք է դիտես այդ նոր ֆիլմը:
  • You ought to say a word or two about yourself.-Դուք պետք է ասեք մի քանի բառ ձեր մասին:
Գ) Ենթադրություն, որը մոտ է հավանականության: Օրինակներ՝
  • You ought to win the race.-Դու հավանաբար կհաղթես մրցարշավում:
  • The new hotel ought to be very comfortable.-Նոր հյուրանոցը պետք է որ հարմարավետ լինի:
                                           SHALL

Այս մոդալ բայը սովորաբար կիրառվում է հարցական նախադասություններում առաջին դեմքերի համար և արտահայտում է զրուցակցին ուղղված հարցում, որի նպատակն է ստանալ կարգադրություն, խորհուրդ կամ առաջարկություն:  Հարցական ձևը կազմվում է shall-ը բերելով ենթակայից առաջ: Օրինակներ՝

  • Shall I help you?-Օգնե՞մ քեզ:
  • Shall I wait for you?-Սպասե՞մ քեզ:
  • Where shall we meet?-Որտե՞ղ հանդիպենք:
  • Which one shall I buy?-Ո՞ր մեկը գնեմ:
                                                                SHOULD

Այս մոդալ բայն ունի միայն մեկ ձև, որը վերաբերում է ներկային և ապառնիին: Անուղղակի խոսքում՝ անցյալ ժամանակում, գործածվում է այս նույն ձևը: Հարցական ձևը կազմվում է should-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ should-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը shouldn'tՕրինակներ՝

  • He should go today/tomorrow.-Նա պետք է գնա այսօր/վաղը: (ներկա/ապառնի)
  • He said that I should go that day/the next day.-Նա ասաց, որ պետք է գնար այդ օրը/հաջորդ օրը: (անցյալ)
Should մոդալ բայն արտահայտում է՝

Ա) Պարտք, բարոյական պարտականություն: Օրինակներ՝
  • You should pay your debts.-Դու պետք է վճարես քո պարտքերը: 
  • You shouldn't tell lies.-Դու չպետք է սուտ խոսես:
Բ) ցանկալիություն, խորհուրդ: Օրինակներ՝
  • You should eat more fruit.-Դու պետք է ավելի շատ միրգ ուտես:
  • You shouldn't miss the opportunity.-Դու չպետք է բաց թողնես հնարավորությունը:
Գ) Ենթադրություն, որը մոտ է հավանականությանը: Օրինակներ՝
  • He should be here by 9.-Նա պետք է որ այստեղ լինի մինչև ժամը 9-ը:
  • They should be very rich. His son has a yacht.-Նրանք պետք է որ շատ հարուստ լինեն: Նրա որդին զբոսանավ ունի:
Should մոդալ բայը կարող է նաև հուզական երանգավորում ունենալ հիմնականում հարցական ձևի նախադասություններում: Օրինակներ՝
  • Why should I do it?-Ինչու՞ ես պետք է դա անեմ: (դժգոհություն)
  • Why shouldn't you invite him?-Ինչու՞ չպետք է հրավիրես նրան: (զարմանք)
  • I don't know why he should want to see you.-Չգիտեմ, թե ինչու նա պիտի ցանկանա տեսնել քեզ: (զարմանք)
                                        DARE/DARED

Dare մոդալ բայը ցույց է տալիս հանդգնություն կամ համարձակություն: Որպես կանոն այս մոդալ բայն ունի երկու ձև՝ dare (ներկա) և dared (անցյալ): Հարցական ձևը կազմվում է dare/dared-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ dare/dared-ին  ավելացնելով not ժխտական մասնիկըՕրինակներ՝

  • I dare not go there.-Ես չեմ համարձակվում այնտեղ գնալ:
  • How dare you say such a thing?-Ինչպե՞ս եք համարձակվում այդպիսի բան ասել:
  • They dared not move.-Նրանք չէին համարձակվում շարժվել:
                                                            WILL/WOULD

Will/would-ը ոչ միայն ունեն ապառնիի Կ մասնիկը, այլ նաև համարվում են մոդալ բայեր: Դիտարկենք դրանց կիրառությունը որպես մոդալ բայ: Հարցական ձևը կազմվում է will/would-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ will/would-ին  ավելացնելով not ժխտական մասնիկը` wouldn't/won't

Ժխտական նախադասություններում will/would մոդալ բայերն արտահայտում են 

Ա) մերժում, հրաժարում: Օրինակներ՝
  • He won't help me.-Նա հրաժարվում է օգնել ինձ:
  • He won't do it again.-Նա չի անի դա այլևս:
  • She wouldn't say where she was going.-Նա չէր ասում, թե ուր էր գնում:
Բ) Անշունչ առարկայի գործողության խափանում: Օրինակներ՝

  • This pen won't write.-Այս գրիչը ոչ մի կերպ չի գրում:
  • The window won't open.-Այս պատուհանը չի բացվում:
  • The door wouldn't open.-Դուռը ոչ մի կերպ չէր բացվում:
Would մոդալ բայը կարող ենք օգտագորխել հարցական նախադասություններում ներկա կամ ապառնի իմաստներով՝ արտահայտելու քաղաքավարի հրավեր, խնդրանք կամ առաջարկ: Օրինակներ՝
  • Would you come to lunch tomorrow?-Եկեք նախաճաշելու վաղը:
  • Would you sign here?-Ստորագրեք այստեղ, խնդրեմ:







Saturday, June 25, 2016

MEANINGS OF SOME CITIES IN THE WORLD / ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



http://matadornetwork.com/abroad/infographic-meanings-city-names/

Կարող եք ավելացնել ձեր քաղաքի անվան նշանակությունը, եթե այն այս ցուցակում դեռ չկա: Շատ հետաքրքիր կլինի բացահայտել այլ քաղաքների անուններ նույնպես:

You can add the meaning of your city if it is not included on this list yet. It would be very interesting to discover the meanings of other city names as well.

Wednesday, June 22, 2016

ՆԵՐԿԱ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PRESENT CONTINUOUS TENSE


Ներկա շարունակական ժամանակաձևը կազմվում  TO BE բայի ներկա ձևով` (am/is/are) ավելացնելով բայի հիմքին ING. Հարցական ձևը կազմվում է՝ to be-ն բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է to be-ին ավելացնելով not ժխտական մասնիկը: Այժմ դիտարկենք խոնարհումները՝
                                            Հաստատական ձև / Affirmative form

Եզակի թիվ
  • I am working-Ես աշխատում եմ
  • You are working-Դու աշխատում ես
  • He is working-Նա աշխատում է (արական)
  • She is working-Նա աշխատում է (իգական)
  • It is working-Այն աշխատում է (առարկա)
Հոգնակի թիվ
  • We are working-Մենք աշխատում ենք
  • You are working-Դուք աշխատում եք
  • They are working-Նրանք աշխատում են

                                            Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ
  • Am I working?-Միթե՞ ես աշխատում եմ:
  • Are you working?-Միթե՞ դու աշխատում ես:
  • Is he working?-Միթե՞ նա աշխատում է: (արական)
  • Is she working?-Միթե՞ նա աշխատում է: (իգական)
  • Is it working?-Միթե այն աշխատում է: (առարկա)
Հոգնակի թիվ
  • Are we working?-Միթե՞ մենք չենք աշխատում:
  • Are you working?-Միթե՞ դուք չեք աշխատում:
  • Are they working?-Միթե՞ նրանք չեն աշխատում:

                                            Ժխտական ձև / Negative form

Եզակի թիվ
  • I am not working-Ես չեմ աշխատում:
  • You are not (aren't) working-Դու չես աշխատում:
  • He is not (isn't) working-Նա չի աշխատում: (արական)
  • She is not (isn't) working-Նա չի աշխատում: (իգական)
  • It is not (isn't) working-Այն չի աշխատում: (առարկա)
Հոգնակի թիվ
  • We are not (aren't) working-Մենք չենք աշխատում:
  • You are not (aren't) working-Դուք չեք աշխատում:
  • They are not (aren't) working-Նարանք չեն աշխատում:

Ներկա շարունակական ժամանակաձևը ցույց է տալիս`

1. խոսելու պահին ընթացքի մեջ գտնվող գործողություն: Գործողության ընթացքի մեջ գտնվելու պահը կարող է նշվել հետևյալ ցուցիչներով՝ now (այժմ), at this moment (այս պահին), at the moment (այս պահին), at present (ներկայումս), currently (ներկայումս), կամ կարող է և չնշվել: Օրինակներ՝
  • It is raining-Անձրև է գալիս:
  • She is washing-up at the moment-Նա այս պահին ամաններն է լվանում:
  • Why are you crying?-Ինչու՞ ես լաց լինում:
2. գործողություն, որն ընդգրկում է ներկայի ավելի մեծ ժամանակամիջոց, քան խոսելու պահը և հիմնականում կրում է ժամանակավոր բնույթ: Օրինակներ՝ 
  • Where are you living now?-Որտե՞ղ ես ապրում հիմա:
  • I stay indoors most of the time, I am catching up with my studies.-Ժամանակի մեծ մասը մնում են տանը, դասերս եմ անում, որ հասցնեմ:
3. Անձի որոշումից և անձնական պլաններից բխող մոտ ապագայում կատարվող ապառնի գործողություն: Այս դեպքում ապառնի ցուցիչը նշվում է, հիմնականում: Օրինակներ՝ 
  • I am meeting Tom tonight. He is taking me to the theatre.-Ես հանդիպելու եմ Թոմին այսոր երեկոյան: Նա ինձ թատրոն է տանելու:
  • He is dining out tonight-Նա դրսում է ճաշելու այսօր երեկոյան:
Ներկա շարունակական (Present Continuous) ժամանակաձևում կարող ենք նաև օգտագործել ALWAYS (միշտ) և CONSTANTLY (միշտ, շարունակ) մակբայերը, որոնք, որպես կանոն, Ներկա անորոշի (Present Simple) ցուցիչներ են: Այս պարագայում գործողությունն ունենում է սուբյեկտիվ բացասական հուզական երանգավորում, այսինքն՝ խոսողը արտահայտում է դժգոհություն: Հուզական երանգավորման բացակայության դեպքում գործածվում է Present Simple ժամանակաձևը: Օրինակ՝

  •  Tom is always going away for weekends.-Թոմը միշտ մեկնում է հանգստյան օրերին: (Present Continuous)
Այս նախադասության դեպքում խոսողի կարծիքով Թոմը չափից ավելի հաճախ է բացակայում քաղաքիցհանգստյան օրերին:
  • Tom always goes away for weekends.-Թոմը միշտ մեկնում է հանգստյան օրերին: (Present Simple)
Իսկ վերջին նախադասության դեպքում խոսողը լոկ արձանագրում է Թոմի հաճախ բացակայելը: Այստեղ չկա սուբյեկտիվ հուզական երանգավորում:

Անգլերենում գոյություն ունեն բայեր, որոնք կարող են գործածվել հավասարապես և՛ Present Continuous-ում և՛ Present Simple-ում առանց իմաստի զգալի փոփոխության:  Այդ բայերից են՝ to feel (զգալ), to hope (հույս ունենալ), to look (տեսք ունենալ), to wear (հագին ունենալ) և այլոք: Օրինակներ՝
  • How do you feel? I feel quite well.-Ինչպե՞ս ես զգում: Բավականին լավ եմ զգում:
  • How are you feeling? I am feeling quite well.-Ինչպե՞ս ես զգում: Բավականին լավ եմ զգում:
  • You look quite happy today-Այսօր բավականին լավ տեսք ունես:
  • You are looking quite happy today.-Այսօր բավականին լավ տեսք ունես:
Կան բայեր, որոնք Present Continuous-ում չեն օգտագործվում, անկախ նրանց կատարած գործողության բնույթից: Այդ բայերից են՝

  • hate-ատել 
  • love-սիրել
  • like-հավանել, դուր գալ
  • want-ցանկանալ 
  • wish-մաղթել, ցանկանալ
  • prefer-գերադասել
  • see-տեսնել
  • smell-բուրալ, հոտ գալ 
  • taste-համ գալ
  • sound-հնչել 
  • hear-լսել
  • appear-թվալ
  • seem-թվալ
  • agree-համաձայնել
  • deny-հերքել
  • disagree-չհամաձայնել
  • mean-նշանակել, նկատի ունենալ
  • promise-խոստանալ
  • believe-հավատալ
  • imagine-պատկերացնել
  • know-իմանալ, գիտենալ
  • recognise-ճանաչել
  • realise-գիտակցել
  • remember-հիշել
  • understand-հասկանալ
  • belong-պատկանել
  • concern-վերաբերել
  • depend on-կախված լինել
  • involve-ներառել
  • matter-նշանակություն ունենալ, էական լինել
  • need-կարիք ունենալ
  • owe-պարտք լինել
  • own-ունենալ որպես սեփականություն
  • possess-ունենալ, տիրապետել, տիրանալ
  • have-ունենալ
  • think-կարծել
  • consider-կարծել, համարել
  • resemble-նման լինել
  • cost-արժենալ
  • consist of-բաղկացած լինել
  • contain-պարունակել
  • refuse-մերժել
















Monday, June 20, 2016

THE COUNT OF MONTE CRISTO (with subtitles) PART 1 / ԿՈՄՍ-ՄՈՆՏԵ ՔՐԻՍՏՈ (ենթատեքստերով) ՄԱՍ 1

Հեղինակը պատմում է Էդմոն Դանտեսի՝ «Փարավոն» նավի նավապետի օգնականի մասին, ով երջանիկ է և ամուսնանալ է ուզում իր սիրած աղջկա՝ Մերսեդեսի հետ։ Սակայն նրա երջանկությունը երկար չի տևում։ Էդմոնի թշնամիները, նախանձելով նրան իր հաջողություններին, մեղադրում են նրան Բոնապարտիստության մեջ, ինչը այն ժամանակ մեղք էր համարվում, և բանտարկում են նրան ծովի ծոցում գտնվող Իֆ ամրոցում։ Բանտում նրանից բացի լինում է մի ծերունի, որին համարում են խելագար, և ով տարիներ շարունակ օգնում է նրան և սովորեցնում փիլիսոփայությունմաթեմատիկաքիմիաֆիզիկա։ Ծերունին պատմում է նաև իր գանձի մասին, որը թաքցված է լինում Մոնտե Քրիստո կղզում։ Սակայն ծերունին հիվանդանում է, կաթված ստանում և մահանում։ Նրան դնում են մի պարկի մեջ, որպեսզի նետեն ծովը, որը համարում էին այդ ամրոցի գերեզմանատուն։ Դանթեսը այն անցքով, որը փորել էին ինքն ու ծերունին հաղորդակցության համար, մտնում է պարկի մեջ։ Նրան հաջորդ օրը նետում են ծովը առանց հասկանալու, որ պարկի մեջ ոչ թե ծերունու դին է, այլ Էդմոնը։
Էդմոնը մի նավի միջոցով հասնում է Մոնտե Քրիստո կղզին, գտնում գանձը և դրանից հետո ներկայանում է բոլորին որպես Կոմս Մոնտե-Քրիստո ...

Sunday, June 19, 2016

ԱՊԱՌՆԻ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / FUTURE INDEFINITE (SIMPLE) TENSE



Ապառնի անորոշը կազմվում է WILL օժանդակ բայի և բայի անորոշ ձևով առանց TO մասնիկի: Այն դրվում է բայից առաջ հաստատական ձևում, իսկ հարցական ձևում will-ը դրվում է ենթակայից առաջ, ժխտական ձևում՝ will-ին ավելացնում ենք not ժխտական մասնիկը: Will-ը համապատասխանում է հայերենի Կ մասնիկին: իտարկենք խոնարհումները: 

                                                    Հաստատական ձև/Affirmative form
Եզակի թիվ

  • I will work-Ես կաշխատեմ
  • You will work-Դու կաշխատես
  • He will work-Նա կաշխատի (արական)
  • She will work-Նա կաշխատի (իգական)
  • It will work-Այն կաշխատի (առարկա)

Հոգնակի թիվ
  • We will work-Մենք կաշխատենք
  • You will work-Դուք կաշխատեք
  • They will work-Նրանք կաշխատեն

                                                   Հարցական ձև/Interrogative form
Եզակի թիվ
  • Will I work?-Կաշխատե՞մ ես
  • Will you work?-Կաշխատե՞ս դու
  • Will she work?-Կաշխատի՞ նա (իգական)
  • Will he work?-Կաշխատի՞ նա (արական)
  • Will it work?-Կաշխատի՞ այն (առարկա)
Հոգնակի թիվ
  • Will we work?-Կաշխատե՞նք մենք
  • Will you work?-Կաշխատե՞ք դուք
  • Will they work?-Կաշխատե՞ն նրանք

                                                         Ժխտական ձև/Negative form

Եզակի թիվ
  • I will not (won't) work-Ես չեմ աշխատի
  • You will not (won't) work-Դու չես աշխատի
  • He will not (won't) work-Նա չի աշխատի (արական)
  • She will not (won't) work-Նա չի աշխատի (իգական)
  • It will not (won't) work-Նա չի աշխատի (առարկա)

Հոգնակի թիվ
  • We will not (won't) work-Մենք չենք աշխատի
  • You will not (won't) work-Դուք չեք աշխատի
  • They will not (won't) work-Նրանք չեն աշխատի
Ապառնի անորոշը ցույց է տալիս՝

1. Ապառնի գործողություն առանց սահմանապակումների: Օրինակներ
  • Life will teach her a lesson.-Կյանքը նրան դաս կտա:
  • We will meet again, one day.-Մենք մի օր կրկին կհանդիպենք:
2. Ապառնի գործողություն, որի կատարման ժամանակը նշվում է tomorrow (վաղը), next week/month/year (հաջորդ շաբաթ/ամիս/տարի), in two days/weeks/months/years (2 օրից/շաբաթից/ամսից/տարուց) և այլն մակբայներով և պարագայական կապակցություններով: Օրինակներ՝
  • I will do it at once-Ես դա կանեմ միանգամից:
  • He will arrive tomorrow-Նրանք վաղը կհասնեն:
  • We will know the results in three days-Մենք կիմանանք արդյունքների մասին երեք օրից:
3. Ապառնի գործողություն, որը կարող է տևել որոշ ժամանակ: Այս դեպքում ժամանակամիջոցը նշվում է պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝
  • I hope you will live for many years.-Հուսով եմ, որ կապրես դեռ երկար տարիներ:
  • I think I will remain a student for all my life.-Կարծում եմ, որ  ամբողջ կյանքս ուսանող կմնամ:
4. Իրար հաջորդող ապառնի գործողություններ: Օրինակ՝
  • I will take a walk to the sea and on my way back home I will buy you a newspaper.-Կզբոսնեմ մինչև ծովափ և վերադարձին թերթ կգնեմ քեզ համար:
Ապառնի անորոշը (Furure Simple) օգտագործվում է նաև ժամանակ և պայման երկրորդական նախադասությունների գլխավոր մասում, իսկ երկրորդական մասը դրվում է ներկա անորոշով (Present Simple), որտեղ ապառնի անորոշը (Future Simple) թարգմանվում է ենթադրական ապառնիով, իսկ ներկա անորոշը (Present Simple)՝ ըղձական եղանակովՕրինակներ՝
  • I will walk to him when he comes-Ես կգնամ նրա մոտ, եթե նա գա:
  • You will be in time if you hurry-Դու ժամանակին կհասնես, եթե շտապես: