Saturday, May 30, 2015

ԱՆՑՅԱԼ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PAST SIMPLE (INDEFINITE) TENSE


Անցյալ անորոշ ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որը տեղի է ունեցել անցյալում: Past Simple-ի հետ հաճախ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական կապակցությունները՝ yesterday-երեկ, ago-առաջ, the day before yesterday-, the other day-օրերս, անցյալ օրը, last week (month, year)-անցյալ շաբաթ (ամիս, տարի): 

Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն (irregular): Կանոնավոր բայերը ստանում են -ed վերջավորություն, իսկ անականոն բայերը փոխվում են հիմքով: Կանոնավոր բայեն անգլերենում մեծամասնություն են կազմում, իսկ անկանոն բայերի համար նախատեսված է հատուկ ցուցակ: Ցուցակը կտեսնեք այս նյութի վերջում:

Կանոնավոր բայերի -ed վերջավորությունը արտասանվում է՝ 
[t]-խուլ բաղաձայններից հետո՝ liked, stopped
[d]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո՝ played, loved
[id]-բաղաձայններից հետ՝ visited, added

Սովորաբար անցյալ անորոշ ժամանակաձևը հայերեն թարգմանվում է սահմանական եղանակի անցյալ կատարյալով ժամանակաձևով, բայց կախված նախադասությունից՝ այն կարող է թարգմանվել նաև անցյալ վաղակատար կամ անցյալ անկատար ժամանակաձևերով: 

Օրինակ՝ He woke up, shaved and washed, then he had breakfast-Նա վեր կացավ, սափրվեց և լվացվեց, այնուհետև հախաճաշեց: (woke և  had բայերը անկանոն են, իսկ washed և shaved բայերը կանոնավոր այս նախադասության մեջ):

Past indefinite ժամանակաձևը նույնպես կարող է ցույց տալ կրկնվող գործողություն անցյալում: 
Օրինակ՝ She phoned us very often last year-Նա մեզ շատ հաճախ էր զանգում անցյալ տարի:

  • Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, և այդ տառին նախորդում է բաղաձայն, ապա -ed-ն ավելացնելիս y տառը փոխվում է i-ի՝ dry-dried, try-tried
  • Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, որին նախորդում է ձայնավոր, ապա -ed ավելանում է առանց որևէ հնչյունայի փոփոխությության՝ play-played, pray-prayed:
  • Եթե բայը միավանկ է և ավարտվում է բաղաձայնով, ապա -ed ավելացնելիս՝ վերջին բաղաձայնը կրկնապատկվում է՝ stop-stopped (դադար(եցն)ել, կանգն(եցն)ել), hop-hopped (ցատկոտել): Սա արվում է վանկի ձայնավորի կարճ հնչողությունը պահպանելու համար:
  • Եթե բայի հիմքն ավարտվում է -e տառով, ապա -ed ավելացնելիս՝ այդ -e տառը սղվում է՝ live-lived (ապրել, type-typed (մեքենագրել):
Անկանոն բայերն իրենց Past indefinite ժամանակաձևի հաստատականը կազմում են տարբեր ձևերով՝
  • Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to come-came (գալ), to begin-began (սկս(վ)ել)
  • Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to make-made (պատրաստել, անել, սարքել)
  • Հիմքին t ավելացնելով՝ to burn-burnt (այր(վ)ել, վառ(վ)ել)
  • Որոշ բայեր ընդհանրապես չեն փոխվում՝ put-put (դնել), set-set (տեղադրել, հիմնել), let-let (թույլ տալ, թողնել)
Անցյալ անորոշ ժամանակաձի հարցական ձևը կազմվում է did օժանդակ բայի օգնությամբ, որը դրվում է նախադասության ենթակայից առաջ, իսկ բայ-ստորոգյալը այս դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի: 

Ահա to work բայի խոնարհումը Past Indefinite ժամանակաձևում:
                                               
                                              Հաստատական ձև / Affirmative form
Եզակի թիվ/Singular

I-   I worked-Ես աշխատում էի / աշխատեցի
II- You worked-Դու աշխատում էիր / աշխատեցիր
III-He, she, it worked-Նա աշխատում էր / աշխատեց

Հոգնակի թիվ/Plural

I-We worked-Մենք աշխատում էինք / աշխատեցինք
II-You worked-Դու աշխատում էիք / աշխատեցիք
III-He, she, it worked-Նրանք աշխատում էին / աշխատեցին

                                              Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ/Singular

I-  Did I work?-Ես աշխատու՞մ էի / աշխատեցի՞
II- Did you work?-Դու աշխատու՞մ էիր / աշխատեցի՞ր
III-Did she, he, it work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

Հոգնակի թիվ/Plural

I-  Did we work?-Մենք աշխատու՞մ էինք / աշխատեցի՞նք
II- Did you work?-Դուք աշխատու՞մ էիք / աշխատեցի՞ք
III-Did they work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

                                                      Ժխտական ձև / Negative form

Այս ձևը կազմվում է՝ did օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը (did not=didn't), որը դրվում է ենթակայի և բայի մեջտեղում: Այս դեպքում բայը նույնպես կորցնում է -ed վերջավորությունը, իսկ ստորոգյալը կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:

Եզակի թիվ / Singular

I-I didn't work-Ես չեմ աշխատել / չաշխատեցի
II-You didn't work-Դու չես աշխատել / չաշխատեցիր
III-He, she, it didn't work-Նա չի աշխատել / չաշխատեց

Հոգնակի թիվ / Plural

I-We didn't work-Մենք չենք աշխատել / չաշխատեցինք
II-You didn't work-Դուք չեք աշխատել / չաշխատեցիք
They didn't work-Նրանք չեն աշխատել/չաշխատեցին

Անկանոն բայով դրված ստորոգյալը հարցական և ժխտական ձևերում՝ did-ի և didn't-ի առկայության դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի: 

Օրինակ՝   She wrote a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ գրեց:
                    Did she write a letter to her friend yesterday?Նա երեկ իր ընկերոջը նաման գրե՞ց:
                    She didn't write a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ չգրեց:






Wednesday, May 27, 2015

ԳՈՅԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳՆԱԿԻ ԹՎԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ / PLURAL NOUNS


Գոյականների մեծամասնության հոգնակին կազմվում է -s վերջավորությամբ, իսկ -s, -ss, -x, -sh, -ch, -o տառերով և տառակապակցություններով վերջացող հիմքերի դեպքում -es վերջավորությամբ, որոնք արտասանվում են.
[s]-խուլ բաղաձայներից հետո: Օրինակ՝ stamps-նամականիշներ, nets-ցանցեր:
[z]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայներից հետո: Օրինակ՝ beds-անկողիններ, pens-գրիչներ, ties-փողկապներ:
[iz]-շչական կամ սուլական բաղաձայններից հետո: Օրինակ՝ dresses-զգեստներ, benches-նստարաններ:
  • Եթե գոյականի հիմքը վերջանում է y տառով, որին նախորդում է բաղաձայն, ապա նախքան -es վերջավորության ավելացնելը, y տառը ոխարինվում է i տառով: Օրինակ՝ city/քաղաք-cities/քաղաքներ, baby/երեխա-babies/երեխաներ, country/երկիր-countries/երկրներ:
  • Եթե y տառին նախորդում է ձայնավոր, ապա հոգնակի թիվը կազմվում է միայն -s վերջավորությամբ: Օրինակ՝ day/օր-days/օրեր, toy/խաղալիք-toys/խաղալիքներ:

  • Այն գոյականները, որոնց հիմքը վերջանում է -f կամ -fe տառերով, ապա նախքան -es ավելացնելը բառի հիմքին, f տառը փոխարինվում է v տառով: Օրինակ՝ knife/դանակ-knives/դանակներ, shelf/դարակ-shelves/դարակներ:
  • Մի խումբ գոյականներ հոգնակին կազմում են բառարմատի ձայնավորի փոփոխությամբ և չեն ենթարկվում վերոհիշյալ կանոնին: Օրինակ՝ man/տղամարդ-men/տղամարդիկ, woman/կին-women/կանայք, tooth/ատամ-teeth/ատամներ, foot/ոտնաթաթ-feet/ոտնաթաթեր, goose/սագ-geese/սագեր, mouse/մուկ-mice/մկներ, child/երեխա-children/երեխաներ, ox/ցուլ-oxen/ցլեր, fish/ձուկ-fish/ձկներ, deer/եղնիկ-deer/եղնիկներ, sheep/ոչխար-sheep/ոչխարներ:
Անգլերենում կան լատիներենից և հունարենից փոխառյալ բառեր, որոնք պահպանել են այդ լեզուներում ունեցած հոգնակին: 

                                            Լատինական Փոխառություններ
  1. Datum-data-տվյալ-տվյալներ
  2. Stratum-strata-շերտ,խավ-շերտեր,խավեր
  3. Radius-radii-շառավիղ, շրջանագիծ-շառավիղներ, շրջանագծեր
  4. Nucleus-nuclei-միջուկ-միջուկներ
  5. Fungus-fungi-սունկ-սնկեր
  6. Index-indices-ցուցիչ, առարկայացանկ (գրքի վերջում), անվանացանկ-ցուցիչներ, անվանացանկեր, առարկայացանկեր
  7. Appendix-appendices-գրքի հավելված, կույրաղիք-գրքի հավելվածներ, կույրաղիքներ
  8. Matrix-matrices-մատրիցա-մատրիցաներ
Որոշ լատինական փոխառություններ ունեն հոգնակի կազմության երկու ձև՝ լատինական և անգլիական:
  1. Formula-formulae/formulas-բանաձև-բանաձևեր
  2. Memorandum-memoranda/memorandums-հուշագիր-հուշագրեր
  3. Curriculum-curricula/curriculums-ուսւոմնական ծրագիր-ուսումնական ծրագրեր
                                             Հունական փոխառություններ
  1. Basis-bases-հիմք-հիմքեր
  2. crisis-crises-ճգնաժամ-ճգնաժամեր
  3. analysis-analyses-վերլուծություն-վերլուծություններ
  4. thesis-theses-թեզ, դրույթ-թեզեր, դրույթներ
  5. Criterion-criteria-չափանիշ-չափանիշներ
  6. Phenomenon-phenomena-երևույթ-երևույթներ
News (նորություններ) գոյականը և գիտությունների անունները, որոնք վերջանում են -ics վերջածանցով (mathematics/մաթեմատիկա, physics/ֆիզիկա, optics/օպտիկա, phonetics/հնչյունաբանություն), ունեն եզակի թվի իմաստ: 
Օրինակներ՝
  • What is the news this evening?-Ի՞նչ նորություններ կան այսօր երեկոյան:
  •  Mathematics is a very interesting subject-Մաթեմատիկան շատ հետաքրքիր առարկա է:



Tuesday, May 26, 2015

ՍՏԱՑԱԿԱՆ ՀՈԼՈՎ / THE POSSESSIVE CASE

Անգլերենում գոյականն ունի միայն երկու հոլով՝ ընդհանուր (Common Case) և ստացական հոլով (Possessive Case): Ստացական հոլովը ցույց է տալիս պատկանելիություն և համապատասխանւմ է հայերենի սեռական հոլովին: Ընդհանուր հոլովը չունի առանձին վերջավորություն, սակայն ստացական հոլովի վերջավորությունը 's է եզակի անձ ցույց տվող գոյականների համար և '՝ հոգնակի անձ ցույց տվող գոյականների համար: Օրինակներ՝  Ուսանողի անունը-the student's name
                         Տղայի գիրքը-the boy's book
                        Կնոջ պայուսակը-the woman's bag
                        Ուսանողների պայուսակները-the students' bags
                       Աղջիկների գրքերը-the girls books

's արտասանվում է՝
[s]-խուլ բաղաձայններից հետո: Օրինակ՝ the student's name-ուսանողի անունը
[z]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո: Օրինակ՝ the boy's book-տղայի գիրքը, the woman's bag-կնոջ պայուսակը
[iz]-շչական և սուլական բաղաձայններից հետո: Օրինակ՝ Bush's administration-Բուշի ադմինիստրացիան, the waitress's job-մատուցողուհու աշխատանքը

Եթե հատուկ անունը վերջանում է s-ով, ավելացվում է միայն ապաթարցը ('), բայց վերջավորությունը ամբողջովին արտասանվում է: Օրինակ՝ Boris'-[՛borisiz]-Բորիսի
Եթե գոյականի հոգնակին կազմվում է բառարմատի ձայնավորի փոփոխությամբ, ապա ստացական հոլովը կազմվում է ճիշտ այնպես, ինչպես եզակի տվում: Օրինակ՝ The men's gloves-տղամարդկանց ձեռնոցները, the women's dresses-կանանց զգեստները:

Բարդ գոյականների ստացական հոլովը կազմելու համար 's ավելացնում ենք վերջին բաղադրիչին: Օրինակ՝ my mother-in-law's visit-իմ սկեսրոջ/զոքանչի այցը:

Ստացական հոլովով կարող են գործածվել նաև ժամանակ, տարածություն, երկրներ, քաղաքներ և այլ հասկացություններ ցույց տվող գոյականները: Օրինակ՝ a week's visit-մի շաբաթվա այցելություն, two miles' distance-երկու մղոնի տարածություն, the city's population-քաղաքի բնակչությունը, yestreday's newspaper-երեկվա թերթը, Armenia's nature-Հայաստանի բնությունը և այլն:

Պատկանելիություն կարող է նաև արտահայտել of նախդիրը, սակայն անշունչ կամ իրի առում ցույց տվող գոյականների համար: Այս դեպքում թարգմանությունը անգլերենից հայերեն լինում է աջից ձախ: Օրինակ՝ the page of the book-գրքի էջը, the name of the product-ապրանքի անունը:





Thursday, May 21, 2015

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ SOME և ANY

                                                           

Some/Any-մի քանի, որոշ, մի քիչ

Some և any անորոշ դերանունները գործածվում են և՛ հոգնակի և՛ անհաշվելի գոյականների հետ հաստատական նախադասություններում որպես որոշիչ: Շատ հաճախ այս դերանունները չեն թարգմանվում հայերենում: Քանի որ նրանք հանդես են գալիս որպես որոշիչ, նրանց գործածության դեպքում գոյականից առաջ հոդ չի դրվում:

Some-ը հոգնակի գոյականների հետ օգտագործվելիս՝ թարգմանվում է <<մի քանի>>, <<որոշ>>, կամ էլ ընդհանրապես չի թարգմանվում: 

Some-ը անհաշվելի գոյականների հետ օգտագործվելիս թարգմանվում է <<մի քիչ>>, կամ է չի թարգմանվում:
Օրինակ՝ There are some students in the classroom-Կան (մի քանի, որոշ) ուսանողներ դասասենյակում:
                   There is some chalk in the box-(մի քիչ) կավիճ կա տուփի մեջ:

Some դերանունը կարող է գործածվել նաև հարցական նախաասություններում, եթե a) խոսողը ենթադրում է դրական պատասխան իր հարցին:
Օրինակ՝ Aren't there some books on the table?-Միթե՞ չկան գրքեր սեղանի վրա:
                 Doesn't he have some money?-Միթե՞ նա փող չունի:
b) հարցական նախադասությունը իրականում արտահայտում է առաջարկ կամ խնդրանք:
Օրինակ՝ Would you like some coffee?-Սուրճ կցանկանա՞յիք:
                  Would you buy me some pens, please?-Ինձ գրիչներ կգնե՞իք:


                   Հարցական և Ժխտական Ձևեր/Interrogative and Negative

Any-ն ունի նույն some-իմաստները՝ սակայն հարցական և ժխտական նախադասություններում:
Օրինակ՝ Are there any students in the classroom?-Դասասենյակում կա՞ն ուսանողներ:
                 Is there any chalk in the box?-Տուփում կավճ կա՞:
           There are not (aren't) any students in the classroom-Դասասենյակում ուսանողներ չկան:
               There is not (isn't) any chalk in the box-Տուփում կավիճ չկա:

Ժխտական ձևում not any-ի փոխարեն նախադասությունը կարելի է ժխտել նաև no ժխտական մասնիկով: Այսինքն՝ not any=no:
Օրինակ՝ There are no students in the classroom.
                  There is no chalk in the box.

Any դերանունը իր հերթին կարող է գործածվել հաստատական նախադասություններում <<ցանկացած, ուզած>> իմաստով:

Օրինակ՝ Come any day you like-Եկեք ցանկացած օր (երբ ցանկանաք):
                 Take any book you want-Վերցրեք ձեր ուզած գիրքը: 


ԿԱ-ԿԱՆ / THERE IS-THERE ARE

There is-կա +եզակի գոյական և անհաշվելի գոյական
There are-կան+ հոգնակի գոյական

Անգլերենում There is/There are-ը միշտ դրվում են նախադասության սկզբում, սակայն հայերեն նախադասության մեջ նրանք կարող են կիրառվել տարբեր դիրքերում: 
Օրինակ՝ There are books on the desk-Գրասեղանի վրա գրքեր կան: (հոգնակի գոյական)
                 There is water in the bottle-Շշի մեջ ջուր կա: (անհաշվելի գոյական)
                 There is a pen on the copy-book-Տետրի վրա գրիչ կա: (եզակի գոյական)

Եթե գոյականները թվարկվում են, ապա There is/There are-ի կիրառելիությունը պայմանավորված է առաջին թվարկվող գոյականով: 
Օրինակ՝ There is a book, four pens and two pencils on the desk-Գրասեղանի վրա կա մի գիրք, չորս գրիչ և երկու մատիտ:
                  There are four pens, a book and two pencils on the desk-Գրասեղանի վրա կա չորս գրիչ, մի գիրք և երկու մատիտ:

                                 Հարցական և ժխտական ձևեր/Interrogative and Negative
Հարցական ձևում is/are-ը դրվում են there-ից առաջ, իսկ ժխտական ձևում is/are-ին ավելանում է not ժխտական մասնիկը և դրվում է there-ից հետո:
Օրինակ՝ Are there books on the desk?-Գրասեղանի վրա գրքեր կա՞ն:
                 There are not (aren't) books on the desk-Գրասեղանի վրա գրքեր չկան:
                 Is there water in the bottle?-Շշի մեջ ջուր կա՞:
                 There is not (isn't) water in the bottle-Շշի մեջ ջուր չկա:
                 


Tuesday, May 19, 2015

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԵՎ ՇԵՇՏՈՂ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ / REFLEXIVE AND EMPHATIC PRONOUNS

Անդրադարձ և շեշտող դերանունները համընկնում են ձևով: 

Անդրադարձ դերանուններ

Եզակի թիվ/Singular                                                    

I  դեմք-  Myself                                                                 
II դեմք-  Yourself                                                              
                Herself                                                                
III դեմք-Himself
                Itself

Հոգնակի թիվ/Plural

I   դեմք-Ourselves
II  դեմք-Yourselves
III դեմք-Themselves

Անդրադարձ դերանունը և նրան նախորդող բայը թարգմանվում է հայերեն կրվորական սեռով: Այս դերանունները օգտագործվում են, երբ նախադասության ենթական իր վրա է վերցնում ստորոգյալի կատարած գործողությունը: 

Օրինակ՝ He hurt himself when he jumped into the water-Նա վնասվեց (վնասեց իրեն), երբ ցատկեց ջուրը: 
Անդրադարձ դերանունը չկիրառելու դեպքում, նկատվում է իմաստի փոփոխություն՝ կրավորական սեռը դառնում է կա՛մ չեզոք սեռ, կա՛մ ներգործական սեռ:

Օրինակ՝ He hurt his leg, when he jumped into the water-Նա վնասեց իր ոտքը, երբ ցատկեց ջուրը:  
Վերոհիշյալ նախադասության մեջ չկիրառվեց անդրադարձ դերանուն, արդյունքում տեսնում ենք իմաստային և սեռային փոփոխություն:

Շեշտող դերանուններ

Եզակի թիվ/Singular                                                   

I  դեմք-  Myself-ինքս                                                    
II դեմք-  Yourself-ինքդ                                                
                Herself-ինքը                                                   
III դեմք-Himself-ինքը
                Itself-ինքը

Հոգնակի թիվ/Plural

I   դեմք-Ourselves-ինքներս
II  դեմք-Yourselves-ինքներդ
III դեմք-Themselves-ինքները, իրենք

Այս դերանունները գործածվում են այն ժամանակ, երբ ցանկանում ենք շեշտել ենթակայի կատարած գործողությունը: Ունի ոճական երանգ: Նախադասության մեջ շեշտող դերանուն չկիրառելու դեպքում նախադասության իմաստը չի փոխվում, միայն նկատվում է երանգային փոփոխություն: Տես ստորև բերված օրինակներում:

Օրինակ՝ You must do it yourself-Դու դա ինքդ պիտի անես: (շեշտված)
                  You must do it-Դու պետք է անես դա: (չշեշտված)
                 He himself invited them-Նա ինքը հրավիրեց նրանց: (շեշտված)
                 He invited them-Նա հրավիրեց նրանց: (չշեշտված)


Monday, May 18, 2015

ՀՈԴՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ / THE ARTICLE



Indefinite and Definite Articles


Անգլերենն ունի երկու հոդ՝ որոշիչ (the)և անորոշ (a/an): Հոդերն օգտագործում գոյականներից առաջ՝ կոնկրետացնելով գոյականի բառիմաստը և արտահայտելով որոշյալ կամ անորոշ լինելու գաղափարը: 
A/An հոդը գործածվում է միայն եզակի թվով դրված գոյականների հետ՝ ցույց տալով տվյալ տեսակի առարկա առանց մասնավորեցնելու այս կամ այն անհատ առարկան: A հոդը գործածվում է բաղաձայնով սկսվող գոյականներից առաջ, իսկ an հոդը՝ ձայնավորով սկսվող գոյականներից առաջ: Անգլերենի ձայնավորներն են՝ a, e, i, o u: Անգլերենի անորոշ հոդը համապատասղանում է հայերենի մի անորոշ դերանվանը, սովորաբար չի թարգմանվում հայերեն: Օրինակ՝ a pen-(մի) գրիչ, a stamp-(մի նամականիշ), an apple-(մի) խնձոր: 

The որոշյալ հոդը, ի տարբերություն անորոշհոդին, գործածվում է և՛ եզակի, և՛ հոգնակի, և՛ անհաշվելի գոյականներից առաջ: Կիրառվում է այն ժամանակ, երբ գոյականի կողմից նշված առարկան առանձնացվում է նման առարկաների կարգից: Օրինակ՝ Take the pen-վերցրու՛ գրիչը, give me the books-տու՛ր ինձ գրքերը, drink the milk-խմիր կաթը: 
The որոշիչ հոդը համապատասխանում է հայերենի և հոդերին: Օրինակ՝ The boy-տղան, the pen-գրիչը

Հոդի կիրառելիությունը՝
  • Անձնանունները սովորաբար հոդ չեն առնում՝ Mary, Johnson: The հոդը գործածվում է հոգնակի թվով դրված ազգանունների հետ և ցույց է տալիս ամբողջ ընտանիքը՝ the Bloggs, The Smiths, the Petrosyans և այլն: Հոդը չի գործածվում տիտղոս, զինվորական կոչում կամ քաղաքական դիրք ցույց տվող գոյականների հետ, երբ նրանց հաջորդում է անձնանունը՝ Doctor Robinson, President Clinton, Colonel Brock, Queen Elizabeth և այլն:
  • Եթե գոյականից առաջ կա որոշիչ, ապա the հոդը դրվում է որոշչից առաջ: Օրինակ՝ a bad pen-վատ գրիչ, a big black table-մեծ, սև սեղան
  • The հոդը դրվում է իր տեսակի մեջ եզակի առարկա ցույց տվող գոյականների հետ՝ the Sun, the Moon, the sky, the world և այլն:
  • Որպես կանոն հոդը չի օգտագործվում երկրների, երկրամասերի, քաղաքների անունների հետ՝ London, France, America, Armenia, բայց the United States of America, The United Kingdom, the Netherlands, the Hague, the Ukraine
  • The հոդը օգտագործվում է հետևյալ աշխարհագրական և հատուկ անունների հետ.
  1. Գետերի, ծովերի և օվկիանոսների անունների հետ՝ the Thames, the Volga, the Arax, the Black Sea, the Baltic Sea, the Atlantic (ocean) և այլն:
  2. Լճերի անունների հետ: Օրինակ՝ the Baikal, the Sevan, բայց Lake Baikal, Lake Sevan և այլն:
  3. Լեռնաշղթաների անունների հետ՝ the Alps, the Urals, The Caucasus, the Himalayas բայց լեռնագագաթների անունները հոդ չեն առնում` Elbrus, Ararat, Everest և այլն:
  4. Կղզիների խմբերի անունների հետ՝ The Bahamas, the Philippines և այլն: Առանձին կղզիները հոդ չեն առնում՝ Capri:
  5. Անապատների անունների հետ՝ the Gobi, the Sahara:
  6. Նավերի, հյուրանոցների, թանգարանների, պատկերասրահների, ակումբների անունների հետ՝ the Queen Mary, the British Museum, the National Gallery, the Hilton Hotel, the National Tennis Club և այլն:
  7. Ջրանցքների, նեղուցների անունների հետ՝ the Suez, the Bosphorus և այլն:
  8. Թերթերի անունների հետ՝ the Times, the Guardian
  9. Աշխարհի չորս կողմերի անունների հետ՝ the North, the South, the East, the West.
  • Ցուցական և ստացական դերանուններից առաջ՝ my pen, this house և այն: 
  • Հոդ չեն առնում լեզուների անվանումները՝ English, French, Armenian, բայց the English Language, the Armenian language և այլ:
  • Ազգություն ցույց տվող գոյականեցված ածականները սովորաբար գործածվում են the հոդով: Օրինակ՝ The Brazilians inhabit eastern South America, բայց Brazilians are good football players (ոչ բոլորը):
  • A/an անորոշ հոդը գործածվում է նաև հայտնի մարդկանց ազգանունների հետ՝ ներկայացնելու նրանց կողմից կատարված աշխատությունը կամ աշխատանքը: Օրինակ՝ She was glad to have a Picasso (այստեղ նկատի է առնվում Պիկասոյի աշխատանքներից մեկը):

Saturday, May 16, 2015

ՆԵՐԿԱ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PRESENT INDEFINITE (SIMPLE) TENSE


Այս ժամանակաձևը ցույց է տալիս՝

  • գործողություն, որը տեղի է ունենում ներկայում և կրում է կրկնվող, կանոնավոր բնույթ: Այս ժամանակաձևում չի օգտագործվում to be (am, is, are) բայը, քանի որ այն արտահայտում է գործողություն, իսկ to be-ն ցույց է տալիս վիճակ, կարգավիճակ, այլ ոչ թե գործողություն:

Ներկա անորոշի հետ օգտագործվում են հետևյալ ժամանակի մակբայները և պարագայական կապակցությունները:

  • Often-հաճախ
  • Always-միշտ
  • Sometimes, occasionally, from time to time-երբեմն, ժամանակ առ ժամանակ
  • Usually-սովորաբար
  • Seldom, rarely-հազվադեպ
  • Never-երբեք
  • Every day (year, month, week...)-ամեն օռ (տարի, ամիս, շաբաթ)
  • Generally-ընդհանրապես
  • Frequently-հաճախակիորեն
  • Constantly-կանոնավոր, մշտապես
  • Permanently-միշտ
  • At all-ընդհանրապես (ժխտական նախադասություններում)
Ներկա անորոշը կազմվում է բայի անորոշ հիմքով առանց to մասնիկի: Եկեք դիտարկենք to work բայի խոնարհումը հաստատական ձևում: 

                                                 Հաստատական ձև/Affirmative

Եզակի թիվ/Singular                                                   

1. I work-Ես աշխատում եմ                                      
2. You work-Դու աշխատում ես                               
3.He (she, it) works -Նա (այն) աշխատում է           

Հոգնակի թիվ/Plural

1. We work-Մենք աշխատում ենք
2. You work-Դուք աշխատում եք
3. They work-Նրանք աշխատում են

3-րդ դեմք եզակի տվում միայն բային ավելանում է s/es վերջավորությունը: Es-ը ավելանում է բայի հիմքին միայն այն ժամանակ, երբ տվյալ բայը ավարտվում է s, ss, o, x, sh, ch, y տառերով կամ տառակապակցություններով: Օրինակ՝
  • to go-goes
  • to study-studies
  • to watch-watches
  • to wash-washes
  • to fix-fixes
  • to pass-passes
Եթե հաստատական նախադասության մեջ օգտագործում ենք ժամանակի մակբայ կամ պարագայական կապակցություն, ապա վերջիններս հիմնականում դրվում են ենթակայի և ստորոգյալի միջև: Օրինակ՝ They always have lunch at 2 p.m. 
                                                       
                                                      Հարցական ձև/Interrogative

Եզակի թիվ/singular                                                                      

1. Do we work?-Ես աշխատու՞մ եմ                              
2. Do you work?-Դու աշխատու՞մ ես                            
3. Does he (she, it) work?-Նա (այն) աշխատու՞մ է



Հոգնակի թիվ/Plural

1. Do we work?-Մենք աշխատու՞մ ենք
 2. Do you work?-Դուք աշխատու՞մ եք
 3. Do they work?-Նրանք աշխատու՞մ են


Հարցական ձևը կազմվում է do/does օժանդակ բայերի օգնությամբ, որոնք դրվում են ենթակայից առաջ: 3-րդ դեմք եզակի թվում does-ի կիրառման ժամանակ բայը կորցնում է իր s/es վերջավորությունը: Եթե նախադասության մեջ կա հարցական դերանուն կամ հարցական բառ, ապա do/does օժանդակ բայերը կդրվեն տվյալ հարցական դերանունից հետո: Օրինակ՝ Where do you work?

Եթե հարցական ձևում կիրառում ենք ժամանակի մակբայ կամ պարագայական կապակցություն, ապա վերջիններս դրվում են ենթակայի և ստորոգյալի միջև: Օրինակ՝ Does he usually do the shopping in the mornings?

                                                     Ժխտական ձև/Negative

        Եզակի թիվ/Singular                                                          

1. I do not (don't) work-Ես չեմ աշխատում                  
2. You do not (don't) work-Դու չես աշխատում                          
3. He (she, it) does not (doesn't) work-Նա չի աշխատում          

Հոգնակի թիվ/Plural

1. We do not (don't) work-Մենք չենք աշխատում
2. You do not (don't) work-Դուք չեք աշխատում
3. They do not (don't) work-Նրանք չեն աշխատում

Այս ձևում do/does օժանդակ բայերին ավելանում է not ժխտական մասնիկը և դրվում է ենթակայի և բայ-ստորոգյալի մեջտեղում: Ժխտական ձևում էլ 3-րդ դեմք եզակի թվում բայը կրկին անգամ կորցնում է իր s/es վերջավորությունը: 

Ժխտական ձևում ժամանակի մակբայ կամ պարագայական կապակցություն օգտագործելու դեպքում, վերջիններս դրվում են don't/doesn't-ի և բայի միջև: 
Օրինակ՝ We don't sometimes go out in the evenings. 


Friday, May 15, 2015

Թվականներ / Numerals



           Քանակական և Դասական Թվականներ/Cardinal And Ordinal Numbers

Քանակական /Cardinal                                                                                

1-One
2-Two
3-Three
4-Four
5-Five
6-Six
7-Seven
8-Eight
9-Nine
10-Ten
11-Eleven
12-Twelve
13-Thirteen
14-Fourteen
15-Fifteen
16-Sixteen
17-Seventeen
18-Eighteen
19-Nineteen
20-Twenty
21-Twenty-one
30-Thirty
40-Forty
50-Fifty
60-Sixty
70-Seventy
80-Eighty
90-Ninety
100-A (one) hundred
101-A (one) hundred and one
200-Two hundred
256-Two hundred and fifty-six
1.000-A (one) thousand
1001-A (one) thousand and one
4000-Four thousand
100.000-A (one) hundred thousand
1.000.000-A (one) million
  • 1-12 թվականները պարզ են: Օր. one, two, three և այլն:
  • 13-19 քանակական թվականները ածանցավոր են և կազմվում են -teen վերջածանցով: Օրինակ՝ 16-Sixteen, 15-fifteen և այլն:
  • Տասնավորները կազմվում են -ty վերջածանցով: Օրինակ՝  90-ninety, 70-seventy

Տարեթվերը նշվում են սովորաբար առանց year (տարի) բառի և կարդացվում են հետևյալ կերպ.
  • 1968-Nineteen sixty-eight or nineteen hundred and sixty-eight
  • 1997- Nineteen ninety-seven or nineteen hundred ninety-seven
  • 2015-Two thousand and fifteen
  • 1905-Nineteen-oh-five or nineteen hundred-oh-five
  • 1900-Nineteen hundred
Դասական/Ordinal

1-the first
2-the second
3-the third
4-the fourth
5-the fifth
6-the sixth
7-the seventh
8-the eighth
9-the ninth
10-the tenth
11-the eleventh
12-the twelfth
13-the thirteenth
14-the fourteenth
15-the fifteenth
16-the sixteenth
17-the seventeenth
18-the eighteenth
19-the nineteenth
20-the twentieth
21-the twenty-first
30-the thirtieth
40-the fortieth
50-the fiftieth
60-the sixtieth
70-the seventieth
80-the eightieth
90-the ninetieth
100- the hundredth
101-the hundred and first
200-the two hundredth
256-the two hundred and fifty-sixth
1000-the thousandth
1001-the thousand and first
4000-the four thousandth
100.000-the hundred thousandth
1.000.000-the millionth
  • Դասական թվականները բացառությաբ առաջին երեքի՝ first, second, third, կազմվում են՝  համապատասխան քանակական թվականներին -th ավելացնելով: 
  • Դասական թվականներից առաջ գործածվում է the հոդը: 
  • Բաղադրյալ թվականի դասականը կազմվում է միայն վերջին բաղադրիչի փոփոխությամբ: Օրինակ՝ 101-րդ / One hundred and first, 42-րդ / Forty-second  և այլն:
  • Ամիս ամսաթվերը սովորաբար կարդացվում են դասականներով: Օրինակ՝  March 10, 1975 /Մարտի 10, 1975թ -March the 10th կամ The 10th of March, nineteen seventy-five.
  • Համարները կարող են նշվել երկու ձևով՝ a) էջ 10-page 10, կամ b) 10-րդ էջ-the tenth page

Thursday, May 14, 2015

TO BE (լինել) Բայի Խոնարհումը Նարկա Անորոշ Ժամանակաձևում/ The Verb "TO BE" In Present Indefinite Tense

                                                


                                                                Հաստատական ձև-Affirmative

Եզակի թիվ/ Singular
  • I am (I'm)-Ես եմ
  • You are (you're)-Դու ես
  • He is (he's)-Նա է (արական սեռ)
  • She is (she's)-Նա է (իգական սեռ)
  • It is (it's)-Սա է, այն է, նա է (իրի առում)
Հոգնակի թիվ/Plural
  • We are (we're)-Մենք ենք
  • You are (you're)-Դուք եք
  • They are (they're)-Նրանք են
                                                Ժխտական ձև-Negative

Եզակի թիվ/ Singular
  • I am not (I'm not)-Ես չեմ (Am-ը not-ի հետ չի կրճատվում)
  • You are not (you aren't)-Դու չես
  • He is not (he isn't)-Նա չէ (արական սեռ)
  • She is not (she isn't) (իգական սեռ)
  • It is not (it isn't)- (իրի առում)
Հոգնակի թիվ /Plural
  • We are not (we aren't)-Մենք չենք
  • You are not (you aren't)-Դուք չեք
  • They are not (they aren't)-Նրանք չեն
                                             Հարցական ձև-Interrogative

Եզակի թիվ/Singular
  • Am I?-Ես եմ?
  • Are you?-Դու ես?
  • Is he?-Նա է? (արական սեռ)
  • Is she?-նա է? (իգական սեռ)
  • Is it?-սա, այն է? (իրի առում)
Հոգնակի թիվ/Plural
  • Are we?-մենք ենք?
  • Are you?-դուք եք?
  • Are they?-նրանք են?






Անձնական, Ստացական, Oբյեկտային (ուղիղ խնդիր) և Ցուցական Դերանուններ / Personal, Possessive, Objective and Demonstrative Pronouns



Անձնական դերանուններ/ Personal Pronouns 
Nominative case/ուղղական հոլով

Singular / Եզակի թիվ
  • I-Ես
  • You-Դու
  • He-Նա (արական սեռ)
  • She-Նա (իգական սեռ)
  • It-Այն, սա (գործախվում է առարկա, հասկացություն, երևույթ, շնչավոր առարկա ցույց տվող գոյականի փոխարեն)

Plural / Հոգնակի թիվ

  • We-Մենք
  • You-Դուք
  • They-Նրանք

Ստացական դերանուններ/Possessive Pronouns
Possessive case/Սեռական հոլով

Singular/եզակի թիվ                                  
  • My-Իմ 
  • Your-Քո
  • His-Նրա (արական)
  • Her-Նրա (իգական)
  • Its-սրա, նրա (իրի առում)
Plural/Հոգնակի թիվ
  • Our-Մեր
  • Your-Ձեր
  • Their-Նրանց
Օբյեկտային դերանուններ/Objective pronouns
Objective case

Singular/Եզակի թիվ
  • Me-ինձ 
  • You-Քեզ
  • Him-Նրան (արական)
  • Her-Նրան (իգական)
  • It-Սրան, նրան (իրի առում)
Plural/Հոգնակի թիվ
  • Us-Մեզ
  • You-Ձեզ
  • Them-Նրանց
Ցուցական դերանուններ/Demonstrative Pronouns

Singular/Եզակի թիվ
  • This-Սա, այս
  • That-Դա, այդ
Plural/Հոգնակի թիվ
  • These-Այս, սրանք
  • Those-այդ, դրանք







Անդեմ նախադասություն/ The Impersonal Sentence

Անդեմ են կոչվում այն նախադասությունը, որում արտահայտված գործողությունը կամ վիճակը չի վերագրվում որևէ անձի կամ առարկայի, այլ պայմանավորված է ինքն իրենով: Այսպիսի նախադասություններում խոսքը հաճախ գնում է եղանակի, ժամանակի, բնության երևույթի, տարածության մասին: Հայերենում անդեմ նախադասությունը ենթակա չունի, իսկ անգլերենում առկա է It ձևական ենթական, որը հայերենում չի թարգմանվում: Ահա և մի քանի օրինակ.

  • It is cold-Ցուրտ է:
  • It is summer-Ամառ է:
  • It often rains in London-Լոնդոնում հաճախ անձրևում է:
  • It is dark in my room-Իմ սենյակում մութ է:
  • It is late-Ուշ է:
  • It is morning-Առավոտ է:
  • It seldom snows in winter in Yerevan-Երևանում հազվադեպ է ձյուն գալիս ձմռանը:
  • It is five kilometers to my house-Հինգ կիլոմետր է մինչև իմ տունը:

Տեղացույց և ուղղության նախդիրներ/Prepositions of place and direction












Ժամանակակից անգլերենում նախդիրները մեծ կարևորություն ունեն նախադասության մեջ բառերի հարաբերությունը որոշելու խնդրում: Ահա դրանցից մի քանիսը.

In-մեջ, -ում (վերջավորություն)
On-վրա
Under-տակ
Near, next to, at, by-մոտ, կողքին
Behind-ետևում
Opposite-դեմ դիմաց, հանդիպակաց
In front of-առջևում
Over-վրա, վրայով
Eg. The lamp is over the table-Լամպը սեղանի վրա է:
       He jumped over the wall-Նա ցատկեց պատի վրայով:
Above-բարձր
Eg. Above the sea level-ծովի մակարդակից բարձր
Below-ցածր
Eg. 10 degrees below zero-10 աստիճան զրոյից ցածր:
To-դեպի (Հաճախ չի թարգմանվում հայերեն)
Eg. Go to the blackboard-Գնա գրատախտակի մոտ:
Out of-միջից, ներսից դուրս
Eg. Take the book out of your bag-Հանիր գիրքը պայուսակիդ միջից:
Into-ներս, մեջ, դրսից ներս (Օգտագործվում է, երբ նախադասության ստորոգյալը արտահայտում է գործողության, ոչ թե վիճակ կամ կարգավիճակ)
Eg. Put the book into your bag-Դիր գիրքը պայուսակիդ մեջ:
From--ից (արտահայտում է հայերենի բացառական հոլովի իմաստը):
Eg. Take the book from Aram-Վերցրու գիրքը Արամից:
Along-երկայնքով
Eg. Walk along this road-Քայլեք այս ճանապարհի երկայնքով:
Through-միջով
Eg. Through the forest-անտառի միջով
Across-մյուս կողմը
Eg. Across the street-փողոցի մյուս կողմը